Jump to content

Խաղամոլը (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղամոլը
ռուս.՝ Игрок
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՍերգեյ Պրոկոֆև
Սյուժեի աղբյուրԽաղամոլը
Գործողությունների քանակ4 արար և 6 պատկեր
ԿերպարներPrince Nilsky?, The Baron?, The Baroness?, The General?, The Marquis?, Mr. Astley?, Blanche?, "Grandma (""Babulenka"")"?, Alexei? և Polina (Pauline)?
Առաջնախաղի տարեթիվապրիլի 29, 1929
Հրատարակման տարեթիվ20-րդ դար
 The Gambler (Prokofiev) Վիքիպահեստում
Ռուսաստանի Բանկի «Խաղամոլը» օպերայի մետաղադրամ, 100 ռուբլի, 2001 թվական

«Խաղամոլը», ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի չորս գործողությամբ (վեց պատկերով) օպերա՝ հիմնված Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի վրա: Կա ստեղծագործության երկու խմբագրություն։ Առաջինը՝ 1916 թվականի բնօրինակը, ռուսերեն լիբրետոյով, և երկրորդը՝ մշակված՝ Le Joueur (op. 24) 1927 թվականին, լիբրետոյի Պոլ Սպակի (Paul Spaak) կողմից ֆրանսերեն թարգմանությամբ: Օպերայի բեմադրությանը խոչընդոտել են սկզբում Փետրվարյան, այնուհետև Հոկտեմբերյան հեղափոխությունները: Հավանաբար, ստեղծագործության բեմադրման անհնարինությունն է դարձել պատճառներից մեկը, որի համար կոմպոզիտորը լքել է Ռուսաստանը: Հետագայում Ամերիկայում կամ Խորհրդային Ռուսաստանում Վսևոլոդ Մեյերխոլդի կողմից օպերան բեմադրելու փորձերը հաջողություն չեն ունեցել: «Խաղացողը» վեպով համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1929 թվականի ապրիլի 29-ին իր երկրորդ խմբագրությամբ Բրյուսելում՝ ֆրանսերենով:

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խմբագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի համար հարցազրույցներից մեկում կոմպոզիտորն ասել է. «Դոստոևսկու այս պատմվածքի սյուժեն միշտ, դեռ պատանեկան տարիներից, ինձ թվում էր ամենապայծառն ու կենդանին՝ համեմատած նրա մյուս վեպերի հետ: Դեռ 18 տարեկանում, կարդալով այն, մտածում էի՝ ինչ հրաշալի սյուժե է օպերայի համար»[1]: Օպերա ստեղծելու մտահղացումը ծագել է 1913 թվականի նոյեմբերին, երբ Պրոկոֆևը «ագահորեն» կլանված էր Դոստոևսկու «Խաղացողը» վեպով, որը կարող էր լավ սյուժե դառնալ սեփական ստեղծագործության համար[2][3]։ 1914 թվականի ամռանը Լոնդոնում Վալտեր Նուվելի և Սերգեյ Դյագիլևի հետ նախաճաշի ժամանակ Պրոկոֆևը «Խաղացողը» վեպն անվանել է հրաշալի օպերային սյուժե, բայց Դյագիլևը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել օպերայի նկատմամբ և անմիջապես վերադարձել է բալետին»[4]: Գաղափարն իրականացնելու հնարավորություն է տվել Մարիինյան թատրոնի գլխավոր դիրիժոր Ալբերտ Կոուտսը, երբ առաջարկել է Պրոկոֆևին օպերա գրել[5][6]։

1915 թվականի սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկզբին կոմպոզիտորը կազմել է երեք գործողությամբ օպերայի լիբրետոյի համառոտ ուրվագիծը: 1916 թվականի ապրիլի վերջին ավարտվել է կլավիրի վրա աշխատանքը: «Խաղացողը» վեպի բեմադրության որոշումը կայացվել է 1916 թվականի ապրիլին, և օպերան ներառվել է Մարիինյան թատրոնի 1916-1917 թվականների խաղացանկում[7][6]: Այդ ժամանակ տեղի է ունեցել դերերի բաշխումը՝ Ալեքսեյ - Իվան Ալչևսկի, Իվան Երշով, Պալինա - Ե. Պոպովա, Մարիաննա Չերկասսկայա, տատիկ - Ա. Պանինա, Ե. Զբրուևա, Գեներալ - Գուալտեր Բոսսե, դիրիժոր - Ա. Կոուտս, ռեժիսոր - Նիկոլայ Բոգոլյուբով, նկարիչ - Պյոտր Լամբին[8]:

