Կարո Խաչատրյան
Կարո Խաչատրյան | |
|---|---|
| Ծնվել է | 1899 Կարմիր-Վանք |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հասարակական գործիչ |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Կարո Հակոբի Խաչատրյան (1899, Կարմիր-Վանք), հայ հասարակական գործիչ։ 1932-1933 թվականներին՝ ԵԿՏԻ-ի ռեկտոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարո Խաչատրյանը ծնվել է 1899 Կարսի մարզի Կարմիր վանք գյուղում։ 1912-1914 թվականներին սովորել և ավարտել է Ալեքսանդրապոլի ուսումնարանը, իսկ 1923-1926 թվականներին` Անդրկովկասի կոմունիստական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարո Խաչատրյանը մինչև 1932 թվականը Լենինականում (այժմ՝ Գյումրի) վարել է խորհրդային և կուսակցական ղեկավար պաշտոններ։ 1932-1933 թվականներին եղել է Երևանի կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր։ 1933 թվականին նշանակվել է Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր և տնտեսագիտական ֆակուլտետի դեկան։ 1937 թվականից Կարո Խաչատրյանը իրեն փորձել է տարբեր ոլորտներում. 1937-1941 թվականներին եղել է ՀԽՍՀ գլխավոր դատախազի օգնական, 1941-1943 թվականներին՝ զինվորական դատախազ, 1943-1949 թվականներին՝ արդարադատության նախարարի տեղակալ, այնուհետև՝ փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ։ 1944-1954 թվականներին համատեղությամբ աշխատել է ԵՊՀ հեռակա իրավաբանական ֆակուլտետում՝ որպես քաղաքատնտեսության դասախոս[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||