Խաչատուր Բադալյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Բադալյան
Ծնվել էմայիսի 9, 1982(1982-05-09) (37 տարեկան)
Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոստովի կոնսերվատորիա

Խաչատուր Լիպարիտի Բադալյան (մայիսի 9, 1982(1982-05-09), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ օպերային երգիչ (տենոր), Նոր օպերայի (2007) և Մարիինյան թատրոնի (2012) մենակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի մայիսի 9-ին Օրջոնիկիձե քաղաքում, գիտական աշխատողների ընտանիքում:

1996 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Սովորել է տնտեսագիտական լիցեյում, այնուհետև՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանում համապատասխան մասնագիտությամբ։ Դեռ համալսարանն ավարտելուց առաջ ընդունվել է Ռոստովի Ս. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա, սովորել է Վալերի Կոստինի և Նատալյա Պետրովայի մոտ[1]։

Մասնակցել է Վլադիսլավ Պյավկոյի, Վիկտոր Զաբիյակոյի, Լիա Սարգսյանի, Մայքլ Պոլի, Վերիանո Լուկետիի և Միետա Սիգելեի վարպետության դասերին:

2004-2006 թվականներին եղել է Ռոստովի մարզային ֆիլհարմոնիայի մենակատար:

2007-2012 թվականներին և 2016 թվականից՝ Մոսկվայի Ե. Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնի մեներգիչ է։ Նորամուտը նշել է Լոենգրինի դերերգով (Ռ. Վագների համանուն օպերա), որը հետագայում կատարել է նաև Չելյաբինսկի Մ. Գլինկայի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում (քննադատի խոսքով՝ «նրա կատարումն այնքան էլ ավանդական չէ Ռուսաստանի համար, որը ճանաչել է այնպիսի կատարողների, ինչպիսիք են Սոբինովը, Կոզլովսկին, Պլուժնիկովը, որոնց համար բնորոշ էր լուսավոր, արծաթափայլ և միևնույն ժամանակ չափազանց քնարական հնչեղությունը: Բադալյանն իր հերոսին երգում է ավելի մութ, անփայլ ձայնով, ավելի շուտ եվրոպական ավանդույթներով»)[2]։

2008 թվականին հրավիրվել է Մեծ թատրոնում կատարելու Ռուդոլֆի («Բոհեմ», Ջ. Պուչինի) դերերգը, իսկ հաջորդ տարի նույն բեմում կատարել է Վոդեմոնի («Իոլանտա», Պյոտր Չայկովսկի) դերերգը։

2008 թվականին հայտարարվել է Լուչանո Պավարոտիի հիշատակին նվիրված տենորների միջազգային մրցույթի դափնեկիրներից մեկը[3], իսկ 2010 թվականին դարձել է Գալինա Վիշնևսկայայի՝ օպերային արտիստների միջազգային 3-րդ մրցույթի հաղթող[4]։

2012 թվականից Մարիինյան թատրոնի հրավիրված մենակատար է։

2017 թվականին «Նոր օպերա» թատրոնի հետ մասնակցել է Պուչինիի 63-րդ միջազգային փառատոնին (Տորրե դել Լագո)՝ կատարելով Ալֆրեդի դերերգը Ջ. Վերդիի «Տրավիատա»-ում[5]

Օպերային սիրված դերերգերի թվում տարբեր ժամանակներում հիշատակել է Ռուդոլֆի, Ալֆրեդի («Տրավիատա», Վերդի)[1] և Խոզեի («Կարմեն», Ժ. Բիզե) դերերգերը[6]։ Վերը թվարկվածներից բացի Խաչատուր Բադալյանի երգացանկում ընդգրկված են այնպիսի դերերգեր, ինչպիսիք են Ֆաուստը (Շ. Գունոյի համանուն օպերան)[7], Ֆորեստոյի («Աթթիլա», Վերդի)[8][9], Կարլ VII-ի («Օռլեանի կույսը», Պ. Չայկովսկի)[10], Վլադիմիր Իգորևիչի («Իշխան Իգոր», Ա. Բորոդին)[11] և այլ դերերգեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]