Խավիեր Իբանյես
| Խավիեր Իբանյես | |
|---|---|
![]() | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Քաղաքացիություն | |
| Ծննդյան ամսաթիվ | 1996 |
| Ծննդավայր | Մատանսաս, Կուբա |
Խավիեր Իբանյես Դիաս (իսպ.՝ Javier Ibáñez Díaz; 1996, Մատանսաս, Կուբա), բուլղարացի սիրողական բռնցքամարտիկ՝ կուբայական ծագմամբ, ով հանդես է գալիս թեթևագույն և կիսաթեթև քաշային կարգերում: Ընդգրկված է Բուլղարիայի բռնցքամարտի ազգային հավաքականում[1], նախկինում եղել Է Կուբայի բռնցքամարտի հավաքականի կազմում, Եվրոպական խաղերի չեմպիոն (2023), Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր (2022, 2024), Համաամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր (2017), Բուլղարիայի ազգային առաջնության բազմակի չեմպիոն և մրցանակակիր[2], Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն (2014) և երիտասարդների աշխարհի չեմպիոն (2014), միջազգային և ազգային սիրողական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր։ Սոֆիայի պատվավոր քաղաքացի (2024)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խավիեր Իբանյես Դիասը ծնվել է 1996 թվականի հուլիսի 14-ին Կուբայի Մատանսաս քաղաքում։
Այնուհետև, արդեն ձևավորված մարզիկ լինելով, 2018 թվականից հետո կուբացի մարզչի հետ տեղափոխվել է Բուլղարիա և դարձել Բուլղարիայի նատուրալիզացված քաղաքացի:
Սիրողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլին, 18 տարեկան հասակում, Սոֆիայում (Բուլղարիա) կայացած բռնցքամարտի երիտասարդների աշխարհի 4-րդ առաջնությունում դարձել է մինչև 56 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, որտեղ նա եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ (հաշիվ՝ 3:0) հաղթել է ղազախ բռնցքամարտիկ Սուլթան Զաուրբեկին[4]։
2014 թվականի օգոստոսին Նանկինում (Չինաստան) կայացած 2-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում դարձել է մինչև 56 կգ քաշային օլիմպիական չեմպիոն, որտեղ նա եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ (հաշիվ՝ 3:0) հաղթել է բուլղարացի Դուշկո Բլագովեստովին[5]։
2016-2017 թվականներին հանդես է եկել World Series of Boxing կիսապրոֆեսիոնալ լիգայում՝ պաշտպանելով «Կուբացի սանձիչներ» թիմի պատիվը մինչև 56 կգ քաշային կարգում, որտեղ անցկացրել է առնվազն 7 մենամարտ՝ տանելով չորս հաղթանակ և կրելով երեք պարտություն[6]՝ օրինակ՝ մրցավարների առանձին որոշմամբ (1:2) պարտվելով փորձառու ուզբեկ Մուրոջոն Ահմադալիևին, որը հանդես է գալիս «Ուզբեկական Վագրեր» թիմում[7]։
2017 թվականի հունիսին Տեգուսիգալպա քաղաքում (Հոնդուրաս) դարձել է արծաթե մեդալակիր մայրցամաքային Համաամերիկյան բռնցքամարտի առաջնությունում՝ մինչև 56 կգ քաշային կարգում, որտեղ եզրափակչում պարտվել է փորձառու դոմինիկանցի Լեոնել Դե լոս Սանթոսին[8]։
2021-2022 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի փետրվարին Սոֆիայում (Բուլղարիա) կայացած «Ստրանջա» ներկայացուցչական միջազգային մրցաշարի մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է հաղթող[9], որտեղ նա եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ (5:0) հաղթել է մոլդովացի Դորին Բուկշին[10][11]։
2021 թվականի նոյեմբերի սկզբին Բելգրադում (Սերբիա) Բուլղարիայի հավաքականի կազմում անցել է մինչև 57 կգ քաշային կարգի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ նա 1/32 եզրափակչում (5:0) հաղթեց աֆղան Հասիբուլա Մալիկզադին, այնուհետև 1/16 եզրափակչում ժամանակից շուտ հաղթեց խորվաթ Ֆիլիպ Կոլակին[12], այնուհետև 1/8 եզրափակչում (3:0) հաղթեց կոլումբիացի Իլմար Գոնսալես Լանդազուրիին[13], բայց քառորդ եզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ (2:3) պարտվեց ֆրանսիացի Սամուել Կիստոհարրիին[14], որն ի վերջո դարձավ 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
