Jump to content

Խաչաձև կծվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչաձև կծվածք
Ենթակատեգորիադիմածնոտային շրջանի դեֆորմացիա
 • կծվածքի խանգարում Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունՕրթոդոնտիա Խմբագրել Wikidata

Խաչաձև կծվածք, ատամնաբուժության մեջ դասվում է ատամնակծվածքի օկլյուզիոն անկանոնությունների դասին, այսինքն երբ ատամը (կամ ատամները) ունի ավելի օրալ կամ թշա-լինգվալ դիրք (ատամը ավելի մոտ է այտին կամ լեզվին): Այս տերմինը կիրառվում է ֆրոնտալ ատամների շրջանում մեկ կամ մի քանի ատամների հակառակ վերածածկի դեպքում: Այլ կերպ ասած, խաչաձև կծվածքը բնորոշվում է ատամնաշարերի լայնական չափերի և ձևերի անհամապատասխանությամբ[1][2]:

Առաջային խաչաձև կծվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
I-ին դաս՝ առաջային խաչաձև կծվածք

Առաջային խաչաձև կծվածքը կարելի է անվանել «բացասական» խորը կծվածք, որը բնորոշ է վերին և ստորին ծնոտների III դասի անատոմիական փոխհարաբերություններին (պրոգնատիզմ):

Առաջային հիմնական կամ խառը ատամնաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ատամներով կամ խառը (կաթնատամներ) ատամնաշարով երեխայի մոտ առաջային խաչաձև կծվածք կարող է առաջանալ ատամների ոչ ճիշտ փոխհարաբերման կամ կմախքի անհամապատասխանության պատճառով: Հետագայում օրթոդոնտիկ խնդիրներ կարող են առաջանալ մեկ կամ երկու ատամի տեղաշարժով, մինչդեռ մարդու կմախքի դեֆորմացիայի պատճառները ներառում են կամ ստորին ծնոտի հիպերպլազիա կամ վերին ծնոտի հիպոպլազիա, կամ երկուսի համակցում:

Ատամնաալվեոլյար խաչաձև կծվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաշարի սխալ ձևավորման հետևանքով առաջացած առաջային խաչաձև կծվածքը ներառում է վերին կենտրոնական կամ կողմնային կտրիչների տեղաշարժը լեզվի միջոցով դեպի իրենց սկզբնական ծկթման դիրքերը: Նման պաթոլոգիա կարող է առաջանալ առաջնային ատամների կամ կաթնատամների ուշացած ծկթման պատճառով, որի արդյունքում մշտական ​​կամ հիմնական ատամները հետագայում ծկթելիս տեղաշարժվում են ավելի մոտ լեզվային սահմանին, որը հետագայում կբերի առաջային խաչաձև կծվածքի առաջացմանը, որտեղ վերին ծնոտի ֆրոնտալ ատամները կծելու ժամանակ հայտնվում են ստորին ծնոտի ֆրոնտալ կամ առջևի ատամների հետևում և կարող են վերածածկել մի քանի կամ բոլոր ֆրոնտալ կտրիչները: Որպես կանոն այս ձևը բնութագրվում է կմախքային ձևին բնորոշ նշանների բացակայությամբ: Զարգանում է մեկ կամ մի քանի անտագոնիստ ատամների սխալ փոխդասավորվածության, ատամնաշարերի նեղացման կամ լայնացման արդյունքում: Մեկ այլ պատճառ, որը կարող է բերել խաչաձև կծվածքի ձևավորմանը, համարվում է խորը կարծր քիմք: Խաչաձև կծվածքի հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունները կարող են բերել ստորին կտրիչների թշային մակերեսի ռեցեսիային և նույն տեղում բորբոքման ավելի բարձր հավանականություն: Ատամնաալվեոլյար խաչաձև կծվածքի առկայության դեպքում այս պաթոլոգիան համարվում է III դասի կեղծ կծվածք կամ թերօկլյուզիա:

Միատամ խաչաձև կծվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ ատամի խաչաձև կծվածք կարող է առաջանալ հիմնական ատամների ժամանակին չծկթման պատճառով, ինչի հետևանքով մշտական ​​ատամը ծկթում է կաթնատամին զուգահեռ լեզվային պատի կողմից: Մեկ ատամի խաչաձև կծվածքի կամ սխալ տեղակայված ատամի դիրքի շտկման դեպքում հաճախ կատարվում է օրթոդոնտիկ բուժում`բրեկետ-համակարգի միջոցով[3][4]:

Կմախքային խաչաձև կծվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կմախքային խաչաձև կծվածք զարգանում է վերին և ստորին ծնոտների չափերի անհամապատասխանության արդյունքում: Առաջային խաչաձև կծվածքի կմախքային ձևը զարգանում է վերին ծնոտի երկարության փոքրացման` նրա հետին դիրքի կամ ստորին ծնոտի չափից ավել զարգացման արդյունքում: Կողմնային խաչաձև կծվածքի կմախքային ձևը հաճախ զարգանում է վերին ծնոտի նեղացման պատճառով: Պատշաճ ախտորոշում կարող է կատարվել, երբ մարդու մոտ բերանը փակ վիճակում ստորին ծնոտի կենտրոնական կտրիչները վերածածկում են վերին ծնոտի կտրիչներին, ինչը վկայում է ոսկրային անհամապատասխանություն երկու ծնոտների միջև[5]:

Ստորին ծնոտի տեղաշարժով խաչաձև կծվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյորկը տվել է սահմանում, ըստ որի` ստորին ծնոտի տեղաշարժով խաչաձև կծվածքը համարվում է որպես թերօկլյուզիա, որի ժամանակ վերին ժանիքների, պրեմոլյարների (4 և 5-րդ ատամներ) և մոլյարների (6,7,8-րդ ատամներ) թշային թմբիկները կարող են կոնտակտի մեջ լինել ստորին ժանիքների, պրեմոլյարների և մոլյարների թշային թմբիկների կամ նրանց երկայնական ակոսների հետ[6]: Ստորին ծնոտի տեղաշարժով խաչաձև կծվածքը հաճախ փոխկապակցված է վերին ծնոտի նեղացման և ատամնաշարի աղեղի խանգարման հետ: Ստորին ծնոտի խաչաձև կծվածքը կարող է լինել միակողմանի, երկկողմանի, միատամ կամ հատվածային: Կծվածքի նման պաթոլոգիա հանդիպում է բնակչության մինչև 7-23%-ի մոտ[7][8]: Ստորին ծնոտի տեղաշարժով ամենատարածված պաթոլոգիայի տեսակներից է համարվում միակողմանի խաչաձև կծվածքը, որը հանդիպում է 80%-ից մինչև 97% դեպքերում[9][10]: Ստորին ծնոտի տեղաշարժով խաչաձև կծվածքը առավել հաճախ հանդիպում է առաջնային և խառը ատամնաշարում: Այս տեսակի խաչաձև կծվածքը սովորաբար դրսևորվում է ստորին ծնոտի ֆունկցիոնալ տեղաշարժով դեպի խաչաձև կծվածքի կողմ: Ստորին ծնոտի տեղաշարժով խաչաձև կծվածք կարող է առաջանալ ատամնաբուժական, անատոմիական կամ ֆունկցիոնալ անոմալիաների պատճառով: Նման տեսակ խաչաձև կծվածքի առաջացման ընդհանուր պատճառներից է համարվում վերին և ստորին ծնոտների չափերի տարբերությունը, որտեղ վերին ծնոտն ավելի փոքր է, քան ստորին ծնոտը[11]:

Ստորին ծնոտի տեղաշարժով խաչաձև կծվածքի առաջացման էթիոլոգիա

ՔՍԾՀ-ի համատեղ դիսֆունկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին ծնոտի միակողմանի խաչաձև կծվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակողմանի խաչաձև կծվածքի ժամանակ ստորին ծնոտը տեղաշարժվում է առաջ կամ կողք (լատերալ) մաքսիմալ ատամնային կոնտակտներ ստանալու համար: Տեղի է ունենում առաջային կամ կողմնային խաչաձև կծվածքի ձևավորում: Միակողմանի խաչաձև կծվածքի ամենատարածված պատճառն է վերին ատամնաշարի նեղացումը, որը իր հերթին բերում է թմբիկ-թմբիկային կոնտակտի, օկլյուզիոն ինտերֆերենցիայի առաջացման և ստորին ծնոտի կողմնային շեղման: Դա կարող է առաջանալ այնպիսի սովորությունների պատճառով, ինչպիսիք են բութ մատը ծծելը, ծծակի երկարատև օգտագործումը կամ վերին շնչուղիների խցանումը: Վերին և ստորին ծնոտների միջև անհամապատասխանության պատճառով ստորին ծնոտի նյարդամկանային դիսբալանսը հանգեցնում է ստորին ծնոտի կողմնային շեղման[14]: Սա նաև հայտնի է որպես ստորին ծնոտի ֆունկցիոնալ տեղաշարժ: Այս տեղաշարժը կարող է կառուցվածքային դառնալ, եթե երեխայի աճի ընթացքում այն երկար ժամանակ մնում է անտեսված, ինչը կբերի ոսկրային ասիմետրիաների: Միակողմանի խաչաձև կծվածքը երեխայի մոտ կարող է դրսևորվել հետևյալ ախտանիշներով`

Առաջային խաչաձև կծվածքի ուղղում

Խաչաձև կծվածք ունեցող երեխան պետք է անհապաղ բուժվի, եթե բերանի փակման ժամանակ տեսանելի է վաղաժամ ատամնային կոնտակտներ՝ պայմանավորված կաթնատամ ժանիքների կամ ծամիչ ատամների մաշվածության խանգարմամբ, առանձին ատամների տեղակայման անոմալիայով, որի ժամանակ ստորին ծնոտը տեղաշարժվում է առաջ կամ կողք: Երեխային խաչաձև կծվածքով բուժելու լավագույն ժամանակը համարվում է, երբ դեռ առկա է խառը տիպի ատամնաշար և քմային միջին կարանի բացման հնարավորություն: Ատամնաշարերի նեղացման առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նրանց լայնացում: Այդ նպատակով կիրառվում է շարժական թիթեղային սարք, երբեմն նաև օկլյուզիոն գլանակներով: Թիթեղային սարքերի կիրառման դեպքում լայնացումը գրեթե ամբողջությամբ տեղի է ունենում կողմնային կամ ծամող ատամների վեստիբուլյար թեքման հաշվին՝ առանց քմային կարանի բացման և վերին ծնոտի լայնացման[8]:

Կան բուժման մի քանի տարբերակներ, որոնք կարող են կիրառվել ստորին ծնոտի խաչաձև կծվածքը շտկելու համար՝ բրեկետներ, «Z» զսպանակ կամ կոնսերվային զսպանակ, Կոֆֆինի զսպանակ, Quad-helix սարք, շարժական թիթեղներ, թափանցիկ հարթեցնող թերապիա կամ Դելերի դիմակ: Բուժման ճիշտ ընտրությունը պետք է կատարվի օրթոդոնտի կողմից՝ կախված խաչաձև կծվածքի տեսակից և ծանրության աստիճանից:

