Խաչատուր Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Խաչատուր Խաչատրյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1970(1970-11-18) (49 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Խաչատուր Ռաֆիկի Խաչատրյան (ծնվ. 18 նոյեմբերի 1970 թ., ք. Լենինական), հայ իրավաբան, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1993 թթ. - աշխատել է «Պոզիստոր» արտադրական միավորման «Կիլիկիա» կոոպերատիվում՝ որպես հերթափոխի պետ։
  • 1993-1995 թթ. - «Մուշ» փոքր ձեռնարկության կոմերցիոն տնօրեն։
  • 1998-2000 թթ. - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության Վիճակագրության և պետական ռեգիստրի Շիրակի մարզային վարչության Գյումրու պետական ռեգիստրի բաժնի պետ։
  • 2000-2003 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Գյումրու տարածքային բաժնի պետ։
  • 2003-2008 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Գյումրու տարածքային բաժնի պետ։
  • 2008-2009 թթ. - Հյուսիսային քաղաքացիական դատարանի սնանկության գործեր վարող դատավոր։
  • 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ դադարեցնելով Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները[1]։

Դասային աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունի քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

Ձերբակալություն և կալանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 02.35-ին Խաչատուր Խաչատրյանն իր իսկ աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ «Զոսեկար» ՍՊԸ տնօրեն Սեյրան Կարապետյանից 20000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք ստանալու պահին։ Կաշառքը պահանջվել է ընկերությունը սնանկ ճանաչելուց հետո գրավադրված գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ստանալու համար։ Դեկտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա Արդարադատության խորհուրդը որոշեց առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու մասին։

2014 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահը մերժեց Արդարադատության խորհրդի առաջարկությունը։ Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազը նոր միջնորդություն ներկայացրեց Արդարադատության խորհուրդ՝ նշելով նոր հանգամանքներ։ Արդարադատության խորհուրդը միջնորդությունը բավարարեց, իսկ դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահը ընդունեց առաջարկությունը դատավորին կալանավորելու վերաբերյալ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դատավորներ նշանակելու մասին
  2. «Կալանավորված դատավորի փաստաբանը հայտարարում է, թե ԱԱԾ-ն խախտումներով է գործել»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-06-07