Խաչի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանքը ձյան մեջ
Վանքի եկեղեցին

Խաչի վանք (եբրայերեն՝ מנזר המצלבה‎, վրաց.՝ ჯვრის მონასტერი, jvris monast'eri), Արևելյան ուղղափառ եկեղեցի Նայոթ թաղամասի մոտ, Երուսաղեմում, Իսրայել։ Այն գտնվում է Խաչի հովտում, Իսրայելի թանգարանի ու Քնեսեթի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը կառուցվել է 11-րդ դարում, Բագրատ IV-ի թագավորության ընթացքում։ Ենթադրվում է, որ վանքի հիմքը դրվել է դեռևս չորրորդ դարում, հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի ժամանակաշրջանում, ով հետագայում այն հանձնել է Քարթլիի արքա Միրիան III-ին` իր թագավորության` 327 թվականին քրիստոնեություն ընդունելուց հետո[1]։

Ըստ լեգենդի` վանքը կանգնեցվել է Ադամի գլխի թաղված տեղում, չնայած Երուսաղեմում ևս երկու վայր հավակնում են այդ վայրը լինելուն. դրանցից մեկն այն ծառի հիմքն է, որից պատրաստվել է Քրիստոսի Խաչելության խաչը[2]։

Մեծ պարտքերի պատճառով վանքը 1685 թվականին վրացիների կողմից վաճառվել է հույներին[3]։ Այժմ այն գտնվում է Երուսաղեմի պատրիարքարանի հույն ուղղափառ վանականների տիրապետության տակ։

Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանի եկեղեցու մնացորդներն այսօրվա համալիրի փոքր մասն են կազում, որի հիմնական մասն այժմ վերանորոգվում ու վերակառուցվում է։ Այդ ժամանակաշրջանի կառույցներից են եկեղեցին և քարայրը, որտեղից պատուհան է բացվում դեպի այն ծառը, որից պատրաստվել է Քրիստոսի խաչելության խաչը։ Չորրորդ դարի մնացորդները ցաքուցրիվ են. դրանցից ամենակարևորը խճանկարի պատառիկն է։ Հիմնական համալրը ներառում է բնակելի հատվածներ, ինչպես նաև` թանգարան ու հուշանվերների խանութ։ Վանքի գրադարանում պահվում են հիմնականում վրացական ձեռագրեր։

Վրացական նմուշների ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսթավելու որմնանկարը 2004 թվականի վանդալիզմից առաջ և հետո

2004 թվականի հունիսին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Իսրայել կատարած այցելությունից կարճ ժամանակ անց, վանքի ներսի պատին արված վրացի բանաստեղծ Շոթա Ռուսթավելու որմնանկարը վնասվել է անհայտ անձանց կողմից։ Սա Ռուսթավելու միջնադարյան միակ հստակ պատկերն էր։ Պատկերի դեմքն ու արձանագրության մի մասը ջնջվել են։ Վրաստանը պաշտոնական բողոք է հղել Իսրայելին դեպքի առթիվ[4]։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է համարում, որ վանդալիզմն իրականացված լինի հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից, Իսրայելում Վրաստանի դեսպան Ռևազ Գաչեչիլաձեն նշել է. «Ես չգիտեմ։ Կասկածներ կան, սակայն վկայություններ` ոչ»[5]։ Որմնանկարը վերականգնվել է իսրայելցի մասնագետների կողմից։ Նմանատիպ դեպքեր վանքում կատարվել են նաև 1970-ական և 1980-ական թվականներին։ Վրացական ձեռագրերը ծածկվել են և փոխարինվել հունականով։ Շատ տեղերում նոր ավելացրած հունական ձեռագրերի տակ պարզորոշ երևում են վրացական տառերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Wellspring of Georgian Historiography: The Early Medieval Historical Chronicle The Conversion of Katli and The Life of St. Nino, Constantine B. Lerner, England: Bennett and Bloom, London, 2004, p. 35
  2. Sylvester Saller & Bellarmino Bagatti, "The Sanctity and Cult of Lot", first published in The Town of Nebo (Khirbet el-Mekhayyat). With a Brief Survey of Other Ancient Christian Monuments in Transjordan, Jerusalem 1949, 5.193-199. Accessed 2008-03-02
  3. Georgia's new ambassador to Israel bears a heavy cross, Haaretz
  4. Precious Jerusalem fresco defaced
  5. Lily Galili, "Defaced Fresco of Georgian Hero Clouds Diplomatic Ties", HAARETZ - 05/07/2004.