Խարույկ
Խարույկ, վառվող կամ վառելու համար պատրաստվող փայտերի՝ տարբեր տեսակի վառելիքի կույտ։ Սովորաբար իրականացվում է բացօթյա տարածքում և վերահսկվում մարդկանց կողմից։
Խարույկը նաև օգտագործում են օգտակար նպատակների՝ լուսավորման, տաքացման, խոհարարության, աղբի ոչնչացման, ազդանշանային, կողմնորոշման, վայրի կենդաննիներին վախեցնելու համար։
Խարույկի հիմնական բաղադրիչներն են այրվող նյութերը, ածխածինը, ծուխը, բոցը և ածխափոշին։ Խարույկի այրման արագությունն ու ծխի խտությունը կախված են այրվող նյութի որակից և քանակից, եղանակից և տեղանքից, քամու ուղղությունից։
Խարույկը հաճախ եղել և շարունակում է մնալ տոնական արարակարգ։ Հայոց եկեղեցու տոներից մեկի՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունն անցկացնելը։ Նախկինում խարույկի վառելանյութ հանդիսացել է ցորենի հասկերը, որի ժամանակ գուշակություններ են արել[1]։
Խարույկից առաջացած կրակի բոցը, ջերմային ճառագայթումը, գազերը, ծուխը, ածխափոշին մարդու վրա կարող է բացասական ազդեցություն թողնել։ Խարույկ վառելու ժամանակ պետք է խուսափել կրակի տարածումից, որի համար շրջակա տարածքը 1,5-2,0 մետր շառավղով անհրաժեշտ է մաքրել դյուրավառ չոր տերևներից ու թփուտներից[2]։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն, որ բոցը կարող են բարձրանալ 2-5 մետր և վնասել ու այրել ծառերի տերևներն ու չոր ճյուղերը։ Խարույկի բոցի ու կայծերի տարածումն առավել արագ ու մեծ կարող է լինել քամու առկայության դեպքում։
Գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Տյառնընդառաջ | Qahana.am»։ www.qahana.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-27-ին։ Վերցված է 2021-06-27
- ↑ LLC Dinamica Testing Centre։ «Խարույկ»։ vento.am։ Վերցված է 2021-06-27