Խաղաղ Դոն (հեռուստասերիալ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղ Դոն
անգլ.՝ Quiet Flows the Don և ռուս.՝ Тихий Дон
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ռուսաստան
 Իտալիա
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և հեռուստադրամա
ՀիմքԽաղաղ Դոն
Լեզուռուսերեն և անգլերեն
ՌեժիսորՍերգեյ Բոնդարչուկ և Ֆեոդոր Բոնդարչուկ
ՊրոդյուսերՖեոդոր Բոնդարչուկ և Կոնստանտին Էռնստ
Սցենարի հեղինակՍերգեյ Բոնդարչուկ
ԴերակատարներՌուփերթ Էվերեթ, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ, Ելենա Բոնդարչուկ, Նատալիա Անդրեյչենկո, Վլադիմիր Գոստյուխին, Բորիս Շերբակով, Անդրեյ Ռուդենսկի, Իրինա Սկոբցևա, Բեն Գազզարա, Սերգեյ Բոնդարչուկ, Միխայիլ Վասկով, Գենադի Կարնովիչ-Վալուա, Ալեքսանդր Բեսպալիյ, Անատոլի Գուրև, Նիկոլայ Կարաչենցով, Իվան Լապիկով, Ալևտինա Ռումյանցևա, Միխայիլ Գոլուբովիչ, Կոնստանտին Արտեմենկո և Նիկիտա Միխալկով
ՕպերատորԴանիելե Նանուցցի
ԵրաժշտությունԼուիս Բակալով
Պատմվածքի վայրԽորհրդային Ռուսաստան և Ռուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Բյուջե10 000 000 $

Խաղաղ Դոն (անգլ.՝ Quiet Flows the Don), հեռուստատեսային ֆիլմ (7 սերիա) Միխայիլ Շոլոխովի համանուն վեպի էկրանավորումը, ռեժիսոր՝ Սերգեյ Բոնդարչուկ (մոնտաժը՝ Ֆյոդր Բոնդարչուկի)։ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիաի և Իտալիայի համատեղ արտադրության աշխատանք է։ Գոյություն ունի նաև International Cinema Company ընկերությանը պատկանող կինոթատերական տարբերակը, որը դուրս է եկել եվրոպական վարձույթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն Թաթարական ագարակում (ստանիցա Վեշյոնսկայա) ապրող Մելեխովների ընտանիքի պատմությունն է 1910-1920-ական թվականներին։ Պատմությունը սկսվում է նախապատերազմական հանգիստ ժամանակներից և ներկայացնում է կազակական մեծահարուստ ընտանիքի կյանքը։ Գլխավոր հերոս Գրիգորի Մելեխովը սկսում է սիրահետել ամուսնացած մի կնոջ՝ Աքսինիա Աստախովային, Մելեխովների հարևանուհուն։ Ոչինչ չի կարողանում կանգնեցնել նրա մեջ առաջացած զգացմունքը՝ ոչ Աքսինիայի ամուսնու՝ Ստեփանի հետ ունեցած մահացու վտանգավոր վիճաբանությունը, ոչ էլ հոր զայրույթը։ Փորձելով խելքի բերել Գրիգորիին՝ հարազատները գրեթե հարկադրաբար ամուսնացնում են նրան, բայց Նատալիայի հետ ամուսնությունը նրան չի երջանկացնում, և նա վերադառնում է Աքսինիայի մոտ։ Վիրավորված Նատալիան փորձում է ինքնասպան լինել, բայց կենդանի է մնում։ Ռազմական արշավանքից վերադառնալուց հետո Գրիգորին Աքսինիային կասկածում է դավաճանության մեջ և վերադառնում է իր օրինական կնոջ մոտ, ով նրա համար երեխաներ է բերում։

Սիրային դրաման տեղի է ունենում պատմական փոփոխությունների ֆոնի վրա՝ հեղափոխություն, Առաջին աշխարհամարտ, քաղաքացիական պատերազմներ։ Գրիգորին դառնում է ռազմական իրադարձությունների մասնակից. վերադառնալով ռազմաճակատից՝ երկար ժամանակ չի կարողանում որոշել, թե ում կողմն անցնի։ Սկզբնապես հանդես է գալիս սովետական իշխանության դեմ՝ հարելով ապստամբներին, ապա երկար ժամանակ տատանվելով՝ անցնում է կարմիրների կողմը։ Պատերազմի բովերի և կյանքի դրամայի մեջ կյանքից հեռանում են նրա ընտանիքի գրեթե բոլոր անդամները՝ հայրը, մայրը, կինը՝ Նատալիան, եղբայրը՝ Պյոտրը և հարսը՝ Դարյան։ Գրիգորին փորձում է փրկել իր վերջին սերը՝ Աքսինիային, բայց դա էլ իրեն չի հաջողվում։ Ի վերջո, փորձելով խաղաղվել, նա վերադառնում է հարազատ տուն, ընտանիքի մնացած արդամների մոտ։

Նկարահանող խումբ և տեխնիկական մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր Հնչյունավորում Մեկնաբանություններ
Ռուպերտ Էվերեթ Գրիգորի Մելեխով ղազախ, սպա Մաքսիմ Սուխանով Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել ըստ Շոլոխովի վեպի, ես շատ զարմացա. Ինձ թվում էր, որ ես այդքան էլ հարմար չեմ ռուս կազակ Գրիգորի Մելեխովի դերի համար։ Ես ապշել էի։

Մենք ընդհանուր ոչինչ չունեինք։ Ես, հավանաբար, ամենատարօրինակ տարբերակն էի այդ դերի համար։ Ես հասկանում եմ, որ դա ցանկացած դերասանի երեզանքի դերն է, բայց դա միաժամանակ սոսկալի դեր է։ Կարդալով վեպը, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, ես բոլոր դեպքերում կարողացա դերին մոտենալ շատ սահմանափակորեն[1]։.

Դելֆին Ֆորեստ Ակսինիա Աստրախովա Մարինա Զուդինա Աքսինիայի հետ մենք ընդհանրություն չունենք, […]։ Ես շատ ուժեղ եմ։ Իսկ ընդհանրապես, ինձ փորձել էին ոչ թե այս, այլ Դարյայի դերի համար։ Բայց Բոնդարչուկը գտավ, որ ինձ ավելի համապատասխան է Աքսինիայի կերպարը։ Մենք նման էինք միմյանց հաստատակամությամբ։ Հավատարիմ էինք։ Աքսինիան քաջասիրտ էր։ Երբ նա ցանկացավ, որ Գրիգորին սիրի իրեն, նա հասավ իր նպատակին։ Ես էլ եմ այդպիսին։ Ես էլ եմ միշտ հասնում այն ամենին, ինչ ցանկանում եմ[2]։…
Մյուրեյ Աբրահամ Պանտելեյ Պրոկոֆևիչ, Մելեխովների ընտանիքի գլխավորը Սերգեյ Գարմաշ Ներգրավվել ռուսական դերասանական կազմում, որքան էլ տարօրինակ է, հաջողվում է միայն Մյուրեյ Աբրահամին, ով տեղ-տեղ բավականին համոզիչ է թվում։ Ակներև է, որ փորձառու է[3]։.
Ալյոնա Բոնդարչուկ Նատալիա, Գրիգորիայի կինը «Խաղաղ Դոն»-ում Նատալիան իմ լավագույն դերն է[4]։.
Նատալիա Անդրեյչենկո Դարյա, Պետրի կինը Սերգեյ Ֆյոդորովիչը ինձ հրավիրել էր Աքսինիայի դերը խաղալ դեռևս ռուսական տարբերակում։ Ես պատրաստ չէի։ Բայց նա համոզեց՝ «Ահա կդիմահարդարենք քեզ, և դու քեզ միանգամից Աքսինիա կզգաս»։ Հույս ուներ։ Նա չէր ուզում ոչ մի իտալական տարբերակ նկարահանել[5]։.
Վլադիմիր Գոստյուխին Պյոտր, Գրիգորիայի եղբայրը Չեմ կարծում, որ սա հենց այն էր, ինչ ուզում էր Բոնդարչուկը։ Սերգեյ Ֆյոդորովիչը վիթխարի անհատականություն է, և ոչ ոք չէր կարող իմանալ, թե նրա պատկերացումներում ինչպես պետք է ամեն ինչ ստեղծվի։ Ես կասեի, որ սա Բոնդարչուկի ֆիլմի տարատեսակն է… Ընդ որում, նյութը նկարահանվել է ոչ ամբողջական, ես հո տեսնում եմ […] Այնպիսի զգացողություն է, որ որոշ տեսարաններ տեղադրված են դրվագներից։ Նկարը հավաքել են կտորտանքներից…[6]
Բորիս Շերբակով Ստեփան Աստրախով
Յուլիա Ժիվինովա Դունյաշա, Գրիգորիայի և Պետրի քույրը
Անդրեյ Ռուդենսկի Եվգենի Լիստինցկի
Իրինա Սկոբցևա Վասիլիսա, Պանտելայի կինը
Բեն Գազարա генерал Секретёв Նիկիտա Պրոզորովսկի
Սերգեյ Բոնդարչուկ Գեներալ Կրասնով
Միխայիլ Վասկով Միխայիլ Կոշևո
Գենադի Կարնովիչ-Վալուա Գեներալ Լիստնիցկի
Ալեքսանդր Բեսպալիյ Զիկով Տիտրերում՝ Ալեքսանդր Բեսպալիս
Անատոլի Գուրև Ռյաբչիկով
Ալեքսանդր Ժարկով Իվան Ալեքսեևիչ
Նիկոլայ Կարաչենցով Շեգլով
Իոան Լապիկով Ծեր ղազախ
Ալևտինա Ռումիանցևա Մարիա Լուկինիչնա, Նատալիա Կորշունովի մայրը
Միխայիլ Գոլուբովիչ
Կոնստանտին Արտեմենկո
Նիկիտա Միխալկով Կարդում է տեքստը կադրից դուրս

