Խաջաևի բնակելի տուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Խաջաևի բնակելի տուն
Социалистическая,65.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Ճարտարապետական ոճ մոդեռն
Կոորդինատներ: 47°13′10.228800099991″ հս․ լ. 39°42′36.259200099988″ ավ. ե. / 47.21950800002777271° հս․. լ. 39.71007200002777182° ավ. ե. / 47.21950800002777271; 39.71007200002777182

Խաջաևի բնակելի տուն (ռուս.՝ Жилой дом Хаджаева), հինավուրց տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Սոցիալիստական փողոցում։ Շենքը պատմության և մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձան է։

Հասցեն՝ ք. Դոնի Ռոստով, Սոցիալիստական փողոց, 65։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Ն. Խաջաևի բնակելի տունը (այժմ՝ բնակելի տուն) կառուցվել է XX դարի սկզբին մոդեռն ոճով։ 1913 թվականին շենքի սեփականատերը եղել է Գ. Ն. Խաջաևը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաջաևի բնակելի տունը Դոնի Ռոստով քաղաքի Սոցիալիստական փողոցում եռահարկ աղյուսե տուն է, որը կառուցվել է մոդեռն ոճով։ Երկհարկանի U-աձև շենքն ունի նկուղ և բազմալանջ տանիք։ Ճակատը սվաղված է, ունի ծեփածո դեկորի յուրօրինակ բարդ մշակում։

Ճակատի անհամաչափ հորինվածքում գերակշռում են շենքի ողջ բարձրությամբ արված երկու ելուստավորումները. ձախ ելուստավորումն ընդգծում է մուտքը և ավարտվում բարձր աստիճանավոր ատտիկոսով, աջը՝ ցածր։ Շքամուտքի դուռը երկփեղկ է, վերնափեղկով։ Լուսամուտախորշերը ծածկված են ձուլածո վանդակներով։

Ճակատի ճարտարապետական կերպարը որոշում է սվաղված և ոճավորված դեկորների ավանդական համադրությունը, ինչպես նաև երկու հարկերի միջապատերի երեսպատումը օքրայագույն կերամիկական սալիկներով։ Ճակատի հորիզոնական բաժանումն ապահովում են պրոֆիլավորված գոտիները (նկուղի, լուսամուտագոգերի, միջհարկային) և քիվը։

Առաջին հարկի ուղղանկյունաձև լուսամուտատեղերը շրջանակված են U-աձև զանգվածեղ զարդաքիվեր ունեցող երեսկալներով և կողպեքային քարերով, երկրորդ հարկի կիսաշրջանաձև լուսամուտատեղերը ճարտարապետները ձևավորել են գոտիների հիմքում ելուստավորումների միջև ընկած հատվածների միացումով, ճակատի արևմտյան հատվածում նույն կերպ միավորված են պատուհանների ուղղանկյունաձև զարդաքիվերը։

Ճակատին յուրօրինակություն է հաղորդում բուսական և կենդանական աշխարհի մոտիվներով ոճավորված դեկորը՝ տերևներով և ծաղիկներով ծոփորային դեկորատիվ գոտիները, աստիճանաձև ատտիկոսի վրայի հորինվածքը, ձկնկուլներով ներդիրը արևմտյան ելուստավորման կեղծ կամարակում։ Ծաղկային նախշազարդ է առկա նաև դարպասի, վերնափեղկի և կլոր պատուհանի կախովի վանդակում։

Փոխարինվել է ճակատի պատշգամբը, կորսվել են ատտիկոսների ավարտումները, սվաղային և ծեփածո զարդերն ունեն զգալի վնասվածքներ և կորուստներ։ Շենքը XX դարի սկզբի քաղաքացիական ճարտարապետության հուշարձան է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лобжанидзе В., Лаптев Г., Кустов В. Путешествия по старому Ростову. Часть II. Ростов-на-Дону, 2001 г.
  • Весь Ростов и Нахичевань-на-Дону на 1913 год. Харьков. 1913. с. 221.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]