Խաղող (արեւմտահայերէն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խաղող
Խաղող (արեւմտահայերէն)
Գիտական դասակարգում
Թագաւորութիւն` Բոյսեր
Phylum` Ծաղկաւորներ
Դաս` Երկշաքիլաւորներ
Ընտանիք՝ Խաղողազգիներ
Լատիներէն անուանում
Vítis
 L. 1753 
Տես նաեւ





Խաղող[1] (լատիներէն՝ Vítis ), խաղողազգիներու[2] ընտանիքի բոյսերու ցեղ, իսկ՝ անոր ողկոյզները հասած վիճակին մէջ, քաղցր հատապտուղներ են։ Խաղողի հայրենիքը Առաջաւոր Ասիան է։ Յայտնի է մօտ՝ 70 տեսակ։

Բուսաբանական Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի ծաղիկներ

Խաղողի մատերուն կ'անուանեն խաղողի վազ։ Խաղողի սերմը ծլելէն յետոյ առաջին տարին փոքր մատ կու տայ։ Անոր տերեւներուն բողբոջներէն միւս տարին նոր երկար, լաւ զարգացած մատեր կ'աճին, այնուհետեւ յաջորդ տարին, իւրաքանչիւր բողբոջը աւելի նուազ մատեր կու տայ, որոնք աշնան կը չորնան մինչ՝ իրենց բողբոջը, այնպէս որ այդ մատէն կը մնայ միայն ստորին՝ հանգոյցը կարճեցուած մատ։ Կարճեցուած մատի միակ բողբոջը միւս վեկեթացիոն շրջանին մէջ, կը զարգանայ հզօր երկար մատեր, որոնցմէ արդէն կարճ մատեր կ'աճին։ Երկար մատերը կը ծաղկին եւ բերք կու տան, իսկ կարճերը՝ ոչ։ Մշակաբոյսի մօտ՝ մատերու երկար ու կարճ հերթափոխումը չի նկատուիր շնորհիւ՝ խաղողի կարճ հատմանը եւ ան կը ծաղկի ու բերք կու տայ ամեն տարի։ Ծաղիկները մանր են, ծաղկաբոյլ կը կազմ են (բարդ վրձին):

Կախուած՝ կը ծաղկի արական եւ իգական մասնաբաժինէն՝ անոնց զարգացածութեան աստիճանէն կ'առանձնացուին ծաղիկներու հետեւեալ երեք տեսակները՝ իսկական-իգական, արական, երկսեռ։ Խաղողի մօտ վերջին երեք տեսակները հիմնականն են։ Երկսեռ տեսակի ծաղիկը՝ յատկանշական է ընտանի տեսակներու համար։

Խաղողի պտուղները գնդիկանման կամ ձուանման հատապտուղներ են, կը կազմեն քիչ կամ շատ ցանցառ (սակաւ խիտ) ողկոյզներ։ Հատապտուղներու գունաւորումը տեսակէն կախեալ է (դեղին, կանաչաւուն, մուգ-կապոյտ, մանշակագոյն, սեւ եւ այլն)։

Բուսաբանական Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Palatina.jpg

Vitis ցեղը ներկայացուած է 70 տեսակներով եւ կը բաժնուի երկու ենթացեղի՝ Euvitis Planch եւ Muscadinia Planch։ Euvitis Planch ենթացեղին կը պատկանին 68 տեսակ, որոնք կը բառնուին 3 խումբի։

Վաւիլովը առանձնացուցած է խաղողի ծագման եւ անոր մշակաբոյս դարձնելու հետեւեալ հիմնական կեդրոնները՝

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղող
Վայրի խաղող
Detailaufnahme Reben im Herbst.jpg

Եւրոպա-ասիական խումբին կը պատկանի մէկ տեսակ՝ Vitis vinifera L.։

Կիրառութիւն Եւ Նշանակութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Vitis rotundifolia.jpg

Գիտական բժշկութիւնը խաղողը կ'օգտագործէ ախորժակի կորստի, նիւթափոխանակութեան անկման, նեարդային համակարգի հիւծուածութեան, նեֆրիտի, թոքախտի դէպքին մէջ։ Խաղողէն կը ստանան նաթուրոզա դեղամիջոցը, որ կ'օգտագործուի ներերակային սրսկումներու ձեւով արեան կորուստի, քոլլափսի, շոքի դէպքին մէջ։