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Սերգեյ Բոնդարչուկ
  • Պրոդյուսեր՝ Էնցո Ռիսպոլի
  • Կոմպոզիտոր՝ Լուրս Բակալով
  • Օպերատոր՝ Դանիել Նանուցցի
  • Մոնտաժը՝ Պոլ ԼաՄաստրա
  • Բեմադրող-նկարիչներ՝ Ջովաննի Նատալուչչի, Դանիլո Դոնատի
  • Զգեստավորումը՝ Սիբիլլա Ուլսամեր

Տեխնիկական մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևաչափը՝ 2 DVD-9 դիսկ (2-կողմ) (PAL) ռեգիոնալ կոդը՝ 5։

Բաշխիչներ՝ Առաջին վիդեոընկերություն, Madison Motion Pictures Ltd.

Ձայներիզներ՝ ռուսական Dolby Digital Stereo;

Ենթագրեր՝ նկարի ռուսական Widescreen 1։85։1 ձևաչափ։

2006 թվականի թողարկում, տևողությունը՝ 364 րոպե։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոլոխովի վեպի էկրանավորման գաղափարը վաղուց է ծնվել Սերգեյ Բոնդարչուկի մոտ։ Դեռևս 1960-ական թվականների կեսերին, երբ արտադրության էր պատրաստվում «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմը, նա խորհրդակցելու է մեկնում Շոլոխովի մոտ։ Գրողը նրան տարհամոզում է նկարահանել Տոլստոյի էպոպեան և առաջարկում է ձեռնամուխ լինել «Խաղա Դոն»-ի ստեղծմանը, քանի որ Գերասիմովի բեմադրածը նա այնքան էլ չէր հավանում[7]։ 1975 թվականին մամուլը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Բոնդարչուկը պատրաստվում է Շոլոխովի վեպի հիման վրա նոր, բազմասերիանոց ֆիլմ նկարահանել։ Բայց այն ժամանակ սովետական կինոմատոգրաֆիայի վարպետ և Բոնդարչուկի ուսուցիչ Սերգեյ Ապոլլինարիևիչ Գերասիմովը չխրախուսեց այդ նախաձեռնությունը։

Թող հանգիստ մեռնեմ, Սերյոժա, իսկ դրանից հետո նկարահանիր այնպես, ինչպես դու մտածում ես[7]

Այսպես, Բոնդարչուկը ֆիլմի նկարահանման գաղափարին վերադարձավ միայն Վերակառուցման սկզբնական տարիներին։ 1986 թվականին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն սկսվել են։ Ինչպես հիշել է Սերգեյ Բոնդարչուկի ուսանողուհին (1989 թվականի շրջանավարտ) Օլգա Կաբոն՝

Նա այրվում էր, այդ ժամանակ ցնորվել էր «Խաղա Դոն»-ով։ Ուսման բոլոր չորս տարիների ընթացքում մենք վեպից հատվածներ էինք պատրաստում, փորձում էինք նրա կերպարները... Վերջապես Սերգեյ Ֆյոդորովիչը մեկնարկեց «Խաղաղ Դոն»-ը և մեր՝ արդեն շրջանավարտներիս համար կինոփորձարկումներ կատարեց[7]։

Սկսվեցին 1980-ական թվականների անհանգիստ ժամանակները, ԽՍՀՄ-ի կինեմատոգրադիստների V համագումարը և խորհրդային կինոյի ու ողջ համակարգի փլուզումը։ Կենդանի դասական դարձած Բոնդարչուկը կինեմատոգրաֆիական միջավայրում արդեն չուներ այն հեղինակությունը և ազդեցությունը։ 1990-ական թվականների սկզբին Պետկինոյի հետ նախնական համաձայնություն ձեռք բերվեց, և Սերգեյ Բոնդարչուկը սկսեց սկզբում 15, ապա՝ 11 սերիայից բաղկացած սցենարի նախապատրաստական աշխատանքները։ Սակայն, ԽՍՀՄ-ում աշխատանքն իրականացնելու համար միջոցներ չգտնվեցին[8][9]։

Ռեժիսոր Ալի Խամրաևի աջակցությամբ Բոնդարչուկը դուրս եկավ իտալացի պրոդյուսեր Էնցո Ռիսպոլիի վրա։ 1990 թվականի հունվարին «Վրեմյա» ստուդիայի (ղեկավար՝ Բոնդարչուկ) և իտալական «International Cinema Company» ընկերության միջև ստորագրվում է «Խաղաղ Դոն» վեպի 10-մասանոց հեռուստատարբերակի և 5-ժամանոց կինոտարբերակի նկարահանումների վերաբերյալ պայմանագիր։ Ըստ պայմանագրի, գլխավոր դերակատարները պետք է լինեին արտասահմանյան դերասաններ, իսկ ֆիլմի լեզուն՝ անգլերեն։

Նկարահանումներ և մոնտաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները կատարվել են Ռուսաստանում և Ուկրաինայում։ Աշխատանքների հիմնական դժվարությունները պայմանավորված էին նրանով, որ դերասանական կազմի զգալի մասը այնուամենայնիվ ռուսալեզու էին։ Դերասանները ստիպված էին արագորեն տիրապետել անգլերեն լեզվին կամ դերը սովորել անգիր։ Նկարահանումները ավարտելով մոտավորապես 11 ամսում՝ Բոնդարչուկը 1992 թվականի օգոստոսի 10-ին մեկնում է Իտալիա՝ ֆիլմը մոնտաժելու և հնչյունավորելու համար[10]։

Մոնտաժի աշխատանքները սկսվեցին իտալական «Չինեչիտա» ստուդիայում և տևեցին մոտ 6 ամիս։ Միևնույն ժամանակ սկսվեցին նաև ռուսական և իտալական կողմերի տարաձայնությունները։ Ըստ պրոդյուսերների տարբերակի, նկարահանումների ընթացում գերածախս է տեղի ունեցել (ֆիլմի բյուջեն մոտ 10 մլն դոլլար էր կազմել), և 1992 թվականին ընկերությունը հայտարարեց իր սնանկացման մասին։ Մեկ այլ տարբերակի համաձայն, իտալական կինոընկերության պորտֆելում արտադրության ենթակա մի քանի թանկարժեք կինոնկարներ են եղել, և ընկերությունը ճիշտ չի հաշվարկել իր հնարավորությունները[7]։ Կինոնկարի անավարտ տարբերակը, ինչպես նաև աշխատանքային ողջ նյութերը առգրավվել են վարկատու-բանկի կողմից։ 1994 թվականին Սերգեյ Բոնդարչուկը հեռացավ կյանքից՝ այդպես էլ էկրանին չտեսնելով իր վերջին աշխատանքըх[8]։

