Խաչո Պոյաճիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչո Պոյաճիև
Ծնվել էհունվարի 20, 1930(1930-01-20) (94 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Խաչո Պոյաճիև իսկական՝ Խաչատուր Պոյաճյան (հունվարի 20, 1930(1930-01-20), Սոֆիա, Բուլղարիա), հայ ռեժիսոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչո Պոյաճիևը ծնվել է 1930 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Սովորել է Պլովդիվի Մխիթարյան վարժարանում, Սոֆիայի համալսարանում և Սոֆիայի Թատերական բարձրագույն հաստատության ռեժիսորական բաժնում։

Զբաղվել է թատերական և հեռաստաբեմադրական աշխատանքով։ Նրա բեմադրած «Սակբեթը» մրցանակի է արժանացել Մոնտե Կարլոյի թատերական փաոատոնում։ (1978)։ Ռեժիսորական արվեստ է դասավանդել Բալկանյան համալսարանում։ 1980-ական թվականների վերջերից նկարահանվել է կինոյում և բեմադրություններ տվել։ 1993 թվականին նշանակվել է Բուլղարիայի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բախտիար Հովակիմյան, Թատերական օրացույց, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2005