Գրող Բորիս Դեմչինսկին՝ կոմպոզիտորի ընկերը, զգալիորեն բարելավել է ռուլետկայի խաղալու տեսարանը և խորհուրդ տվել բաժանել 3-րդ գործողությունը, որից հետո լիբրետոն դարձել է 4 գործողությունից բաղկացած: Այս փոփոխության մասին Իգոր Վիշնևեցկին գրել է. «Օպերայի ընդհանուր պլանը ակնհայտորեն շահել է դրամատիզմի առումով, և Պրոկոֆևը ընդմիշտ երախտապարտ է մնացել ընկերոջը՝ բարելավված լիբրետոյի համար»[9]:

1916 թվականի մայիսին «Երեկոյան ժամ» (Вечернее время) ռուսական թերթին տված հարցազրույցում Պրոկոֆևը հայտնել է, որ օպերան նրա մտահղացումն էր դեռ կոնսերվատորիայում սովորելու ժամանակ․

Օպերան գրելուն ձեռնամուխ եղա անցյալ՝ 1915 թվականի նոյեմբերի կեսերին, դեկտեմբերի 1-ին արդեն պատրաստ էր առաջին գործողությունը, փետրվարի 1-ին՝ երկրորդը, մարտին՝ երրորդը, իսկ ներկայումս ավարտված է նաև չորրորդ՝ վերջին գործողությունը։

Համաձայն Իգոր Վիշնևեցկու, գործիքավորումն ամբողջությամբ ավարտվել է 1916 թվականի հունիսին[10], սակայն կոմպոզիտորն իր «Օրագրում» գրել է, որ «երրորդ գործողությունը պատրաստ էր արդեն սեպտեմբերին», գործիքավորումը չափազանց ձգձգվել է և ավարտվել 1917 թվականի հունվարի 22-ին[11]: Պրեմիերայի ամսաթիվը բազմիցս հետաձգվել է: Փորձերը սկսվել են հոկտեմբերին՝ համաձայն ապրիլին ընդունված դերերի բաշխման[12]: Սակայն գրողի այրին՝ Աննա Դոստոևսկայան, բարձրացրել է օպերայի սյուժեի հեղինակային իրավունքների հարցը[13]: 1917 թվականի հունվարի 6-ին կոմպոզիտորի և Դոստոևսկայայի անձնական հանդիպման ժամանակ կոնֆլիկտը կարգավորվել է, գրողի այրին Պրոկոֆևի «Փայտե գիրք» ալբոմում թողել է հայտնի գրառում. «Իմ կյանքի արև՝ Ֆյոդոր Դոստոևսկի»: 1917 թվականի ապրիլին գրողի որդին՝ Դոստոևսկին, ով այդ ժամանակ դարձել էր հեղինակային իրավունքների իրավահաջորդը, Պրոկոֆևին ուղարկել է սյուժեն փոխառելու գրավոր թույլտվություն[13]: Բոգոլյուբովի և Լամբինի փոխարեն համապատասխանաբար նշանակվել են Վսևոլոդ Մեյերխոլդը և Ալեքսանդր Գոլովինը[6]։ Փետրվարյան հեղափոխությանը հաջորդած ֆինանսական դժվարությունները խոչընդոտել են Մեյերխոլդի բեմադրությամբ պրեմիերայի իրականացմանը ռուսական բեմում։ 1917 թվականի մայիսին օպերան հանվել է խաղացանկից: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պրոկոֆևը որոշել է լքել Ռուսաստանը և 1918 թվականի գարնանը մեկնել է համերգային շրջագայության ԱՄՆ[14][7]: Օպերայի պարտիտուրը մնացել է Պետրոգրադում:

Երկրորդ խմբագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանում կոմպոզիտորը բազմիցս առաջարկներ է ստացել «Խաղացողը» օպերայի բեմադրության վերաբերյալ: 1918 թվականի սեպտեմբերին Չիկագոյի օպերայի դիրիժոր Կլեոֆոնտե Կամպանինին հայտնել է «Խաղացողը» բեմադրելու ցանկություն[15]: Դեկտեմբերին ունկնդրման ժամանակ օպերան շատ դուր է եկել դիրիժորին, սակայն երբ խոսքը հասել է պայմանագրին, տեխնիկական բնույթի դժվարություններ են առաջացել՝ պարտիտուրայի բացակայություն, լիբրետոյի անգլերեն թարգմանության բացակայություն, կլավիրների հարց: Պրոկոֆևը խոստացել է Կամպանինիի համար գրել նոր օպերա՝ «Սերը երեք նարնջի հանդեպ»[16], սակայն արդեն այն ժամանակ «Խաղացողը» օպերայում տեսնում էր հատվածներ, որոնք պետք էր վերափոխել: Բացի դա, Մեյերխոլդը չէր հրաժարվում «Խաղացողը» բեմականացնելու ցանկությունից։ 1922 թվականին առաջարկել էր դրա բեմադրությունը Մեծ թատրոնին[6], 1926 թվականին բանակցություններ էր վարում կոմպոզիտորի հետ օպերայի մշակման վերաբերյալ[7]։

1927 թվականին ԽՍՀՄ առաջին հյուրախաղային այցի ժամանակ Պրոկոֆևը ստացել է օպերայի կլավիրը, որը պահվում էր Ակադեմիական օպերայի թատրոնի գրադարանում: Ստեղծագործության ստեղծումից 10 տարի անց Պրոկոֆևը որոշել է այն մշակել նոր խմբագրությամբ: Կոմպոզիտորն ավելի էր վարպետացել և տեսնում էր, թե ինչպես կարելի է բարելավել օպերայի լավագույն մասերը և պարզեցնել բարդը[1]։ 1928 թվականի հունվարի 25-ին Նիկոլայ Մյասկովսկուն ուղղված նամակում Պրոկոֆևը գրել է. «Նրա վերափոխումը իրականում լիովին վերաստեղծում է դարձել, թեև գլխավոր նյութը մնացել է»[17]:

Օպերայի երկրորդ հրատարակության առաջին բեմադրությունը պատրաստվել է Լենինգրադի նախկին կայսերական թատրոնում (ռեժիսորներ՝ Մեյերխոլդ և Սերգեյ Ռադլով, դիրիժոր՝ Վլադիմիր Դրանիշնիկով, նկարիչ՝ Վիկտոր Շեստակով[6], սակայն նրա համաշխարհային պրեմիերան կայացել է 1929 թվականի ապրիլի 29-ին Բրյուսելի Լա Մոննե թատրոնում՝ երկրորդ մշակված տարբերակով՝ լիբրետոյով ֆրանսերեն լեզվով, որը կոչվում է Le Joueur[18]։ Բրյուսելի ներկայացումները հաջողության են հսել, ուստի 1929 թվականի մարտի 19-ին Մեյերխոլդին ուղղված նամակում կոմպոզիտորը գրել է. «Օպերայի ենթադրական բեմադրությունը Լենինգրադում, որը նախատեսված էր 1928-1929 շրջանի համար, տեղի չի ունեցել»[17]։

Գործողությունը տեղի է ունենում 1865 թվականին՝ Սպայի մոտակայքում գտնվող հանքային ջրերի հանգստավայր, երևակայական Ռուլետտենբուրգ քաղաքում[19]։ Ալեքսեյը ճանապարհորդում է պաշտոնաթող ռուս գեներալի ընտանիքի հետ՝ որպես իր երեխաների տնային ուսուցիչ։ Գեներալը պարտվել է և ստիպված մեծ տոկոսով պարտք է վերցրել։ Նրա միակ փրկությունը կարող է լինել միայն մահացող տատիկի հարուստ ժառանգությունը։ Գեներալի խորթ աղջկան սիրահարված Ալեքսեյը հույս ունի փրկել նրան՝ ռուլետկայում խփելով ջեքփոթը։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորի մտահղացման համաձայն՝ վոկալ մասերը պետք է կատարվեին հետևյալ ձայներով՝