2022 թվականի փետրվարին Սոֆիայում (Բուլղարիա) կայացած «Ստրանջա» ներկայացուցչական միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր[15], որտեղ նա եզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ (1:4) պարտվել է փորձառու ուզբեկ Աբդումալիկ Խալոկովին[16][17]։
2022 թվականի մայիսին Երևանում (Հայաստան) կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր[18], որտեղ նա կիսաեզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ (2:3) պարտվել է հայազգի Արթուր Բազեյանին[19][20], որն ի վերջո դարձել Է Եվրոպայի 2022 թվականի առաջնության արծաթե մեդալակիր[21]։
2023-2024 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի փետրվարին Սոֆիայում (Բուլղարիա) կայացած «Ստրանջա» ներկայացուցչական միջազգային մրցաշարի մինչև 57 կգ քաշային կարգում կրկին հաղթող է դարձել[22], որտեղ նա միավորների եզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ (4:1) հաղթել է ղազախ բռնցքամարտիկ Օրազբեկ Ասիլկուլովին[23][24]։
2023 թվականի մայիսին Տաշքենդում (Ուզբեկստան) կրկին դարձել է քառորդ եզրափակչի մասնակից մինչև 57 կգ քաշային կարգում, որտեղ նա 1/16 եզրափակչում (5:0) հաղթել է գվատեմալացի Խուան Ռեյեսին, այնուհետև 1/8 եզրափակչում (3:1) հաղթել է ադրբեջանցի Ումիդ Ռուստամովին[25][26], բայց քառորդ եզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ (3:4) պարտվել է հնդիկ բռնցքամարտիկ Մոհամմադ Հուսամուդինին[27], որն ի վերջո դարձել է բրոնզե 2023 թվականի աշխարհի առաջնության մրցանակակիր։
2023 թվականի հունիսին Կրակովում (Լեհաստան) դարձել է 3-րդ Եվրոպական խաղերի չեմպիոն՝ մինչև 57 կգ քաշային կարգում[28], և նվաճել 2024 թվականի Օլիմպիական խաղերի արտոնագիր[29], որտեղ նա քառորդ եզրափակչում միավորներով (5:0) հաղթեց հայազգի Արթուր Բազեյանին[30], այնուհետև կիսաեզրափակչում (4:1) հաղթեց շվեդ Նաբիլ Իբրահիմին[31], և եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ (5:0) հաղթեց փորձառու իսպանացի Խոսե Կիլեսին[32]։
2024 թվականի ապրիլին Բելգրադում (Սերբիա) դարձել է Եվրոպայի մինչև 57 կգ քաշային առաջնության արծաթե մեդալակիր, որտեղ նա կիսաեզրափակչում մրցակցի վնասվածքի պատճառով հաղթել է փորձառու ֆրանսիացի Սամուել Կիստոխարրիին[33], սակայն եզրափակչում պարտվել է ռուս Էդուարդ Սավվինին[34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Българска федерация по бокс»» (rus). Сайт «Болгарской федерации бокса». Արխիվացված օրիգինալից 2023-05-09-ին. Վերցված է 2023-05-08-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bulgarian National Championships» (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված օրիգինալից 2023-05-09-ին. Վերցված է 2023-05-08-ին.
- ↑ Олимпийските ни медалисти станаха почетни граждани на София
- ↑ «4.AIBA Youth World Championships. Armeyets Arena, Sofia, Bulgaria. April 14-24, 2014». Արխիվացված օրիգինալից 2018-12-29-ին. Վերցված է 2023-07-13-ին.
- ↑ «Ergebnisse der 2. Olympischen Jugend-Sommerspiele 2014». Արխիվացված օրիգինալից 2018-09-17-ին. Վերցված է 2023-07-13-ին.
- ↑ «BANTAM: IBAÑEZ Javier» (rus). Aiba-wsb.ci.studioskylab.com. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «WSB, четвертьфиналы: Куба уступила Узбекистану, Митрофанов помог Италии одолеть Колумбию» (ռուսերեն). vRINGe.com. 2017-05-14. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ «12. Panamerican Championships. Tegucigalpa, Honduras. June 10-18, 2017». Amateur-boxing.strefa.pl (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-11-03-ին. Վերցված է 2023-02-06-ին.
