Խամար Դաբան
Արտաքին տեսք
| Խամար Դաբան | |
|---|---|
| Տեսակ | լեռնաշղթա |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Բուրյաթիայի Հանրապետություն և Իրկուտսկի մարզ |
| Նյութ | թերթաքար, Գնեյս, բազալտ, կրաքար և գրանիտ |
| Լեռնաշղթա | Հարավսիբիրյան լեռներ |
| Բարձրություն (ԲԾՄ) | 2995 մետր և 1725 մետր |
| Երկարություն | 420 կմ |
![]() | |
![]() | |
Խամար Դաբան (ռուս.՝ Хамар-Дабан), լեռնաշղթա Բայկալ լճի հարավային և հարավարևելյան ափերին, գլխավորապես Բուրյաթիայում։ Երկարությունը 350 կմ է, բարձրությունը՝ մինչև 2370 մ։
Հյուսիսային լանջերը կտրտված են կիրճերով և ծածկված սոճու-մայրու տայգայով, հարավային լանջերը՝ սոճու, կուենու անտառներով։ 2000 մ-ից բարձր՝ լեռնատունդրային բուսականություն է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտողների մեծ մասն անվանման առաջացումը կապում է մոնղոլերեն խամար «քիթ» (տեղանուններում՝ «հրվանդան, քարափ, լեռնաճյուղ») և դաբան «բարձրադիր լեռնանցք» բառերի հետ։
Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են բուրյաթերեն խամար բառի հետ, որը նշանակում է «մայրու կաղինեններ», այսինքն՝ «կաղինի լեռնանցք», և անվանումն ամբողջությամբ մեկնաբանվում է «կաղինի լեռնաշղթա»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խամար Դաբան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 7)։ |

