Խարազան (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խարազան (շաբաթաթերթ)ից)

«Խարազան», երգիծական և քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1909 թվականին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Ա. Անտոնյան։ Քննադատել է երիտթուրքերի քաղաքականությունը և հայահալած գործելակերպը։ Արտացոլել և խրախուսել է արևմտահայ մշակութային և հասարակական կյանքի առաջադիմական միտումները, կոչ արել զբաղվել հայ գաղթականների ճակատագրով։ Տպագրել է Երվանդ Օտյանի, Մ. Կյուրճյանի, Մ. Նաթանյանի երգիծական գործերը։ «Խարազան»-ին զուգահեռ հրատարակվել է նաև «Խարազան» օրաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 35