Խանդամիրյան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խանդամիրյան թատրոն
Տեսակթատրոն
Գտնվելու վայրըՇուշի
Հիմնադրման ամսաթիվ1891
Խանդամիրյան թատրոնի անձնակազմը, 1901

«Խանդամիրյան թատրոն», կառուցվել է 1891 թվականին, Շուշիում, Ղազանչեցոց եկեղեցու մոտ, թատերական և հասարակական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով։ «Խանդամիրյան թատրոնն» ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ։ Լուսավորվել է նավթի և գազի լապտերներով։ Վարագույրը նկարել է Օ. Շմեռլինգը։

Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով։ «Խանդամիրյան թատրոնը» բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի[1] ներկայացումով՝ 1891 թվականի հուլիսի 7-ին։ Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Դ. Բալայանը և ուրիշներ։ «Խանդամիրյան թատրոն»-ում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ (Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Հ. Աբելյան), հյուրախաղերով այստեղ հանդես են եկել ռուսական, ադրբեջանական և ուկրաինական թատերախմբեր։ Թատրոնն այրվել է 1905 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուրացան. «Ռուզան». www.eanc.net. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 11