Խաչատուր Վարդպարոնյան
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1924 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 2004 (79 տարեկան) |
Մահվան վայր | Գյումրի, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և դիզայներ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Խաչատուր Անուշավանի Վարդպարոնյան (դեկտեմբերի 24, 1924, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2004, Գյումրի, Հայաստան), հայ նկարիչ, դիզայներ։ ՀԽՍՀ (1973), ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ (1978)։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1964)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչատուր Վարդպարոնյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1940 թվականին ավարտել է Գյումրու նկարչական դպրոցը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, Նովոռոսիյսկի գրավման օպերացիայի ժամանակ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ, այնուհետև Սոչի։ Ապաքինվելուց հետո մասնակցել է Սմոլենսկի, Օրշայի, Վիտեբսկի, այնուհետև Լեհաստանի ազատագրման մարտերին։ Հոսպիտալում նկարել է ազատագրված քաղաքները, գյուղերի այրված և քանդված շենքերը։ Այդ շարքից է «Կանաչ դադար» կտավը։ 1946 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ։ 1949 թվականին երրորդ կուրսն ավարտելուց հետո «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից գործուղվել է Մոսկվա՝ սովորելու կինոնկարիչների և մուլտիպլիկատորների եռամյա բարձրագույն դասընթացը։ Ավարտելուց հետո «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում մասնակցել է բազմաթիվ մուլտֆիլմերի ստեղծմանը, եղել է մուլտիպլիկատոր և բեմադրող-նկարիչ։ 1954 թվականից աշխատել է Մոսկվայի ձևավորման և գովազդային վարչության գեղարվեստական կոմբինատում, նախ՝ նկարիչ-ձևավորող, ապա՝ գլխավոր նկարիչ։ 1963 թվականին վերադարձել է Լենինական, նշանակվել քաղաքի գեղարվեստական ձևավորման և գովազդի ձեռնարկության ղեկավար։ 1964 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Լենինականի նկարիչների միության նախագահը[1][2]։ 2000 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում[3]։



Կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պարտեզում վարդ է բացվել»
- «Հակոբ Ջիվանյանի դիմանկարը», 1981
- «Վերածնունդ», 1979 (որմնանկար, Լենինականի գուլպա-նասկեղենի ֆաբրիկա)
- «Հայ աղջիկներ», 1997 (խճանկար)
- «Լենինական. ամպամած օր», 1972
- «Մարշալ Բաղրամյան», 2000
- «Գյումրեցի հարսնացուն», 1978
- «Պատուհանի մոտ»
- «Կանաչ դադար»
- «Կեսօր»
- «Գյումրի։ Տարվա եղանակները», 2000
- «Յոթ վերք եկեղեցին»
- «Հին Լենինական»
- «Հին թաղամաս»
- «Ձմեռը Գյումրիում», 1997
- «Գյուղը լեռներում»
- «Արագած»
- «Խոր Վիրապ»
- «Մալիշկա գյուղը»
- «Կեսօր»
- «Սարերում»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ , 1973
- ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ, 1978
- «Փառքի երրորդ» շքանշան
- «Հայրենական մեծ պատերազմի» շքանշան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբերտ Գրիգորյան, «Գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյան», Գյումրի։ Էլորադո, 2004։ SBN: 99930-903-5-2[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Լենինականի վերջին բանաստեղծը. Խաչատուր Վարդպարոնյան – gyumriartunion». gyumriartunion.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Zarkfoundation - Խաչատուր Վարդպարոնյան». zarkfoundation.com.
- ↑ Գրիգորյան, Ալբերտ Աղասու (2004 թ․ հունվարի 1). Գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյան. Գյումրի: Էլորադո. ISBN 9993090352.
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 2004 մահեր
- Գյումրի քաղաքում մահացածներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ վաստակավոր նկարիչներ
- Հայ նկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Հայ դիզայներներ
- Փառքի շքանշանի ասպետներ (Հայաստան)