1994—2006 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականից մինչև 2004 թվականը ընկած ժամանակամիջոցում ռեժիսորի այրին՝ Իրինա Սկոբցևան, որդու՝ Ֆյոդորի հետ մի քանի անգամ փորձել են հաղթահարել իրավական դժվարությունները և վերադարձնել ֆիլմը հայրենիք[10][11]։

2005 թվականին երկարատև բանակցություններից հետո Առաջին ալիքը (Ռուսաստան) Միխայիլ Շվիդկոյի, Կոնստանտին Էրնստի, Վլադիմիր Պոզների անմիջական մասնակցությամբ գնեց աշխատանքային նյութերը՝ մոտ 160 հազար մետր ժապավեն։ Ֆիլմի մոնտաժը ձեռնարկեց ռեժիսորի որդին՝ Ֆյոդոր Բոնդարչուկը։ Բացի դա, նա նաև ավարտուն տեսքի բերեց երկրորդական, հիմնականում՝ բնության, տեսարանների նկարահանումները, որոնք անհրաժեշտ էին սյուժեի ամբողջականության համար[8]։

2006 թվականի նոյեմբերի 6-ին Առաջին ալիքով կայացավ սերիալի պրեմիերան։

Ֆյոդոր Բոնդարչուկը նկարը վերականգնել էր սերիալային ձևաչափով՝ դառնալով հեռուստատեսային տարբերակի ռեժիսորը։ Սերիալի DVD-տարբերակի դիստիբյուտորը «Առաջին վիդեոընկերությունն» է[7][12]։

Իտալական կողմի տրամադրության տակ մնաց ֆիլմի՝ Սերգեյ Բոնդարչուկի կողմից մոնտաժված, ռեժիսորական, 10-մասանոց տարբերակը, բայց այն դեռ ոչ ոք չի դիտել։ Madison Motion Pictures Ltd ընկերության տեղեկատվության համաձայն հավանական է, որ այն, այնուամենայնիվ, լույս կտեսնի[13][14]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում սերիալն արժանացավ քննադատների տարատեսակ արձագանքների։ Եղան բավականին դրական, նույնիսկ՝ հիացական գնահատականներ հիմնականում Բոնդարչուկի աշխատանքը գնահատողների կողմից։ Իսկ, օրինակ, «Նեզավիսիմայա գազետա»-ի հրապարակումը, որը նվիրված էր պրեմիերային, անվանվել էր «Հրաշալի է, որ Շոլոխովը չապրեց մինչ դա»[15]

Ի լրումն՝ ռուս հանդիսատեսին ոչ հարազատ, սկզբնապես՝ անգլերեն, ապա՝ վերահնչյունավորված ռուսերեն սերիալի տեքստը աչքի էր ընկնում հերոսների անբնականությամբ։ Ռուս դերասանները հրաշալիորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրը, բայց գլխավոր դերեր խաղացող արտասահմանցի դերասանները շատ քիչ էին նման Դոնի տափաստանների բնիկներին։ Նույնիսկ Էվերետտի համար, իր՝ Մելեխովի դերի ընտրությունը շատ տարօրինակ է թվացել։ Կազակուհու նման չի նաև նրբիկ Դելֆին Ֆորեստը։ Ըստ բազմաթիվ քննադատների՝ միայն դերասան Մյուրեյ Աբրահամն է քիչ թե շատ հավաստի դիտվում Պանտելեյ Պրոկոֆևիչի դերում[3][15]։

