Jump to content

Խաջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաջա
Mahaprasad?
ԵնթատեսակՀրուշակեղեն
Առաջացման երկիր Հնդկաստան
Հիմնականցորենի ալյուր
 Khaja Վիքիպահեստում

Խաջա կամ խաջուրի, հնդկական տապակած խմորի տեսակ, որը հիմնականում լցոնվում է մրգերով և թաթախվում քաղցր օշարակի մեջ։

Խաջան պատրաստվում է ցորենի ալյուրից և տապակվում գհի յուղի մեջ, տեսքով նման է չանդրակալային՝ շերտավոր խմոր հարավային Հնդկաստանից[1]։ Ենթադրվում է, որ խաջան առաջացել է նախկին Մագադ նահանգում: Սիլաոն, Բիհարի Նալանդա շրջանները, և Մագադ նահանգը հայտնի են իրենց խաջաներով[2][3][4], ինչպես նաև այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Կուտչը և Անդհրա Պրադեշը և Կարնատական։ Զտված ցորենի ալյուրը և շաքարավազը խառնելով ստանում են շերտավոր խմոր՝ լցոնված չոր մրգերով կամ այլ միջուկով կամ առանց դրա, և թույլ տապակում ձեթի մեջ՝ խաջա պատրաստելու համար[5]։

1872–1873 թվականներին Սիլաո կատարած իր արշավում բրիտանացի հայտնի հնագետ Ջոզեֆ Դեյվիդ Բեգլարը խոսել է քաղցրավենիքի մասին, որը ծագել է Վիկրամադիտյա թագավորի ժամանակներից: Հայտնի ժողովրդական հեքիաթ կա, ըստ որի Տեր Բուդդային առաջարկել են Սիլաոյի խաջա, երբ նա ճանապարհորդել է Սիլաոյի միջով՝ Ռաջգիրից Նալանդա գնալիս: Սիլաոյի մոտակայքում կան բուդդայական բազմաթիվ կրոնատեղիներ[6]։

Խաջան Սիլաոյի հայտնի քաղցրավենիքներից է։ Այն նաև համարվում է Մագադի միջազգային քաղցրավենիքը։

Բիհարում գտնվող Ռաջգիրի և Սիլաոյի խաջաները համարյա նման են փախլավային, մինչդեռ Օդիշայի և Անդհրա Պրադեշի խաջաները պատրաստվում են ավելի հաստ խմորի շերտերով և ընդհանուր առմամբ ավելի պինդ են[5][7]:

Խմորը պատրաստվում է ցորենի ալյուրից, մավայից և ձեթից։ Այնուհետև այն տապակվում է մինչև խրթխրթան դառնալը, այնուհետև թաթախվում է քաղցր օշարակի մեջ, որը հայտնի է որպես պագա: Խաջան, որը մատուցվում է Կակինադայում՝ Անդհրա Պրադեշի ափամերձ քաղաքում, մատուցվում է դրսից չոր, ներսից՝ օշարակով թրջված վիճակով:

Այս քաղցրավենիքը չաթ պուջայի մի մասն է, տրվում է որպես նվեր՝ դստեր հարսանիքին Մագադ Բիհարում:

Աշխարհագրական նշագրման (GI) պիտակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերին Բիհարի Նալանդա թաղամասից հայտնի Սիլաոյի խաջա անվանումով դելիկատեսը, Չեննայում գտնվող աշխարհագրական ցուցումների ռեգիստրի կողմից գրանցվել է աշխարհագրական ցուցումների գրանցամատյանում (GI)։ Զբոսաշրջիկները, որոնք այցելում են Ռաջգիրի և Նալանդայի բուդդայական սրբատեղիներ, նույնպես վայելում են Սիլաոյի խաջան[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Full text of "Indian Food Tradition A Historical Companion Achaya K. T."». archive.org. Վերցված է 2019-01-30-ին.
  2. «Centuries old Khaja sweets, the popular mouthwatering delicacy of Bihar». 2008 թ․ փետրվարի 10.
  3. Gopinath Mohanty; Jeeban Kumar Patnaik; Santosha Kumāra Ratha (2002). Cultural heritage of [Orissa]. State Level Vyasakabi Fakir Mohan Smruti Samsad.
  4. Orissa Review. Home Department, Government of Orissa. 1990.
  5. 1 2 Elizabeth Fernandez, Sugar and spice and all things nice, 978-1409287223
  6. 1 2 «Bihar's sweet delicacy Silao Khaja gets GI tag». The Times of India. 2018-12-16. ISSN 0971-8257. Վերցված է 2024-07-12-ին.
  7. Chitrita Banerji, Eating India: An Odyssey into the Food and Culture of the Land of Spices, 978-1596910188