Խանձք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խանցքից)
Գյուղ
Խանձք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
Այլ անվանումներԽանցք
ԲԾՄ931 մետր
Բնակչություն231[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխանձքցի
Ժամային գոտիUTC+4
Խանձք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խանձք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Խանձք գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Գտնվում է Պատարա գյուղի հյուսիսային կողմի հարավահայաց լանջի վրա։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 19-20 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 21-24 կմ հեռավորության վրա։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը նշանակում է խաների նստավայր։ Գյուղը նախկինում հայտնի է եղել Խանց և Խանցկ անուններով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 871,7 հա տարածք, որից 372,18 հա գյուղատնտեսական նշանակության, 442,22 հա անտառային հողեր։ Խանցք համայնքի սահմանային գոտով հոսում է Բադարա գետը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանցք համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականին կազմում է 261 մարդ, կա 63 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 257 248 237

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի հին բնակավայրերից է։

Հայրենական մեծ պատերազմում զոհվել է 60 խանձքեցի, որոնց հիշատակին կանգնեցվել է հուշարձան։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1930 թվականին։ 1920 թվականին այստեղ կար 508 բնակիչ, 1987 թվականին`67 տուն, 248 բնակիչ[3]։

2015 թվականին բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Ստեփանոս եկեղեցի (1673 թ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց «Ջուխտակ խաչ» (XII-XIII դդ.), աղբյուր (XIX դ.), Սբ. Հովհաննես եկեղեցի (XIII դ.), մատուռ (XIII դ.), գյուղա-տեղի (XIII դ.), Վարդապետի խութ (XI դ.), հաշվառված է 30 հուշարձան[4]։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ական թվականներին այստեղ կար տարրական դպրոց, որտեղ սովորում էր 15 աշակերտ և աշխատում էր 2 ուսուցիչ։ Էլեկտրաֆիկացվել է 1962 թվականին։

2015 թվականին համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 24 աշակերտներ։

Նշանավոր խանձքցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գյուղում է ծնվել տնտեսագիտության թեկնածու Սամվել Կարապետյանը, բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀՀ Մոնրեալի մասնաճյուղը կառուցել է Արցախի Խանձք գյուղի համայնքային կենտրոնը (տեսանյութ)(չաշխատող հղում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԼՂՀ մարդահաշիվ (անգլ.)
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 137-138
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 46.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)