Խաչին աղբյուր մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Խաչին աղբյուր» մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և մատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳորիս
Մասն էԲնակատեղի-գյուղատեղի Հին Գորիս «Կյորես»
Կազմված էԱրձանագիր ժայռաբեկոր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում

«Խաչին աղբյուր» մատուռ, միջնադարյան մատուռ-սրբատեղի և պատմամշակութային հուշարձան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում[1]։ Գտնվում է Հին Գորիս գյուղատեղիում և հուշարձանային համալիրի մաս է կազմում։ Հուշարձանը ներառված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Գորիս քաղաքի արևելյան մասում, Հին Գորիս գյուղատեղիում, Ըմբովի ձորի արևելյան մասում[2], բարձր ձորաբերանի եզրին, մի հնամենի ծառի տակ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաչին աղբյուր» մատուռից մոտ 2 մետր դեպի արևելք գտնվող արձանագիր ժայռաբեկորը:

Մատուռն ունի ուղղանկյուն հատակագիծ, կամարակապ է, երկթեք ծածկով։ Կառուցվել է կոպտատաշ բազալտե քարերով։ Հարավային պատի բացակայության պատճառով այն վերածվել է բաց սրահի, որի ներսում կա աղբյուր։ Բնակիչներն այն ավնանում են «Խաչին աղբյուր»։ Մատուռը վերակառուցվել է 19-րդ դարում[2][3]։ Մատուռից արևելք, աղբյուրի կողքին գտնվում է մի մեծ ժայռաբեկոր[2], արևելյան երեսին պահպանվել է մի արձանագրություն, որտեղ գրված է՝ «Շինեցի սուրբն Քրիստափոր մեզ և ծնողաց բարեխւս ի Քս թվ․։ ՇԽ․» (1091 թ․)[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 202։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ». «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն». 12-02-2016. Վերցված է 05-12-2022-ին.