Խավիա
| Մասն է | Mancomunitat Comarcal Marina Alta | |
|---|---|---|
| Պաշտոնական լեզու | կատալաներեն | |
| Մայրցամաք | Եվրոպա | |
| Երկիր | Իսպանիա | |
| Վարչատարածքային միավոր | Մարինա Ալտա, Ալիկանտե | |
| Գտնվում է ափին | Միջերկրական ծով | |
| Կոորդինատներ | 38°47′21″N 0°9′47″E | |
| Կառավարության ղեկավարի պաշտոն | mayor of Jávea | |
| Կառավարության ղեկավար | Jose Francisco Chulvi Español | |
| Բնակչություն | 30 642 | |
| Male population | 13 681 | |
| Female population | 13 923 | |
| Բարձրություն ծովի մակարդակից | 12±1 մետր | |
| Քույր քաղաք | Palmela, Thiviers | |
| Սահմանակցում է | Դենիա, el Poble Nou de Benitatxell, Teulada | |
| Նշանակալից իրադարձություն | 2016 Javea forest fire | |
| Մակերես | 68,59 կմ² | |
| Փոստային դասիչ | 03730, 03738, 03739 | |
| Պաշտոնական կայք | va.ajxabia.com | |
| Զինանշանի նկարագրում | Q20104772 | |
| Ավտոմոբիլային համարի ծածկագիր | A | |

Խավիա (կատ.՝ Xàbia) կամ Խավեա (իսպ.՝ Jávea, պաշտոնապես՝ Xàbia / Jávea), ծովափնյա քաղաք և համայնք Իսպանիայում, Վալենսիա ինքնավար համայնքի Ալիկանտե պրովինցիայի Մարինա Ալտա շրջանում (կոմարկայում)՝ Միջերկրական ծովի ափին։ Գտնվելով Մոնտգո լեռնազանգվածի փեշերին՝ լայն ծոցի ափին և երկու ժայռոտ ռհվանդների միջև, քաղաքը դարձել է հայտնի ծովափնյա առողջարան և առևտրային քաղաք: Մշտական բնակչության կեսը և տարեկան այցելուների ավելի քան երկու երրորդը օտարերկրացիներ են[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքն առաջին անգամ բնակեցվել է Վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտից անմիջապես հետո՝ շուրջ 30,000 տարի առաջ, որսորդ-հավաքիչների կողմից, որոնք օգտագործում էին Սան Անտոնիո հրվանդանի հյուսիսային լանջին գտնվող Ֆորադադա քարանձավը[2]: Հետագա բնակիչների թվում եղել են Քարի և Բրոնզի դարերի ցեղեր, հռոմեացիներ, հույներ, փյունիկեցիներ, վեստգոթեր, գերմանական ցեղեր, կարթագենացիներ և մավրեր: Հռոմեական ձկնորսական նավերը օգտագործում էին նավահանգիստը, և կան ապացույցներ, որոնք Խավիայում հռոմեացիների ներկայությունը թվագրում են մ.թ.ա. 2-րդ դարով. դա Խավիան դարձնում է ծովափի ամենահին հայտնի հռոմեական վայրը, որն ունեցել է ձկան և հանքանյութերի առևտրային նավահանգիստ:
Ըստ ավանդության՝ քրիստոնյա վեստգոթ վանականները Խավիա են եկել մ.թ. 6-րդ դարում և հիմնել Սան Մարտի վանքը, որն էլ հավանաբար իր անունն է տվել տարածքի հրվանդանին (Կապ Սան Մարտի): Տոլեդոյի վեստգոթ թագավոր Լեովիգիլդի որդին՝ Հերմենեգիլդը, ապաստան է հայցել վանքում այն բանից հետո, երբ բարկացրել է հորը՝ քրիստոնյա աղջկա հետ ամուսնանալու պատճառով: Երբ հոր զորքերը ժամանել են նրան ձերբակալելու, բոլոր վանականները, բացի մեկից, փախել են Պորտիչոլ. Հերմենեգիլդը և ծեր վանականը սպանվել են[3]: Վեստգոթական անուններով մի քանի մարդիկ մինչ օրս ապրում են այս տարածքում: Սան Մարտի վանքի գոյության վերաբերյալ հնագիտական ապացույցներ չկան[4]:
Մավրերից և նրանց մշակույթից քիչ բան է պահպանվել, բացառությամբ մի քանի արձանագրություններով տապանաքարերի և խեցեգործության: Նրանք վերահսկել են տարածքը մոտավորապես 714 թվականից մինչև 1609 թվականին Ալիկանտեի շրջանից նրանց (մորիսկոների) վերջնական արտաքսումը[5]: Պոպոլի մատուռը թվագրվում է 14-րդ դարին:
16-րդ և 17-րդ դարերում լայնորեն տարածված էին ծովահենների հարձակումները, որի պատճառով քաղաքի շուրջ պաշտպանական պարիսպ է կառուցվել: Հետագայում պարիսպը քանդվել է, և այսօր որոշ հատվածներում դրա փոխարեն գոյություն ունի կրկնօրինակը[6]:
Հնագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերին հնագետները հայտարարեցին Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի 1500-ամյա ոսկե դրամների գանձի հայտնաբերման մասին: 50 մակագրված մետաղադրամներից բաղկացած գանձը գրեթե հիանալի պահպանված էր և հեշտությամբ ընթեռնելի: Հետազոտողների համաձայն՝ պատկերված հռոմեական կայսրերի թվին էին պատկանում Վալենտինիանոս I-ը (երեք մետաղադրամ), Վալենտինիանոս II-ը (յոթ մետաղադրամ), Թեոդոսիոս I-ը (15 մետաղադրամ), Արկադիոսը (17 մետաղադրամ), Հոնորիոսը (10 մետաղադրամ) և մեկ չնույնականացված մետաղադրամ[7][8][9][10]: Մետաղադրամները վերականգնվելուց հետո ցուցադրվելու են Խավիայի Սոլեր Բլասկոյի անվան հնագիտական և ազգագրական թանգարանում[11]:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խավիան գտնվում է Ալիկանտե պրովինցիայի հյուսիսում՝ Միջերկրական ծովի ափամերձ գոտու ամենաարևելյան կետում: Իբիսա կղզին գտնվում է մոտ 90 կմ դեպի արևելք, և այն պարզ օրերին տեսանելի է: Հարթ, բերրի գյուղատնտեսական հողատարածքները ձգվում են դեպի երկրի խորքը, որոնք հատվում են փոքր առվակներով և հիմնականում օգտագործվում են ցիտրուսային և ձիթապտղի ծառեր աճեցնելու համար: Խավիայի ափամերձ գիծն ունի չորս հրվանդան՝ Կապ դե Սան Անտոնի, Կապ դե լա Նաու (ամենամեծը), Կապ Նեգրե և Կապ Մարտի[12]:
Մոնտգո լեռնազանգվածը, որը պաշտպանում է Խավիան, տարածաշրջանի ամենաբարձր գագաթն է՝ ավելի քան 750 մ բարձրությամբ: Մոնտգո լեռնազանգվածի ազգային պարկը հիմնադրվել է 1987 թվականին՝ ձգվելով Լա Պլանա տարածքով[13] դեպի մոտակայքում գտնվող Սան Անտոնիո հրվանդան:
- Խավիան Սան Անտոնիո հրվանդանից
- Սան Անտոնիո հրվանդանի հողմաղացները
- Գրանադելիա լողափը
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավահանգիստն ունի խճաքարային լողափ և զբոսանավերի կայանատեղի (հայտնի է որպես Դուանես դե լա Մար): Թեև նավահանգստի պատմությունը սկիզբ է առնում 15-րդ դարից, առաջին ամբարտակը կառուցվել է 1871 թվականին, և այն դարձել է չամիչի արտահանման կարևոր դարպաս[14]: 19-րդ դարի վերջին չամիչի առևտուրն անկում ապրեց, և բնակավայրը դարձավ սովորական ձկնորսական նավահանգիստ: Ժամանակակից նավահանգիստը կառուցվել է 1950-ական և 1960-ական թվականներին: Առագաստանավային ակումբը տեղակայված է նավահանգստի կենտրոնական հատվածում 1963 թվականից: Տեսարժան վայրերից է Մարե դե Դեու դե Լորետո եկեղեցին, որը կառուցվել է 1967 թվականին՝ նավի կիլի ձևով, որը հիշեցնում է ալիքները ճեղքող ձկնորսական նավ[14]:
