Խաչատուր Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Խաչատուր Թովմասյան
Ծնվել է1911
ԾննդավայրԶաքաթալա, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ, «Պատվո նշան» շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Խաչատուր Գևորգի Թովմասյան (1911, Զաքաթալա, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Թբիլիսիի 72-րդ մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոցը: Մի քանի տարի ուսուցիչ և դպրոցի վարիչ է աշխատել Ախալքալաքի շրջանիի դպրոցներում:

1939 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: Անցնելով զինվորական ծառայության՝ մեկ տարի աշխատել է Անդրկովկասի զինվորական օկրուգի հետախուզական ավիաէսկադրիլիայում: 1940 թվականին նշանակվել է Անդրզինօկրուգի օդանավակայանային ծառայության գումարտակի բժիշկ, իսկ 1942 թվականից՝ Անդրկովկասի ռազմաճակատի 83-րդ ավիաբազայի № 489 օդանավակայանային ծառայության գումարտակի ավագ բժիշկ: Մինչև պատերազմի վերջը գումարտակը տարբեր օդանավակայաններից ապահովել է 2-րդ օդային բանակի ավիացիոն գնդերի մարտական հաջող գործողությունները Հյուսիսային Կովկասում, Դոնի Ռոստովում, Նովոռոսիյսկում և այլուր:

Պատերազմից հետո վերադարձել է Երևան, բժշկական ծառայության մայորի աստիճանով նշանակվել է սանծառայության պետ: 1947 թվականին տեղափոխվել է հոսպիտալ որպես թերապևտ և Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցների ստացիոնար բուժումն ապահովել մինչև 1955 թվականը: 1955-1969 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբում: Եղել է բնակչության պաշտպանության ծառայության պետ: 1969 թվականին պաշտոնաթող է եղել բժշկական ծառայության փոխգնդապետի զինվորական աստիճանով և շարունակել աշխատանքը քաղաքացիական պաշտպանության բնագավառում: Այնուհետև աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային առողջապահության բաժնում:

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով ու 13 մեդալներով, արժանացել է ԽՍՀՄ կարմիր խաչի ու կարմիր մահիկի միության «Պատվո նշան» և ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության «Պատվո նշան» պարգևներին, կրել է «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշան:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 94-95: