Խաչիկ Թոսունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոսունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Թոսունյան
Ծնվել է1913
ԾննդավայրԳեղաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Խաչիկ Լևոնի Թոսունյան (1913, Գեղաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Թոսունյանը ծնվել է 1913 թվականին, Արթիկի շրջանի Գյոզալդարա (այժմ՝ Գեղաձոր) գյուղում։ Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա ավարտել է նույն շրջանի Ղփչալի (այժմ՝ Հառիճ) 7-ամյա դպրոցը։ 1928-1930 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Հայկոոպի սննդկոոպմիության տեխնիկումը, միաժամանակ սովորել է երկաթգծի բանֆակում, որն ավարրտելուց հետո մանկավարժական աշխատանքով է զբաղվել Հացիկ (Մոլլա Մուսա) գյուղում, դասավանդել է մաթեմատիկա։ Թոսունյանը ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, սակայն պատերազմն սկսվելու պատճառով կիսատ է թողել ուսումը[1]։

Պատերազմի հենց առաջին օրերից Թոսունյանը զորակոչվել է բանակ և ծառայությունը շարունակել Վրաստանում։ Սակայն շուտով փոխադրվել է նոր կազմավորված 409-րդ Հայկական դիվիզիայի 675-գնդում, որպես քաղղեկի տեղակալ։ Թոսունյանը սկսել է իր մարտական ուղին Մոզդոկի մատույցներից։ Մի քանի անգամ վիրավորվել է, բայց վերադարձել է գունդ։ 1944 թվականից ծառայել է 222-րդ գվարդիական գնդում, մասնակցել է Բեռլինի ուղղությամբ ծավալված մարտերին։ 1942 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

1946 թվականին Թոսունյանը զորացրվել է բանակից և անցել է մանկանարժական աշխատանքի։ 1946 թվականից սկսած մաթեմատիկա է դասավանդել Այգեշատի, Վերին Խաթունարխի և այլ դպրոցներում։ 1953-1956 թվականներին շարունակել է ուսումը և ավարտել Երևանի հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։

Մարտական և աշխատանքային ծառայությունների համար Թոսունյանն արժանացել է կառավարական բազմաթիվ պարգևների՝ «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանի և այլ մեդալների[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]