  • Պաշտոնաթող գեներալ, քաղաքացիական հագուստով - բաս,
  • Պոլինա, գեներալի խորթ աղջիկ - սոպրանո,
  • Ալեքսեյ, գեներալի երեխաների ուսուցիչ - տենոր,
  • Տատիկ - մեցցո-սոպրանո,
  • Մարկիզ - տենոր,
  • Պարոն Աստլեյ, հարուստ անգլիացի - բարիտոն,
  • Մադմուազել Բլանշ - կոնտրալտո,
  • Արքայազն Նիլսկին - տենոր-ֆալցետ,
  • բարոն Վուրմերգելմ - բաս,
  • Պոտալիչ - բարիտոն[19]։

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1929 թվական - ապրիլի 29-ին Բրյուսելի Լա Մոննե քաղաքում տեղի է ունեցել Le joueur ֆրանսերեն օպերայի համաշխարհային պրեմիերան (երկրորդ խմբագրություն): Դիրիժոր՝ Մորիս Կորնեյլ դե Թորան (Maurice Corneil de Thoran)
  • 2001 թվական - հունիսի 5-ին տեղի է ունեցել «Խաղացողը» օպերայի համաշխարհային պրեմիերան առաջին խմբագրությամբ՝ Մեծ թատրոնում, դիրիժոր՝ Գեննադի Ռոժդեստվենսկի, բեմադրիչ՝ Ալեքսանդր Տիտել[20][21]։

Կոմպոզիտորի կենդանության օրոք օպերան ռուսերեն լեզվով չի բեմադրվել առաջին խմբագրությամբ։ Օպերայի գիտակները 1963 թվականի դեկտեմբերի 7-ին Կենտրոնական ռադիոհեռարձակման արտիստների մասնակցությամբ Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում առաջին անգամ կարողացել են լսել «Խաղացողը» ռուսերենով[17]։ 1966 թվականին թողարկվել է ռեժիսոր Բոնդարենկոյի «Խաղացողը» ֆիլմ-օպերան՝ Համամիութենական ռադիոյի և Կենտրոնական հեռուստատեսության կատարողների մասնակցությամբ[22]։ ԽՍՀՄ-ում օպերայի առաջին բեմադրությունն իրականացվել է 1970 թվականի սեպտեմբերի 26-ին Տարտու քաղաքի «Վանեմույնե» թատրոնում[23], որտեղ կատարվել է էստոներենով։ Հետագա ներկայացումները ԽՍՀՄ-ում ռուսերենով էին։

1974 թվական - ապրիլի 7-ին տեղի է ունեցել ռուսերեն առաջին բեմադրությունը Մոսկվայի Մեծ թատրոնում, դիրիժոր՝ Ալեքսանդր Լազարև, բեմադրություն՝ Բորիս Պոկրովսկի, Ալեքսանդր Օգնիվցև՝ գեներալ, Գալինա Վիշնևսկայա՝ Պոլինա, Ալեքսեյ Մասլեննիկով՝ Ալեքսեյ, Լալիսա Ավդեևա՝ տատիկ[17]։ 1974 թվականին ներկայացվել է օպերայի երկրորդ խմբագրությունը[21]։ Մեծ թատրոնի բեմում այս ներկայացումը տևել է մինչև 1982 թվականը՝ ունենալով 50 ներկայացումների[24]:

Մարիինյան թատրոնում դիրիժոր Վալերի Գերգիևը և ռեժիսոր Թեմուր Չխեիձեն բեմադրել են օպերայի երեք բեմադրություն երկրորդ խմբագրությամբ՝ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին (Պրոկոֆևի ծննդյան 100-ամյակի առթիվ, մինչև 1994 թվականի մարտի 2-ը ցուցադրվել է 7 ներկայացում)[25], 1996 թվականի հունիսի 18-ին[26], 2007 թվականի հունիսի 21[27]։ 2010 թվականին ռեժիսոր Յուրի Լապտևը ֆիլմ է նկարահանել սրա հիման վրա։ 2016 թվականին Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակի և օպերայի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ տեղի են ունեցել մի քանի ներկայացումներ, իսկ երրորդ բեմադրության 19-րդ ներկայացումը նշանակվել է հոկտեմբերի 1-ին։

