Խանի թատրոն (Երուսաղեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Խանի թատրոն
Jerusalem Khan Theatre.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
Գտնվելու վայրըԵրուսաղեմ
Jerusalem Khan Theatre Վիքիպահեստում

Երուսաղեմի Խանի թատրոն (תיאטרון החאן - Teat'ron HaKhan, lit. "The Caravanserai Theatre"), ռեպերտուարային թատրոն, տեղակայված Երուսաղեմում, Իսրայել։ Թատրոնը տեղակայված է Երուսաղեմի երկաթուղային կայարանի հարևանությամբ՝ հին քարավանատան շենքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանը կառուցվել է խաչակրաց ժամանակաշրջանի հին հյուրատան ավերակների վրա։ Այն սպասարկում էր քարավանային ճամփորդներին, որոնք Երուսաղեմ էին ժամանում գիշերամուտից հետո, երբ Հին քաղաքի դարպասները փակ էին։ Հետագա տարիներին շենքում տեղակայված էին գարեջրատուն և ատաղձագործական արհեստանոց[2]։

Երուսաղեմի Խանի թատրոնն իր դռները բացեց 1967 թվականի հոկտեմբերին՝ Երուսաղեմի այն ժամանակվա քաղաքագլուխ Թեդի Կոլլեքի նախաձեռնությամբ, որը Գեստեթների ընտանիքի հիմնադրամից գումար ապահովեց փլուզված շենքը վերականգնելու համար։ Պահպանվեցին գեղատեսիլ կամարներն ու բակերը, տեղադրվեցին 230 նստարան և ժամանակակից ձայնային և լուսային համակարգ[3]։

Անգլերեն թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարը Ժակլին Քրոնբերգն էր, իսկ եբրայերեն թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարը՝ Ֆիլիպ Դիսկինը։ Մեկ տարի անց թատերական ընկերությունը լուծարվեց, և շենքը դարձավ տեղական մշակութային միջոցառումների անցկացման վայր։ 1973 թվականի սկզբին ստեղծվեց նոր թատերական ընկերություն։ Տարիներ ի ընթացքում, որպես գեղարվեստական ​​ղեկավար, աշխատել են Մայքլ Ալֆրեդսը, Իլան Ռոնենը, Ադա Բեն Նահումը, Յոսի Իսրայելին, Ամիտ Գազիտը, Էրան Նիալը և Օֆիրա Հենիգը[4]

Հարավարևմտյան մուտքը վերակառուցումից առաջ: Ցուցանակի վրա գրված է. «Փայտի և սառնարանների գործարան, նաև էլեկտրական»

Թատրոնը տարեկան ունենում է 3-4 նոր ցուցադրություն։ Ներկայիս գեղարվեստական ղեկավար Մայքլ Գուրեվիչը գրում և ղեկավարում է որոշ ներկայացումներ։ Նշանավոր ցուցադրությունների թվում են՝ «Քայլող ստվեր» (2000), «Պատերազմ տանը» (2002), «Ժլատը» (2003), «Երջանկություն» (2004), «Կյանքը երազանք է» (2005)։ Թատրոնը տարեկան ունենում է շուրջ 200 ներկայացում շենքում և մոտ 70 ներկայացում այլ դահլիճներում, հիմնականում Երուսաղեմի թատրոնի համալիրի «Մանն» դահլիճում[4]։

Խանի թատրոնը ոչ առևտրային կազմակերպություն է։ Թատրոնի գործադիր կոմիտեն բաղկացած է հասարակական գործիչներից և կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցույց տվող այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպիսիք են Երուսաղեմի քաղաքապետարանը, Երուսաղեմ հիմնադրամն ու Իսրայելի մշակույթի և սպորտի նախարարությունը։

1998-2001 թվականներին Խանի թատրոնում կայացավ Կամերային երաժշտության միջազգային փառատոնը։

Խանի թատրոնը բաղկացած է երկու սրահից՝ հիմնական սրահից 238 տեղով, որտեղ ցուցադրվում են թատրոնի գլխավոր բեմադրությունների մեծ մասը, և երկրորդ սրահից 70 տեղով, որն օգտագործվում է համերգների և հանդիպումների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]