Գերասիմովի ֆիլմի հետ համեմատությունը հետաքրքիր առանձնահատկություններ է բացահայտում։ Եթե 1958 թվականի «Խաղաղ Դոն»-ում նշանակալի չափով ակնառու է սովետական գաղափարախոսությունը, ապա 1992 թվականի ֆիլմը այդչափ քաղաքական աստառներ չունի, մինչդեռ վեպում այն բավականին զգալի է։ Ֆիլմը գլխավորապես արտահայտում է Մելեխովի սիրային դրաման, ինչը մեծապես արժեզրկում է Շոլոխովի խորը ու բազմապլան ստեղծագործությունը[16]։

Ինչպես նշել է հայտնի սոցիոլոգ Բորիս Կագարլիցկին՝

Ֆիլմը, որը թողարկվել է Սերգեյ Բոնդարչուկի անվամբ, երբեմն աշակերտական աշխատանքի տպավորություն է թողնում, որտեղ ցանկացած տեսարան նկարահանվել և ցուցադրված է ավելի շուտ ոչ թե վատ, այլ ՝ անհամ ու ծամծմված, ինչպես հարյուրավոր և հազարավոր «կոստյումային» ֆիլմերում՝ որևէ բանով չառանձնանալով և հիշարժան ոչինչ չունենալով[3]

Քննադատները նույնիսկ ենթադրել են, որ ռուս դասական ստեղծագործության այսչափ անսովոր ռեժիսորական մեկնաբանությունը Բոնդարչուկի կողմից ինքնատիպ մարտահրավեր է, որը ինչ-որ պահի դարձել է չպահանջված սովետական կինեմատոգրաֆիայում։

Եղել են նաև քննադատներ, որոնց Շոլոխովի վեպի նմանօրինակ տարբերակը դուր է եկել։ Հայտնի պարող և ռեժիսոր Անդրիս Լիեպան սերիալի մասին այսպես է արտահայտվել՝

Սերիալն ինձ բնավ չի հիասթափեցրել։ Արևմտյան դերասանների խաղը ինձ մոտ հակակրանք չի առաջացնում։ Մյուրեյ Աբրահամը, օրինակ, այնպես է ապրում Գրիգորիի հոր կերպարում, որ ես սկզբնապես նույնիսկ չհավատացի, որ նա օտարերկրացի է։ Բնական է, որ ֆիլմը ի սկզբանե ստեղծվել է Արևմուտքի համար և, ըստ իս, առաջադրված խնդիրը՝ առանց ձանձրացնելու և ժամանցային ձևով օտարերկրացիներին հասկացնել ինչ է ռուսական ոգին, ներկայացնել ռուսական պատմությունը, կատարելապես իրագործված է[17]:

Բոնդարչուկի աշխատանքի վերաբերյալ «Ռոսսիյսկայա գազատա»-ում կարծիք է հրապարակել գրող Պավել Բասինսկին՝

Այս ֆիլմը մեր ժամանակակից ազգային մեղքի պատմության մասին է ։ Բոնդարչուկի առաջ։ «Խաղա Դոն»-ի հեղինակի առաջ։ Մեր հանդիսատեսի առաջ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչու են բոլորը վճռականորեն բռնաբարում բոլորին. պատվիրատուները՝ Բոնդարչուկին, Բոնդարչուկը՝ առաջարկված դերերին բոլորովին անպատրաստ արտասահմանյան դերասաններին, մեր դերասանները՝ իրենք իրենց՝ ստիպելով մայրենի լեզվով խոսքն արտաբերել անգլերենով («Farewell, Grigori!» («Прощай, Григорий!»): Ում և ինչու էր պետք այս խմբակային ինքնախոշտանգումը՝ սա է հեռուստաէկարնից հիասթափվածների հիմնական ողբերգական հարցադրումը, ամենատարօրինակը համաշխարհային կինեմատոգրաֆիայի էպոպեայի մեջ[18]