Արտերկրում օպերան կատարվել է Նեապոլում (Սան Կառլոյի թատրոն 1952-1953 շրջանում)[28], Դարմշտադտում (1956 - առաջին անգամ Գերմանիայում[29]), Պլզենում (1957), Բելգրադում և Հաննովերում (1962), Թուլուզում (1966), Հռոմում և Էդինբուրգում (1969), Լայպցիգում (1972), Լոնդոնում (1983), Միլանում (1996) և այլուր։ Չխեիձեի բեմադրությամբ «Խաղացողը» ներկայացվել է 1991 թվականին Լա Սկալայում և 2001 թվականին Մետրոպոլիտեն օպերայում[30]։

  • 2008 թվական - մարտի 16-ին Բեռլինում Դանիել Բարենբոյմը ղեկավարել է «Խաղացողը» օպերայի պրեմիերան, որը բեմադրվել է Դմիտրի Չեռնակովի կողմից պետական օպերայի բեմում, միևնույն ժամանակ ձայնագրվել է այս բեմադրությունը DVD-ով: Նույն թվականին այս ներկայացումը տեղի է ունեցել Միլանում՝ Լա Սկալայում[31]։
  • 2020 թվականի - բեմադրությունը՝ Վասիլի Բարխատովի[32]։

Գեղարվեստական առանձնահատկություններ և գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորը, «Խաղացողը» օպերան դասել է առաջին ստեղծագործության շրջանի երկրորդ (նորարարական) շարքին, որը գալիս է Սերգեյ Տանեևի հետ հանդիպումից[33]։ 1914 թվականի հոկտեմբերի «Օրագրում» գրել է. «սա կլինի շրջադարձ օպերային արվեստում և Վագների ողջ քայլավորության ապացույցը»[34]։ Ավարտից հետո Պրոկոֆևը 1916 թվականի մայիսին «Երեկոյան ժամ» թերթին տվել է հարցազրույց, որտեղ խոսել է օպերայի առանձնահատկությունների մասին․

Ամբողջ օպերան գրված է ասմունքի ոճով։ Միևնույն ժամանակ, ես ամեն կերպ փորձել եմ չծանրաբեռնել երգիչներին բարդ համադրություններով, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի ավելի շատ կենտրոնանալ օպերայի դրամատիկ կողմի վրա: Երգչախումբը բացակայում է, բայց նախավերջին տեսարանում (խաղատանը), որը ամբողջ օպերայի մեխն է, ներկայացված են բազմաթիվ երկրորդական կատարողներ։

1925 թվականին ելույթներից մեկում Մեյերխոլդը խոսել է․

Պրոկոֆևն առաջ է անցել Գլյուկից, Վագներից, շատ ավելի առաջ: Սա ինչ-որ նոր դրամատիկական ստեղծագործություն է: Սա Մուսորգսկու արածի շարունակությունն է:

1971 թվականին Աբրամ Գոզենպուդը գրել է, որ այս օպերան մնում է Դոստոևսկու պատկերների ամենանշանակալի մարմնավորումը ռուսական երաժշտության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ այստեղ կոմպոզիտորը հրաժարվել է օգտագործել ծավալուն օպերային ձևեր և հիմնականում օգտագործել է մեղեդային ասմունք, նրա երաժշտական խոսքի արտահայտչականությունն անսովոր խորն է[23]: Սովետական երաժշտագետ Նեստևը, օպերայի ժանրը բնութագրելով որպես քնարական-հոգեբանական, գրել է. «օպերան համատեղում է նուրբ քնարականությունն ու երգիծական սրությունը, ասմունքի ճշգրտությունը և սիմֆոնիկ հուզիչ սրացումները»[7]:

Մարտինովի կարծիքով, «Խաղացողը» օպերայում Պրոկոֆևն իրեն դրսևորել է որպես հասուն հեղինակ, շարունակել Դարգոմիժսկու և Մուսորգսկու նախանշած ռուսական ռեչիտատիվ, հոգեբանորեն հագեցած օպերայի ավանդույթը[35]։ Նա ասել է․

««Խաղացողը» նրա խոստումնալից դեբյուտն էր երաժշտական թատրոնում՝ մինչ օրս մնալով Պրոկոֆևի լավագույն ստեղծագործական նվաճումներից մեկը[36]»։

