Jump to content

Խայրո Սամպերիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայրո Սամպերիո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1993(1993-07-11)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Cabezón de la Sal, Կանտաբրիա, Իսպանիա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 65 kg
Դիրք եզրային կիսապաշտպան

Խայրո Սամպերիո Բուստարա (իսպ.՝ Jairo Samperio Bustara, հուլիսի 11, 1993(1993-07-11)[1][2], Cabezón de la Sal, Կանտաբրիա, Իսպանիա), ավելի հայտնի է որպես Խայրո (իսպ.՝ Jairo), իսպանացի ֆուտբոլիստ, հունգարական «Հոնվեդայի» աջ կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խայրոն Սանտանդերի «Ռասինգ» ակումբի ակադեմիայի սան է։ 2011 թվականից սկսել է հանդես գալ «Ռասինգի» հիմնական կազմում՝ նորամուտը նշելով օգոստոսի 27-ին «Վալենսիայի» հետ խաղում[3]։ Հոկտեմբերի 25-ին առաջին գոլն է խփել ակումբի կազմում՝ գրավելով «Սևիլյայի» դարպասը և իր թիմին 2:2 հաշվով ոչ-ոքի պարգևելով[4]։

2013 թվականի հունիսի 21-ին բուժզննում անցնելուց հետո երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Սևիլյայի» հետ[5]։ Ակումբի կազմում նորամուտն է նշել օգոստոսի 1-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի «Մլադոստ Պոդգորիցա» ակումբի հետ խաղում՝ փոխարինելով Խոսե Անտոնիո Ռեյեսին։

2014 թվականի օգոստոսի 29-ին տեղափոխվել է «Մայնց 05»՝ կնքելով քառամյա պայմանագիր[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Soldado late show sinks Santander» (անգլերեն). ESPN Soccernet. 2011 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Manu salvages points for Sevilla» (անգլերեն). ESPN Soccernet. 2011 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Sevilla FC y Racing de Santander acuerdan el traspaso de Jairo Samperio» (իսպաներեն). Sevilla FC. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Jairo kommt vom FC Sevilla». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայրո Սամպերիո» հոդվածին։