Խաչեն (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Խաչեն
վրաց.՝ დაღეთი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԹեթրիծղարոյի
ԲԾՄ860 մ
Բնակչություն101[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր[2]
Խաչեն (գյուղ) (Վրաստան)##
Խաչեն (գյուղ) (Վրաստան)

Խաչեն (Դաղեթ-Խաչեն, Դաղեթ, Փոքր Դաղեթ[3], վրացերեն՝ დაღეთი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 3 կմ՝ հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։

Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 235 բնակիչ, որից 89 տղամարդ և 146 կին, հիմնականում հայեր։ 2014 թվականին գյուղում ապրում էր 101 մարդ, որից 45 տղամարդ և 56 կին։

Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը` 1789 թվականին։ Գյուղի շրջակայքում կան գյուղատեղիներ, մատուռներ և գերեզմանոցներ։

Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է չորս Սոցիալիստական աշխատանքի հերոս` Ե. Վանյան, Ս. Մովսիսյան. Հ. Մկրտչյան և Գ. Վանյան։

Խաչենցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
  3. Aleks_El_Dia. «ՓՈՔՐ ԴԱՂԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 25