Խաչով կարկանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչով կարկանդակ
Ենթատեսակspiced bun? և Զատկի հաց
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն
 Hot cross buns Վիքիպահեստում

Խաչով բլիթ (անգլ.՝ hot cross bun, Կանադայի ֆրանսախոս հատվածում կոչվում է Ավագ Ուրբաթի թխվածքաբլիթ (ֆր.՝ brioche de Vendredi Saint, Չեխիայում՝ մազանեց չեխ․՝ Mazanec), Զատկի ավանդական հաց, որ ուտում են Ավագ Ուրբաթ օրն Անգլիայում[1][2], Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, Միացյալ Նահանգներում, Ամերիկայի մի շարք երկրներում, Չեխիայում և Գերմանիայում։

Բրիտանական Համագործակցության երկրներում խաչով բլիթը պատրաստվում է ամոքահունց խմորից[3][4]՝ ավելացնելով համեմունքներ (սովորաբար դարչին, մշկընկույզ և մեխակ) և չամիչ, իսկ գագաթին արվում է սպիտակ խաչով (բլիթների վրա կտրվածքներ անելով, ջրի և ալյուրի խառնուրդով կամ խմորի շերտեր օգտագործելով)[5][6]։

Բլիթի վրայի խաչը խորհրդանշում է Քրիստոսի խաչելությունը, իսկ համեմաւնքները՝ զմռսման ժամանակ օգտագործված նյութերը[7][8]։ Այնուամենայնիվ, այս ուտեստը ծագում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանում աստվածներին մատուցվող ծիսական ընծաներից. հնարավոր է, որ այն կապ ունի սաքսերի՝ Օստարա աստվածուհու պատվին խաչով բլիթներ թխելու ավանդույթի հետ, որի անունով էլ կոչվել է Զատկի տոնը (անգլ.՝ Easter)[5][6]:

Սովորաբար վաճառքում հայտնվում է Զատիկից քիչ առաջ և վաճառքը դադարեցվում է Զատկի տոներից անմիջապես հետո, բայց վերջին ժամանակներում մի շարք վայրերում այն վաճառվում է ամբողջ տարվա ընթացքում[9]։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում այն կարող է վաճառվել Ամանորին[10] կամ Սուրբ ծննդից հետո[11]։ Ավստրալիայում ժողովրդականություն է վայելում կակաոյով խմորով և շոկոլադե կտորներով պատրաստված տարբերակը[6]։

Գոյություն ունեն խաչով բլիթների հետ կապված մի քանի սնահավատություններ և քաղաքային լեգենդներ, օրինակ՝ համարվում է, որ Ավագ ուրբաթ օրը թխված բլիթները չեն բորբոսնում ամբողջ տարվա ընթացքում[5], ինչպես նաև կարծիք կա, որ Անգլիայի եկեղեցին փորձել է արգելել խաչով բլիթների վաճառքը դրանց չափազանց ժողովրդականության պատճառով, և Եղիսաբեթ Առաջինը օրինականորեն սահմանափակել է դրանց վաճառքը՝ թույլատրելով այն վաճառել միայն Զատկի և Սուրբ ծննդյան տոների ժամանակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gulevich T. Encyclopedia of Easter, Carnival, and Lent. — Omnigraphics, 2002. — С. 179. — (CELEBRATIONS LIBRARY). — ISBN 9780780804326
  2. Коути Е. К. Уличная еда Лондона // НЕдобрая старая Англия. — СПб: БХВ-Петербург, 2013. — С. 64. — 320 с. — (Окно в историю). — ISBN 978-5-9775-0819-3
  3. Berry, Mary (1996). Mary Berry's Complete Cookbook (First edition (2nd reprint) ed.). Godalming, Surrey: Dorling Kindersley. էջ 386. ISBN 1858335671.
  4. Smith, Delia (1986). Delia Smith's Cookery Course (First edition (8th reprint) ed.). London: British Broadcasting Corporation. էջ 62. ISBN 0563162619.
  5. 5,0 5,1 5,2 Davidson A., Jaine T. The Oxford Companion to Food. — OUP Oxford, 2014. — С. 118. — (Oxford Companions). — ISBN 9780191040726
  6. 6,0 6,1 6,2 6,3 Sfetcu N. Easter Traditions:. — Nicolae Sfetcu, 2014. — С. 43.
  7. Turner, Ina; Taylor, Ina (1999). Christianity. Nelson Thornes. էջ 50. ISBN 9780748740871. «To mark the end of the Lent fast Christians eat hot cross buns. These have a special meaning. The cross in the middle shows how Jesus died. Spices inside remind Christians of the spices put on the body of Jesus. Sweet fruits in the bun show that Christians no longer have to eat plain foods.»
  8. Fakes, Dennis R. (1994 թ․ հունվարի 1). Exploring Our Lutheran Liturgy. CSS Publishing. էջ 33. ISBN 9781556735967. «Since people often gave up meat during Lent, bread became one of the staples of Lent. Bakers even began making dough pretzels--a knotted length of dough that represented a Christian praying, with arms crossed and hands placed on opposite shoulders. Hot cross buns are popular during Lent. The cross of course reminds the eater of Christ's cross.»
  9. Rohrer, Finlo (2010 թ․ ապրիլի 1). «BBC - How did hot cross buns become two a penny?». BBC News. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  10. «Hot Cross Buns on sale already». au.tv.yahoo.com. 2012 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. Dodd, Kate (2014 թ․ հունվարի 3). «Easter's come early: hot cross buns already on shelves». The Toowoomba Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]