Խարուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խարուխ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Բուրսայի վիլայեթի Կեմլեյիկ գավառակում։ XX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կային եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 43