Խաղողը մեղրի պէս ներս կը թափանցէ արեան մէջ։ Հեռու չէ այն օրը, երբ կը վերացուի խաղողը շաքարախտով հիւանդներուն հանձարարելու արգելքը, ինչպէս այդ արուեց մեղրի կապակցութեամբ։ Եւ պատահական չէ, որ շտուդգարդցի բժիշկ Հէյնը բազմաթիւ ապացոյցներ ունի խաղողի հիւթով արեան շաքարի տոկոսը իջեցնելու վերաբերեալ։ Ինչպէս միւս միրգերու, այնպէս ալ խաղողի դէպքին մէջ, անհրաժեշտ է խաղող ուտելը դատարկ ստամոքսին կամ՝ ուտելէն 2-3 ժամ յետոյ։

Կ'գտագործուի թարմ եւ վերամշակուած՝ գինի, քոնեակ, մուրաբա, խաղողահիւթ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, մարինադ, ընկոյզի միջուկով երշիկ եւ այլն։ Ունին նաեւ դիետիկ եւ բուժիչ նշանակութիւն (բժշկութեան մէջ կայ առանձին բաժին՝ խաղողաբուժութիւն)։

Գինեգործութեան մնացորդներէն կը ստանան սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերէն՝ թանկարժէք տեխնիկական եւ սննդային իւղ, տանին եւ այլն։

Տերեւները կօգտագործուին թափոններն ու վազերէն հեռացուող զանգուածը՝ իբրեւ անասնակեր։

Խաղողի վազը ցուրտին՝ չի դիմանար, այդ պատճառով ալ որոշ շրջաններուն մէջ, օրինակ՝ Արարատեան դաշտի մէջ, ուշ աշնան ան կը ծածկեն հողով (այգեթաղ)։ Իսկ խաղողի բերքահաւաքը (այգեկութ) շատ հին ժամանակներէն կը համարուի տօն։
Եկեղեցական հիմնական տօներէն է խաղողօրհնեքը:

Տե՛ս նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Francesco Emanuelli, Silvia Lorenzi, Lukasz Grzeskowiak, Valentina Catalano, Marco Stefanini, Michela Troggio, Sean Myles, José M. Martinez-Zapater, Eva Zyprian, Flavia M. Moreira, and M. Stella Grando (2013)։ «Genetic diversity and population structure assessed by SSR and SNP markers in a large germplasm collection of grape»։ BMC Plant Biology (BioMed Central Ltd.) 13: 39։ doi:10.1186/1471-2229-13-39 
  • Hui Ren & Jun Wen։ Vitis, S. 210 - textgleich online wie gedrucktes Werk, In։ Wu Zheng-yi, Peter H. Raven, Deyuan Hong (Herausgeber)։ Flora of China, Volume 12 - Hippocastanaceae through Theaceae, Science Press und Missouri Botanical Garden Press, Beijing und St. Louis, 19. November 2007, ISBN 978-1-930723-64-1. (Abschnitt Beschreibung, Verbreitung und Systematik)
  • S. Nazimuddin & M. Qaiser։ Vitis in der Flora of Pakistan.
  • Siegmund Seybold (Hrsg.)։ Schmeil-Fitschen interaktiv (CD-Rom), Quelle & Meyer, Wiebelsheim 2001/2002, ISBN 3-494-01327-6 (für Merkmale)
  • Walter Hillebrand, Heinz Lott, Franz Pfaff։ Taschenbuch der Rebsorten, 13. Auflage, Fachverlag Dr. Fraund GmbH, Mainz 2003, ISBN 3-921156-53-X (für Systematik)

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչեայ Աճառեան, Հայերէնի Արմատական Բառարան, Ե.1926 http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&pageNumber=1026
  2. Wine & Spirits Education Trust "Wine and Spirits: Understanding Wine Quality" pgs 2-5, Second Revised Edition (2012), London, ISBN 9781905819157

Արտաքին Յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «խաղող (արեւմտահայերէն)» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png