Խաղացողները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խաղացողները
प्लेयर्स
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Ժանրֆիլմ-կողոպուտ, թրիլեր, դրամա և մարտաֆիլմ
Թվական2012
Լեզուհինդի
ՌեժիսորԱբբաս Բուրմավալլա և Մաստան Բուրմավալլա
ՊրոդյուսերՊապպու Վասվանի, Մոխամմեդ Բուրմավալլա
Սցենարի հեղինակՌոխիդ Ջիգրաջ Չուահան
ԴերակատարներԱբհիշեկ Բաչչան, Սոնամ Կապուր, Բիպաշա Բասու, Նիլ Նիտին Մուկեշ, Բոբբի Դեոլ, Սիկանդեր Կհեր, Օմի Վադյա, Ջոնի Լևեր, Վինոդ Կհաննա, Aftab Shivdasani? և Shweta Bhardwaj?
ՕպերատորՌավի Յդավ
ԵրաժշտությունՊրիտամ
Նկարահանման վայրՆոր Զելանդիա
ԿինոընկերությունViacom18 Motion Pictures,
Burmawala Bros.,
Studio 18
Տևողություն140 րոպե
Players (2012) Վիքիպահեստում

Խաղացողները (անգլ.՝ Players), 2012 թվականին նկարահանված ֆիլմ, որի ռեժիսորներն են Աբբաս և Մաստան Բուրմավալլաները։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Աբհիշեկ Բաչչանը, Բիպաշա Բասուը, Սոնամ Կապուրը, Նիլ Նիտին Մուկեշը, Բոբբի Դեոլը: Թրեյլերը ցուցադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ ֆիլմը թողարկվել է 2012 թվական հունվարի 6-ին։ Սա 2003 թվականին նկարահանված «Կողոպուտ իտալական ձևով» բլոկբաստերի ռեմեյքն է։ «Կողոպուտ իտալական ձևով» ֆիլմն էլ 1969 թվականին նկարահանված բրիտանական ֆիլմի (գլխավոր դերում՝ Մայքլ Կեյնոմ) ռեմեյքն է, թեև միևնույն ժամանակ հիմնական սյուժետային գիծը զգալիորեն տարբերվում է 2003 թվականի ֆիլմից՝ դարձնելով հերոսներին ու իրադարձությունները բոլորովին տարբեր։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել տարբեր վայրերում, ինչպիսիք են Նոր Զելանդիա, Ռուսաստան և նույնիսկ Հյուսիսային բևեռ, դառնալով պատմության մեջ առաջին Բոլիվուդյան ֆիլմը, որը նկարահանվել է այնտեղ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ամենաթեժ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիա է ուղարկվում Ռուսական կայսրության ոսկու պահեստները, հիմա ժամանակն է վերադարձնել ոսկին հետ։ Մի խումբ հնդիկ լավագույն գողեր - տարբեր մասնագիտություններով որոշում են կատարել լավագույն կողոպուտը դարի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբհիշեկ Բաչչան - Չարլի Մահարենաս
  • Բիպաշա Բասու -Ռիյա
  • Նիլ Նիտին Մուկեշ - Պաուկ
  • Սոնամ Կապուր - Նեյնա Բրիգանզա
  • Վիչիսլավ Ռազբեգաեվ - ռուս գեներալ
  • Բոբբի Դեոլ - Ռոննի
  • Օմի Վաիդյա - Սաննի
  • Սիկանդեր Կհեպ - Բիլալ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները անցկացվել են 3 փուլով. 1 փուլը նկարահանումների սկսվել է Հնդկաստանում նոյեմբերի 9-ին, 2010 թվականի և շարունակվել է ընդհում մինչև դեկտեմբերի վերջ։ Երգը «Buddhi Do Bhagwaan» նկարահանվել է Գոա Միրամար լողափում։

Երկրորդ փուլը սկսվել է հունվարի կեսերից 2011 թվականի, Նոր Զելանդիայի քաղաքներում՝ Վելինգտոն և Օքլենդ:

Երրորդ փուլը նկարահանումների, եղել է առավել երկար, սկսվել է 2011 թվականի ապրիլի շրջաններում՝ Սիբիրում, Սանկտ Պետերբուրգում և Մուրմանսկում: Գնացքների կողոպուտի հատվածը նկարահանվել է Մուրմանսկում[1].:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cast & crew of Abbas Mustan's Players begin shooting in Russia»։ Business of Cinema։ 29 April 2011։ Վերցված է 2014-10-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]