Օպերայի ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1963 թվական - Ռոժդեստվենսկի, Համամիութենական ռադիոյի մենակատարներ, երգչախումբ և սիմֆոնիկ նվագախումբ: Ձայնագրությունը 1963 թվականի մարտի 14-ին: Մեղեդի C 0697-702 (3 ձայնասկավառակ)[37]։
  • 1966 թվական - Ռոժդեստվենսկի, Համամիութենական ռադիոյի մենակատարներ, երգչախումբ և սիմֆոնիկ նվագախումբ: Մեղեդի MEL CD 10 01271 (2 CD, 2 ժամ 3 րոպե)[38]։
  • 1983 թվական - Լազարև, ԽՍՀՄ Մեծ թատրոնի մենակատարներ, երգչախումբ և նվագախումբ: Մեղեդի С10-20165-70 (3 ձայնասկավառակ)[39]։
  • 1996 թվական - Գերգիև, Մարիինյան թատրոնի մենակատարներ, երգչախումբ և նվագախումբ: Ձայնագրություն 1996 թվականի մարտ: Philips (454 559-2), 1999 (2 CD, 1 ժամ 55 րոպե)[40]։
  • 2008 թվական - Դանիել Բարենբոյմ, Բեռլինի պետական օպերա, DVD
  • 2010 թվական - Գերգիև, Մարիինյան թատրոնի մենակատարներ, երգչախումբ և նվագախումբ: 2010 թվականի հունիսի ձայնագրությունը իտալերեն է՝ ենթագրերով։ DVD (2 ժամ 35 րոպե)։

Օպերայի էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերան էկրանավորվել է 1966 թվականին ռեժիսոր Յուրի Բոգատիրենկոյի կողմից։

«Խաղացողը» օպերայի շարերգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաղացողը» օպերայի հաջողությունը Բրյուսելում (որտեղ այն տևել է երկու տարի), և քննադատների կողմից բարենպաստ ընկալումը հեղինակին դրդել է ստեղծել սիմֆոնիկ սյուիտ: Առաջադրանքը բարդ էր, քանի որ հերոսների բնութագրական առանձնահատկությունները ցրված էին ամբողջ օպերայում, ուստի կոմպոզիտորը որոշել է կազմել մի քանի առանձին դիմանկարներ: 1931 թվականի հուլիսի 7-ին Փարիզից Մյասկովսկուն ուղղված նամակում Պրոկոֆևը գրել է:

Ես գծագրել եմ Խաղացողի հավաքակազմը՝ 1) Ալեքսեյ, 2) տատիկ, 3) գեներալ, 4) Պոլինա և 5) հանգուցալուծում: Առանձին կտորներից յուրաքանչյուր կերպարին ստանալը հեշտ գործ չէր, բայց թվում է, թե ամեն ինչ ստացվել է, թեև դեռ պետք է կատարել որոշակի մանրուքներ՝ վերագործիքավորման և բոլոր տեսակի զարդանախշերի առումով, որպեսզի սյուիտը ստանա ամբողջովին սիմֆոնիկ տեսք։

Նույն թվականի դեկտեմբերի 19-ին Մյասկովսկուն ուղղված նամակում Պրոկոֆևը հայտնել է, որ գրեթե ավարտել է սյուիտի խմբավորումը[41]։ Ստեղծագործությունը ստացել է «Չորս դիմանկար և հանգուցալուծում» անվանումը։ Սյուիտն առաջին անգամ ներկայացվել է Փարիզի Գրանդ օպերայում 1932 թվականի մարտի 12-ին կայացած համերգի ժամանակ՝ Ռուլմանի ղեկավարությամբ։ Առաջին կատարումից հետո Պրոկոֆևը գրել է Մյասկովսկուն՝

Թվում է, թե ամեն բան հաջողվել է, և մի քանի փոքր ռետուշներից հետո հնարավոր կլինի տպել այն։ Հաջող է ստացվել օպերայի ողջ երկարությունից անհատի բնութագրերը հավաքելու մեթոդը։

