Խավոտում
Արտաքին տեսք
Խավոտում, գործվածքի կամ տրիկոտաժի մեկ կամ երկու երեսների վրա թելիկների վերջավորությունները դուրս քաշելու տեխնոլոգիական պրոցես։ Խավոտումից առաջանում է ցից կամ փռած սանդերքվածք՝ երկարախավ։ Խավոտումը կատարվում է խավոտման մեքենայով, որի աշխատանքային օրգանը պտտվող գլանաձև թմբուկն է։ Վերջինիս ամրացված են խավոտման ելունդներով կամ ասեղնավոր ժապավենով պատված գլանիկներ։ Խավոտում մեծացնում է գործվածքների մաշակայունությունը և ջերմապաշտպան հատկությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 35)։ |