Խարգին
Արտաքին տեսք
(Վերահղված է Խարկենից)
| Գյուղ | |
|---|---|
| Խարգին | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Վանի վիլայեթ |
| Գավառակ | Արճեշի գավառակ |
| Այլ անվանումներ | Խարգեն, Խարկեն, Հարկին |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Ժամային գոտի | UTC+3 |
Խարգին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 2-3 կմ հարավ֊արևելք, լճափնյա կանաչապատ հարթության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվել է, փրկվածները տարագրվել են Արևելյան Հայաստան։
Ըստ Լինչի այստեղ գտել են Արգիշտի II թագավորի (մթա 714-690) սեպագիր արձանագրություն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 15 տուն, 1909 թվականին՝ 23 տուն հայ, իսկ Մեծ եղեռնի նախօրեին՝ 30 տուն հայ և թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 702
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 42)։ |