Jump to content

Խատիա Դեկանոիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խատիա Դեկանոիձե
վրաց.՝ ხატია დეკანოიძე
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1977(1977-01-20)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան և  Ուկրաինա
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և պաշտոնյա
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի կրթության և գիտության նախարար և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր
Ստորագրություն
Изображение автографа
 Khatia Dekanoidze Վիքիպահեստում

Խատիա Դեկանոիձե (վրաց.՝ ხატია დეკანოიძე, հունվարի 20, 1977(1977-01-20)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Վրաստանի և Ուկրաինայի քաղաքական, պետական գործիչ։ Վրաստանի ՆԳՆ Ոստիկանական ակադեմիայի ղեկավար (2007 — 2012), Վրաստանի կրթության և գիտության նախարար (2012), Ուկրաինայի պետական ոստիկանության պետ (2015 — 2016):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատիա Դեկանոիձեն ծնվել է 1977 թվականի հունվարի 20-ին Թբիլիսիում։ 1999 թվականին Դեկանոիձեն ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» բաժինը[2]։

Պետական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսին Խատիա Դեկանոիձեն նշանակվել է Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի ռեկտոր և պաշտոնավարել մինչև 2012 թվականի մայիսը [2], նա Վրաստանի ոստիկանության բարեփոխումների մեջ ունեցել է անմիջական մասնակցություն[3]։

2012 թվականի մայիսին նա աշխատանքի է անցել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում, որպես Պետական քննական կենտրոնի տնօրեն[4]։ 2012 թվականի հուլիսին նշանակվել է Վրաստանի կրթության և գիտության նախարար, պաշտոնավարել է այս պաշտոնում մինչև Վանո Մերաբիշվիլիի կառավարության տապալումը, երբ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին Միասնական ազգային շարժում կուսակցությունը պարտվեց խորհրդարանական ընտրություններում[2]։

2014 թվականին Դեկանոիձեն Կիևում կազմակերպեց հասարակական և քաղաքական դպրոց CAPS (Civil and Political School), վրացական բարեփոխումների փորձի տարածման և ուկրաինայի ղեկավար կադրերի պատրաստման համար[2][5]։

Խատիա Դեկանոիձեն Տերնոպոլում ելույթ է ունենում ոստիկանության առաջ

2015 թվականին նա նշանակվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խորհրդատու։

2015 թվականի նոյեմբերի 4-ին տեղի ունեցած նախարարների կաբինետի արտահերթ նիստում Դեկանոիձեն նշանակվեց Ուկրաինայի պետական ոստիկանության ղեկավար[6][7]։

Դեկանոիձեի ղեկավարությամբ սկսվել և անց է կացվել ոստիկանության հիմնական կազմի վերաատեստավորումը, բացառությամբ Կիևի բարձր ղեկավարության[8]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ամռանը Խատիա Դեկանոիձեն առաջադրեց իր թեկնածությունը (Վրաստանի տեղական ինքնակառավարմն ընտրություններ) Ղվարելիի շրջանում՝ Կախեթիում[9], բայց երկրորդ շրջանում զիջեց Վրացական երազանք կուսակցության թեկնածուին [10]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատիա Դեկանոիձեն ամուսնալուծված է, ունի որդի, բայց կապված Ուկրաինայում աշխատանքի հետ շատ քիչ է նրա հետ հանդիպում[8][11]։ Սահակաշվիլիի հետ ունի ընկերական հարաբերություններ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատիա Դեկանոիձե» հոդվածին։