Խապի՝ կյանք պարգևող Աստված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խապի՝ կյանք պարգևող Աստված, Շոգ Եգիպտոսում անհնար էր գոյատևել առանց ջրի։ Այդ պատճառով բոլոր աղբյուրները սուրբ էին, և դրանցից յուրաքանչյուրն ուներ իր աստվածն ու հովանավորը։ Եգիպտոսի ամենակարևոր գետը Նեղոսն է։ Իսկ այնտեղ ապրում և ջուրն էր կառավարում գետի աստված Խապին։ Նրա տրամադրությունից էր կախված տարվա բերքառատությունը։ Ահա թե ինչու եգիպտացիները գալիս էին Նեղոսի ափ, գետի աստծուն զոհաբերություններ էին մատուցում և երգեր էին երգում։ Ի նշան այն բանի, որ երգերն ու զոհաբերություններն իրեն դուր են եկել, աստված Նեղոսին թույլ էր տալիս տարածվել լայնությամբ, իսկ հետո, երբ ջուրը նվազում էր, մարգագետիններում և դաշտերում շատ խոնավություն և բերքատու տիղմ էր մնում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ։ Երևան։ Անտարես, 2010- էջ 97