- ↑ ««Странджа-2021»: итоги, победители и призеры» (rus). Olympics.com. 2021-02-28. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Странджа-2021: все победители и призёры турнира в Болгарии» (rus). vRINGe.com. 2021-02-28. Արխիվացված օրիգինալից 2021-04-15-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «72-nd International Boxing Tournament «Strandja»2021. Feather (57 kg)» (PDF) (անգլերեն). Strandja2021.bgboxing.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ «Чемпионат мира по боксу 2021: результаты 28 октября» (ռուսերեն). vRINGe.com. 2021-10-29. Արխիվացված օրիգինալից 2022-10-14-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ «Чемпионат мира по боксу 2021. Результаты 1 ноября, дневная сессия, видео» (ռուսերեն). vRINGe.com. 2021-11-01. Արխիվացված օրիգինալից 2022-07-11-ին. Վերցված է 2022-07-10-ին.
- ↑ «Чемпионат мира по боксу 2021. Результаты 2 ноября, четвертьфиналы, вечерняя сессия» (rus). vRINGe.com. 2021-11-03. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «73rd Boxing Tournament STRANDJA 2022» (PDF) (անգլերեն). Strandja2022.bgboxing.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-07-01-ին. Վերցված է 2022-06-30-ին.
- ↑ «В тени Узбекистана. Как Казахстан провел первый день финалов «малого чемпионата мира» по боксу» (rus). Sports.kz. 2022-02-26. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «73rd Boxing Tournament STRANDJA 2022. Feather (57 kg)» (PDF) (անգլերեն). Strandja2022.bgboxing.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ «Итоги чемпионата Европы 2022: все призёры и командный зачёт» (rus). vRINGe.com. 2022-05-30. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Захареев проиграл. Чемпионат Европы по боксу 2022: все результаты вечерней сессии 29 мая» (rus). vRINGe.com. 2022-05-30. Արխիվացված օրիգինալից 2022-05-30-ին. Վերցված է 2022-05-30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Бачков, Базеян и Оганесян вышли в финал чемпионата Европы» (rus). Sportbll24.com. 2022-05-30. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «EUBC MEN`S EUROPEAN BOXING CHAMPIONSHIPS 2022» (PDF) (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-05-24-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ «Армения завоевала 4 медали на Кубке Странджа 2023» (rus). Sportbll24.com. 2023-02-27. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-03-08-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Казахстан проиграл бой за «золото» малого чемпионата мира по боксу» (rus). Sports.kz. 2023-02-26. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «74th International Boxing Tournament «STRANDJA» 2023. Featherweight (M57 kg)» (PDF) (անգլերեն). Strandja2023.bgboxing.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ «Чемпионат Мира 2023 по боксу. Все результаты 7 дня (7 мая)» (rus). Sportbll24.com. 2023-05-07. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Umid Rustamov (AZE) vs. Javier Ibáñez (BUL) IBA World Boxing Championships 2023 (57kg)» (անգլերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ «Чемпионат Мира 2023 по боксу. Все результаты четвертьфиналов (10 мая)» (rus). Sportbll24.com. 2023-05-10. Արխիվացված օրիգինալից 2023-07-07-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Итоги Европейских игр 2023: все призёры и командный зачёт» (rus). vRINGe.com. 2023-07-02. Արխիվացված օրիգինալից 2023-07-02-ին. Վերցված է 2023-07-02-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «European Games 2023 — Boxing: All Paris 2024 spots awarded at the boxing qualification tournament in Poland I Complete list» (անգլերեն). Olympics.com. 2023-06-30. Վերցված է 2023-07-02-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 20 (օգնություն) - ↑ «Бокс на Европейских играх 2023. Результаты вечерней сессии 28 июня» (rus). vRINGe.com. 2023-06-28. Արխիվացված օրիգինալից 2023-06-30-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Бокс на Европейских играх 2023. Результаты полуфиналов вечерней сессии 30 июня» (rus). vRINGe.com. 2023-06-30. Արխիվացված օրիգինալից 2023-07-03-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Бокс на Европейских играх 2023. Результаты финалов 2 июля» (rus). vRINGe.com. 2023-07-02. Արխիվացված օրիգինալից 2023-07-02-ին. Վերցված է 2023-07-12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Чемпионат Европы 2024 по боксу. Результаты 8 дня. Известны все финалисты» (rus). Sportball24.com. 2024-04-26. Արխիվացված օրիգինալից 2024-04-30-ին. Վերցված է 2024-04-30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Чемпионат Европы 2024 по боксу. Результаты мужских финалов» (rus). Sportball24.com. 2024-04-29. Արխիվացված օրիգինալից 2024-04-30-ին. Վերցված է 2024-04-30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хавьер Ибаньес(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Ибаньес Диас Хавьер — новости на сайте Sportbox.ru
- «Amateur Boxing — Javier Ibanez Diaz» (անգլերեն). The-Sports.org. Վերցված է 2023-07-01-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 15 (օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Իբանյես» հոդվածին։ |
|
