Jump to content

Խաչենի իշխանական տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաչենի իշխանական տոհմից)

Խաչենի իշխանական տունը իշխել է Արցախում 9-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբ։ 12-րդ դարում Խաչենի իշխանությունը բաժանված է եղել երեք ճյուղերի՝ Հաթերք, Ծար (կամ Վերին-Խաչեն) և Ներքին-Խաչեն (Գանձասար կենտրոնով)։ Սկզբնապես գահերեց են եղել Հաթերքի իշխանները։ Սակայն Հասան Բ-ի մահից հետո Հաթերքի ճյուղը սպառվել է և նրա տիրույթները բաժանվել են Ծարի ու Ներքին Խաչենի միջև։ Իսկ 13-րդ դարի սկզբից գահերեցությունը մեկընդմիշտ անցել է Ներքին-Խաչենի իշխանները։ Հետագա դարերում Խաչենի իշխանությունը կազմված է եղել երկու նշանավոր տոհմերից՝ Դոփյաններ (Ծարում կամ Վերին-Խաչեն) և Հասան-Ջալալյաններ (Ներքին Խաչեն)։ Հասան-Ջալալյանները իշխել են Խաչենի մելիքությունում մինչև 1827 թվականը, որից հետո ավարտվել է Խաչենի իշխանական տունը։

Ստորև ներկայացված է Խաչենի իշանների ցանկը։

Տոհմաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչենի իշխանական տան տոհմակունքները ձգվում են մինչև Հայկ Նահապետը և նրա սերունդնեը։ Ըստ Խորենացու և Կաղանկատվացու, Արցախի ու Գարդմանքի իշխանատների հիմնադիրն է եղել Առանը, որդի Սիսակի "ի տոհմէն Հայկայ"[1]։ Խորենացին մասնավորապես գրում է․ "Այս Սիսակի սերնդից էր և․․․ անվանի և քաջ Առանը, որ պարթև Վաղարշակի կողմից բյուրավոր կողմնակալ նշանակվեց"[2]։ Կաղանկատվացու վկայությամբ, Առան Սիսակյան նահապետից են սերել հայոց Արցախ-Աղվանքի Առանշահիկ արքայատոհմի թագավորները՝ ընդհուպ մինչև հայ Աղվանքի Վաչագան Բարեպաշտ արքան[3]։ Հիմնվելով Խորենացու, Կաղանկատվացու, Գանձակեցու և այլ պատմաբանների ու սկզբնաղբյուրների վրա, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը ապացուցել է Հայկազնունի, Սիսակյան (Սյունի), Առանշահիկ, Վախտանգյան և Հասան-Ջալալյան ազնվական տոհմերի անմիջական-արյունակցական կապը[4]

Խաչենի իշխանական տան տոհմաբանություն.

(1182 թ քառասուն տարի իշխելուց հետո Հասան Կրոնավորյալը իր իշխանությունը թողնում է վեց որդիներին, և կնոջ՝ Մամայի հետ կրոնավորելու է գնում Դադիվանք։)

(1216 թ սելջուկ-թուրքերի դեմ պատերազմին զոհվում է Հասան Բ-ն, որով ավարտվում է Հաթերքի ճյուղը և նրա տարածքը միանում է Ծարին։

Ծար (Վերին-Խաչեն)

[խմբագրել | խմբագրել կոդը]

(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)

Ներքին-Խաչեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(նշանավոր Հասան-Ջալալից հետո Ներքին-Խաչենի տոհմը կոչվում է Հասան-Ջալալյան)

Մելիք Ալավերդու մահից հետո ավարտվում է Խաչենի իշխանությունը։[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ուլուբաբյան, Բագրատ. "Խաչենի իշխանությունը X-XVI դարերում":Երևան, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, 1975, էջեր 52-53, 56-59.
  2. Խորենացի, Մովսես. "Պատմություն Հայոց"։ Երևան, Հայաստան հրատարակչություն, 1990, էջ 72.
  3. Կաղանկատվացու, Մովսես. "Պատմություն Աղւանից աշխարհի"։ Երևան, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, 1984, էջ 25.
  4. Ուլուբաբյան, Բագրատ. "Խաչենի իշխանությունը X-XVI դարերում":Երևան, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, 1975, էջեր 50-89.
  5. Րաֆֆի, Խամսայի մելիքությունները, XLII