Quad-helix սարք` ատամնաշարի լայնացման համար

Սագիտալ և վերտիկալ հարթություններում՝ ատմնաշարերի, օկլյուզիոն անոմալիաների ժամանակ, հաճախ հանդիպում է վերին ատամնաշարի նեղացում լայնական հարթությունում՝ խաչաձև կծվածքի առկայություն: Խիստ արտահայտված լայնական անոմալիաների դեպքում օգտագործում են տարբեր անշարժ սարքեր` քմային կարանի արագ պատռման համար[17]: Միակողմանի խաչաձև կծվածքների բուժման ժամանակ պետք է անպայման ներառել վաղաժամ օկլյուզիոն ատամնային կոնտակտների և ֆունկցիոնալ տեղաշարժի շտկում: Ստորին ծնոտի տեղաշարժով խաչաձև կծվածքի վաղաժամ բուժումը կարող է օգնել կանխել քունք-ստործնոտային հոդերի պաթոլոգիայի առաջացմանը[18]: Միակողմանի խաչաձև կծվածքները կարող են ախտորոշվել և ճիշտ բուժվել սպլինտների օգնությամբ` վերին և ստորին ծնոտները կարելի է բերել ավելի բարենպաստ դիրքի բերանը փակելու ժամանակ, թեթևացնելով մկանների լարվածությունը[19]:

Կծվածքի ինքնավար ուղղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ նշվում է, որ շատ քիչ դեպքերում է կծվածքի նման պաթոլոգիան հակված ինքնուրույն շտկվելու, ինչը հաճախ արդարացնում է նման կծվածքի հնարավորինս շուտ բուժման մոտեցումը[8]: Խաչաձև կծվածքը ժամանակի ընթացքում ինքնավար ուղղվում է միայն 0-ից մինչև 9% դեպքերում[20]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Elsevier: Proffit: Contemporary Orthodontics · Welcome». www.contemporaryorthodontics.com. Վերցված է 2016-12-11-ին.
  2. Borzabadi-Farahani A, Borzabadi-Farahani A, Eslamipour F (October 2009). «Malocclusion and occlusal traits in an urban Iranian population. An epidemiological study of 11- to 14-year-old children». European Journal of Orthodontics. 31 (5): 477–84. doi:10.1093/ejo/cjp031. PMID 19477970.
  3. Zietsman, S. T.; Visagé, W.; Coetzee, W. J. (2000-11-01). «Palatal finger springs in removable orthodontic appliances--an in vitro study». South African Dental Journal. 55 (11): 621–627. ISSN 1029-4864. PMID 12608226.
  4. Ulusoy, Ayca Tuba; Bodrumlu, Ebru Hazar (2013-01-01). «Management of anterior dental crossbite with removable appliances». Contemporary Clinical Dentistry. 4 (2): 223–226. doi:10.4103/0976-237X.114855. ISSN 0976-237X. PMC 3757887. PMID 24015014.
  5. Al-Hummayani, Fadia M. (2017-03-05). «Pseudo Class III malocclusion». Saudi Medical Journal. 37 (4): 450–456. doi:10.15537/smj.2016.4.13685. ISSN 0379-5284. PMC 4852025. PMID 27052290.
  6. Bjoerk, A.; Krebs, A.; Solow, B. (1964-02-01). «A Method for Epidemiological Registration of Malocculusion». Acta Odontologica Scandinavica. 22: 27–41. doi:10.3109/00016356408993963. ISSN 0001-6357. PMID 14158468.
  7. Moyers, Robert E. (1988-01-01). Handbook of orthodontics (անգլերեն). Year Book Medical Publishers. ISBN 9780815160038.
  8. 8,0 8,1 8,2 Thilander, Birgit; Lennartsson, Bertil (2002-09-01). «A study of children with unilateral posterior crossbite, treated and untreated, in the deciduous dentition--occlusal and skeletal characteristics of significance in predicting the long-term outcome». Journal of Orofacial Orthopedics. 63 (5): 371–383. doi:10.1007/s00056-002-0210-6. ISSN 1434-5293. PMID 12297966. S2CID 21857769.
  9. Thilander, Birgit; Wahlund, Sonja; Lennartsson, Bertil (1984-01-01). «The effect of early interceptive treatment in children with posterior cross-bite». The European Journal of Orthodontics (անգլերեն). 6 (1): 25–34. doi:10.1093/ejo/6.1.25. ISSN 0141-5387. PMID 6583062.
  10. Kutin, George; Hawes, Roland R. (1969-11-01). «Posterior cross-bites in the deciduous and mixed dentitions». American Journal of Orthodontics. 56 (5): 491–504. doi:10.1016/0002-9416(69)90210-3. PMID 5261162.
  11. Allen, David; Rebellato, Joe; Sheats, Rose; Ceron, Ana M. (2003-10-01). «Skeletal and dental contributions to posterior crossbites». The Angle Orthodontist. 73 (5): 515–524. ISSN 0003-3219. PMID 14580018.
  12. Bresolin, D.; Shapiro, P. A.; Shapiro, G. G.; Chapko, M. K.; Dassel, S. (1983-04-01). «Mouth breathing in allergic children: its relationship to dentofacial development». American Journal of Orthodontics. 83 (4): 334–340. doi:10.1016/0002-9416(83)90229-4. ISSN 0002-9416. PMID 6573147.
  13. 13,0 13,1 Ogaard, B.; Larsson, E.; Lindsten, R. (1994-08-01). «The effect of sucking habits, cohort, sex, intercanine arch widths, and breast or bottle feeding on posterior crossbite in Norwegian and Swedish 3-year-old children». American Journal of Orthodontics and Dentofacial Orthopedics. 106 (2): 161–166. doi:10.1016/S0889-5406(94)70034-6. ISSN 0889-5406. PMID 8059752.
  14. Piancino, Maria Grazia; Kyrkanides, Stephanos (2016-04-18). Understanding Masticatory Function in Unilateral Crossbites (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9781118971871.
  15. Brin, Ilana; Ben-Bassat, Yocheved; Blustein, Yoel; Ehrlich, Jacob; Hochman, Nira; Marmary, Yitzhak; Yaffe, Avinoam (1996-02-01). «Skeletal and functional effects of treatment for unilateral posterior crossbite». American Journal of Orthodontics and Dentofacial Orthopedics. 109 (2): 173–179. doi:10.1016/S0889-5406(96)70178-6. PMID 8638566.
  16. Pullinger, A. G.; Seligman, D. A.; Gornbein, J. A. (1993-06-01). «A multiple logistic regression analysis of the risk and relative odds of temporomandibular disorders as a function of common occlusal features». Journal of Dental Research. 72 (6): 968–979. doi:10.1177/00220345930720061301. ISSN 0022-0345. PMID 8496480. S2CID 25351006.
  17. COSTEA, CARMEN MARIA; BADEA, MÎNDRA EUGENIA; VASILACHE, SORIN; MESAROŞ, MICHAELA (2016-01-01). «Effects of CO-CR discrepancy in daily orthodontic treatment planning». Clujul Medical. 89 (2): 279–286. doi:10.15386/cjmed-538. ISSN 1222-2119. PMC 4849388. PMID 27152081.
  18. Kennedy, David B.; Osepchook, Matthew (2005-09-01). «Unilateral posterior crossbite with mandibular shift: a review». Journal (Canadian Dental Association). 71 (8): 569–573. ISSN 1488-2159. PMID 16202196.
  19. Nielsen, H. J.; Bakke, M.; Blixencrone-Møller, T. (1991-12-01). «[Functional and orthodontic treatment of a patient with an open bite craniomandibular disorder]». Tandlaegebladet. 95 (18): 877–881. ISSN 0039-9353. PMID 1817382.
  20. Lindner, A. (1989-10-01). «Longitudinal study on the effect of early interceptive treatment in 4-year-old children with unilateral cross-bite». Scandinavian Journal of Dental Research. 97 (5): 432–438. doi:10.1111/j.1600-0722.1989.tb01457.x. ISSN 0029-845X. PMID 2617141.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչաձև կծվածք» հոդվածին։