Խասան, լիճ ՌուսաստանիՊրիմորիեի երկրամասում, որի շրջանում 1938 թվականի հուլիս-օգոստոսին զինված ընդհարում է տեղի ունեցել խորհրդային և ճապոնական զորքերի միջև։ Ճապոնական զորքերը նպատակ ունեին զենքի ուժով զավթել Խասանի և խորհրդային պետության սահմանի միջև ընկած տարածքը։ Ռազմական գործողությունների ընթացքում Առաջին առանձին կարմրադրոշ բանակը (հրամանատար՝ Խորհրդային Միության մարշալ Վասիլի Բլյուխեր) ջախջախել է ճապոնական 19-րդ դիվիզիան և վերականգնել ԽՍՀՄ պետական սահմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 33)։