Խանդ (Մունկի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Խանդ
Edvard Munch - Jealousy (1895).jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1895
բարձրություն67 սանտիմետր
լայնություն100,5 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲերգենի գեղարվեստի թանգարան
հավաքածուԲերգենի գեղարվեստի թանգարան

Խանդ (նորվ.՝ Sjalusi), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի կտավը։ «Խանդ» ստեղծագործությունը Մունկը վրձնել է 1895 թվականին: Այս կտավը ստեղծվել է հընթացս «Կյանքի ֆրիզ» ժամանակահատվածի: Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Բերգեն քաղաքի պատկերասրահում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խանդ» ստեղծագործության նախնական տարբերակում պատկերված տեսարանն իրենից այգի է ներկայացնում: Այդ կտավում կիսամերկ հերոսուհին զրուցում է պատանու հետ: Միաժամանակ ձեռքին խնձոր է պատկերված, որը աղջիկը տալիս է տղային: Այս տեսարանը կարելի է համեմատել աստվածաշնչյան արգելված պտուղի տեսարանի հետ, երբ Եվան խնձորը պոկում է Կենաց ծառից ու տալիս Ադամին[1]: Առավել ուշ, կտավին հանձնած տարբերակներում, փոխվում է ինտերիերը և ստեղծագործությունը դառնում է առավել մութ: Էդվարդ Մունկի արվեստի հետազոտողները ենթադրում են, որ «Խանդ» ստեղծագործության մեջ պատկերված է սիրային եռակնյունի: Այն ձևավորվել էր հենց Մունկի, լեհ գրող Ստանիսլավ Պշիբևսկու և վերջինիս կնոջ՝ Յուլ Դագնի-Պշիբևսկու միջև[2][3]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի ընթացքում մի քանի անգամ Էդվարդ Մունկը անդրադարձել է այս սյուժեին: «Խանդ» անվանումով ավելի քան տասնմեկ ստեղծագործություններ է արարել նկարիչը: Բացի դրանցի մի քանի գրաֆիկական աշխատանքներ նույնպես կան այս թեմատիկայով: Բայց, բոլոր նկարների հիմքում, միևնույն կոմպոզիցիան է արտացոլված: Առաջին պլանում տղամարդու դեմք է պատկերված, որը լցված է խանդի անասելի զգացումով: Հետին պլանում գեղեցիկ երիտասարդ կին է պատկերված, որը հիմնականում հոլանի տեսքով է պատկերված բոլոր նկարներում: Նկարում պատկերված է նաև մի երիտասարդ տղամարդ, որին Մունկը տալիս է իր արտաքին տեսքը:

Առաջին պլանում պատկերված տղամարդուն նայելիս ճանաչվում են Ստանիսլավ Պշիբևսկուն[2][3]: Ինչպես նշում է Աթլե Նեսը, «Խանդ» ստեղծագործությունը ներկայացվում է Ստանիսլավ Պշիբևսկու «Երեկոյան ժամասացություն» բանաստեղծության հետ, որը անձայն «ներբողում է սատանայական սեռական դժոխքը»[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jealousy, 1895 на edvardmunch.org
  2. 2,0 2,1 2,2 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007.
  3. 3,0 3,1 Sue Prideaux. Edvard Munch: Behind the Scream. Yale University Press, 2007