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դավիդ Ֆերեր (ծնվ. 1982), թենիսիստ:
- Սերխիո Էրնանդես (ծնվ. 1983), ավտոարշավորդ:
- Տոմաս Մորատո (1887–1965), քաղաքական գործիչ:
- Ադրիան Օրտոլա (ծնվ. 1993), ֆուտբոլիստ:
- Խավի Տորես (ծնվ. 1986), ֆուտբոլիստ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Datos del Padrón de Jávea/Xàbia.
- ↑ https://www.academia.edu/104037613/The_prehistory_of_X%C3%A0bia_and_its_surroundings
- ↑ Espinosa, Antonio; Lara, Fernando Sáez; Castillo, Rocío (2006). Puertos y navegacion en las costas valencianas meridionales (s. I-X: .) (իսպաներեն). John and Erica Hedges Ltd. էջ 36. ISBN 978-1-84171-735-7.
- ↑ «Xàbia: Facts and Anecdotes - Did you know that Cap de Martì (Also called Cap Sant Martì ) is the easternmost extremity of the Comunidad Valenciana, and lies on a centuries-old sea route between the Western and the Eastern Mediterranean?».
- ↑ Stansfield, Bob (2004). Costa Blanca Mountain Walks - East. Cicerone Press Limited. էջ 260. ISBN 978-1-85284-338-0.
- ↑ Lloyd. The History of Javea - Piracy. Արխիվացված է օրիգինալից 2018-03-30-ին. Վերցված է 2018-03-30-ին.
- ↑ «Roman Gold Coins Discovered Off Coast of Spain - Archaeology Magazine». www.archaeology.org. Վերցված է 2021-09-30-ին.
- ↑ Geggel, Laura (2021-09-27). «Amateur freedivers find gold treasure dating to the fall of the Roman Empire». livescience.com (անգլերեն). Վերցված է 2021-09-30-ին.
- ↑ «Fifty-three gold coins from the 4th and 5th centuries found on the seabed of Portitxol in Xàbia». web.ua.es (անգլերեն). Վերցված է 2021-09-30-ին.
- ↑ Shoaib, Alia. «Amateur divers find an 'incredible' treasure trove of gold coins from the Roman Empire while cleaning up trash on the seabed». Business Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-09-30-ին.
- ↑ Jack Guy (23 September 2021). «Amateur divers discover 'enormously valuable' hoard of Roman coins». CNN (անգլերեն). Վերցված է 2021-09-30-ին.
- ↑ Gómez, Antonio López; Verger, Vicente M. Rosselló (1978). Geografía de la provincia de Alicante (իսպաներեն). Excma. Diputación Provincial. էջ 6. ISBN 9788450026375.
- ↑ Mantecón, Alejandro (14 March 2008). La experiencia del turismo: un estudio sociológico sobre el proceso turístico- residencial (իսպաներեն). Icaria Editorial. էջ 97. ISBN 978-84-7426-977-2.
- 1 2 «Visit Duanes de la Mar». en.xabia.org. Վերցված է 16 June 2014-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիաֆայլեր Խավիա թեմայով Վիքիպահեստում:- Խաբիայի պաշտոնական կայք (es)