ԽՍՀՄ-ում առաջին անգամ սյուիտը հնչել է 1932 թվականի դեկտեմբերի 1-ին Լենինգրադում՝ Վլադիմիր Դրանիշնիկովի ղեկավարությամբ և նույն թվականի դեկտեմբերի 5-ին Մոսկվայում՝ Նիկոլայ Գոլովանովի ղեկավարությամբ[42]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Прокофьев, 1991, 52. Беседа с Прокофьевым, էջ 73
  2. Прокофьев, 2002, 1913. 6 ноября, էջ 370
  3. Прокофьев, 2002, 1913. 7 ноября, էջ 371
  4. Прокофьев, 2002, 1914. 9 июня — 7 июля. Лондон, էջ 479
  5. Вишневецкий, 2009, էջ 130
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Начало
  7. 7,0 7,1 7,2 7,3 Нестьев, 1978
  8. Прокофьев, 2002, 1916. 22 апреля, էջ 610
  9. Вишневецкий, 2009, էջ 131
  10. Вишневецкий, 2009, էջ 684
  11. Прокофьев, 2002, 1917. Январь, էջ 635
  12. Прокофьев, 1977, Комментарий к письму 156, էջ 502—503
  13. 13,0 13,1 Прокофьев, 1991, 13. С. Прокофьев о своей опере «Игрок», էջ 22
  14. Вишневецкий, 2009, էջ 685
  15. Прокофьев, 2002, 1918. (14) 27 сентября, էջ 737
  16. Прокофьев, 2002, 1918. (21 ноября) 4 декабря, էջ 752
  17. 17,0 17,1 17,2 17,3 Прокофьев, 1991, 55. Беседа с Прокофьевым, էջ 79
  18. «Le joueur (traduction de Paul Spaak)» (ֆրանսերեն). The digital opera archives of La Monnaie. Արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-08-04-ին.
  19. 19,0 19,1 Либретто
  20. «Геннадий Рождественский». Государственный академический Большой театр России. Արխիվացված օրիգինալից 2016-08-25-ին. Վերցված է 2016-08-10-ին.
  21. 21,0 21,1 Savkina
  22. Софронов, Фёдор. (2012-10-29). ««Игрок»». vObzor.com. Արխիվացված օրիգինալից 2016-09-11-ին. Վերցված է 2016-08-12-ին.
  23. 23,0 23,1 Гозенпуд, 1971, էջ 150
  24. «Электронный архив Большого театра». Электронный архив. Արխիվացված օրիգինալից 2022-07-22-ին. Վերցված է 2019-11-13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  25. «Игрок. 1991». Государственный академический Мариинский театр. Արխիվացված օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2016-08-20-ին.
  26. «Игрок. 1996». Государственный академический Мариинский театр. Արխիվացված օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2016-08-20-ին.
  27. «Игрок. 2007». Государственный академический Мариинский театр. Արխիվացված օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2016-08-20-ին.
  28. Мартынов, 1974, Глава третья. Пути исканий, էջ 116
  29. Прокофьев, 1991, 80. На встрече с Прокофьевым, էջ 114
  30. «Тимур Чхеидзе». Государственный академический Мариинский театр. Արխիվացված օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2016-08-10-ին.
  31. Векслер, Юрий; Бирюкова Екатерина; Должанский, Роман. ««Игрок»». Театральный художник Глеб Фильштинский. Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին. Վերցված է 2016-08-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  32. В Вильнюсе успели показать "Игрока" Сергея Прокофьева Արխիվացված 2020-03-28 Wayback Machine // РГ, 27.03.2020
  33. Прокофьев, 1991, 15. Из «Автобиографии» Прокофьева, էջ 24
  34. Прокофьев, 2002, 1914. 28 октября, էջ 518
  35. Мартынов, 1974, Глава третья. Пути исканий, էջ 118
  36. Мартынов, 1974, Глава третья. Пути исканий, էջ 119
  37. «Прокофьев. «Игрок», опера в четырех действиях». Каталог советских пластинок. Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին. Վերցված է 2016-08-20-ին.
  38. «С. Прокофьев — Опера «Игрок» (2 CD)». Каталог советских пластинок. Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին. Վերցված է 2016-08-20-ին.
  39. «С. Прокофьев: «Игрок», опера в четырех действиях». Каталог советских пластинок. Արխիվացված օրիգինալից 2017-08-13-ին. Վերցված է 2016-08-20-ին.
  40. «The gambler» (անգլերեն). WorldCat. Արխիվացված օրիգինալից 2016-08-23-ին. Վերցված է 2016-08-22-ին.
  41. Прокофьев, 1977, 336. С. С. Прокофьев — Н. Я. Мясковскому. 19 декабря 1931 года, Париж, էջ 370
  42. Прокофьев, 1977, Комментарий к письму 351, էջ 537

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղամոլը (օպերա)» հոդվածին։