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերությունները վեպից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալում բացակայում է կամ մեծապես կրճատված են քաղաքական և ռազմական կողմերը. բացակայում են Կորնիլովի ելույթը և Գլուբոկայայի մոտ տեղի ունեցած կռիվը։ Կրճատված են կոմունիստների գործունեության և Վյոշենսկում սովետական իշխանության հաստատման սյուժետային գծերը, որոնք վեպում կարևոր և իմաստային նշանակություն ունեն։ Օրինակ, ֆիլմում չկան այնպիսի հերոսներ, ինչպիսին Պոդտյոլկովն է, ներկայացված չէ թաթարների բոլշևիկյան բջիջների գործունեությունը, բացակայում է առաջին գրքի երկրորդ մասից ջրաղացի հերթի համար կազակների և տավրիչանների միջև եղած կռվի տեսարանը (Գերասիմովի ֆիլմում այս տեսարանը կա)։ Որոշ սյուժետային լուծումներ սերիալում այդքան էլ հստակ չեն։ Պարզ չի, օրինակ, Ստեփան Աստախովի ճակատագիրը։

Նկարահանումների առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում և Ուկրաինայում։ Դրանց մեծ մասն արվել են Դոնում, Կալինինսկի ագարակի մոտակայքում, Դոնի աջ ափին, Վյոշենսկի կայարանից ոչ հեռու։

Ֆիլմում առկա են Սերգեյ Բոնդարչուկի ոգուն համահունչ ռազմական փառահեղ տեսարաններ։ Դրանցից մեկում զբաղված են մոտ երկու հազար հեծյալներ։ 1992 թվականի ֆիլմը մեկն է կինեմատոգրաֆիական վերջին խոշոր նախագծերի մեջ,

որտեղ տեսարանները նկարահանվել են կենդանի, առանց համակարգչային հատուկ էֆեկտների օգնության։

Անճշտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աքսինիան ջուրը հավաքում է ոչ այնպես, ինչպես ընդունված է՝ փայտյա կամրջակներից, այլ՝ գետին ծնկած վիճակում։ Միևնույն ժամանակ, լավ տեսանելի է, որ դույլերը անկտի (լծակ) վրա դատարկ են մնում։
  • Հարսանիքի ժամանակ փեսան՝ Գրիգորի Մելեխովը, օղի է խմում, թեպետ դա նախնիների ավանդույթներին դեմ է. հարսն ու փեսան հացկերույթի ժամանակ իրենց ձեռքերը կապում էին գոտիով, և նրանք չեն ուտում և չեն խմում։
  • Ստեփան Աստախովը ճամբար է գնում ավագ սերժանտի, իսկ վերադառնում է կրտսեր սերժանտի ուսադիրներով։
  • Գերմանացիների ձեռքին Երկրորդ աշխարհամարտի ժամանակների զենքեր են՝ 1944 թվականի հրացաններ, Առաջին աշխարհամարտի ժամանակների ամերիկյան US Rifle M1917 հրացաններ, MG-34 գնդացիներ (ավելի ճիշտ՝ դրանց հիման վրա ոճավորված ПКМ գնդացիրներ ), ինչպես նաև ռուսական պուտիլովյան գործարանի արտադրության երեքդույմանոց թնդանոթներ
  • Աքսինիան փողոցով քայլում է առանց գլխաշորի, բաց մազերով, ինչն այն ժամանակ անթույլատրելի էր
  • Հերոսուհիները իրենց ճակատներին մազափունջ ունեին, որը ևս անթույլատրելի է եղել այն ժամանակներում (ճակատին մազափունջ ունեցել են քաղաքների թեթևաբարո կանայք, բայց ոչ երբեք ամուսնացած ուղղափառ գեղջկուհիները)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григорий Мелехов, донской казак ссылка проверена 19 ноября 2008
  2. Актёры и роли фильма «Тихий Дон» ссылка проверена 19 ноября 2008
  3. 3,0 3,1 3,2 Բորիս Կագարլիցկի. «Тихий Дон» как мыльная опера // газета «Взгляд», 21 ноября 2006 ссылка проверена 19 ноября 2008
  4. Տատյանա Նիկիշինա Алёна Бондарчук: «Я не боюсь стать бабушкой» // МК-Бульвар, 11.06.2007 ссылка проверена 19 ноября 2008
  5. Лариса Малюкова. Наталья Андрейченко: Несколько жизней после клинической смерти Արխիվացված 2008-09-06 Wayback Machine // «Новая газета», № 31 от 05 мая 2003 г. ссылка проверена 19 ноября 2008
  6. Օլգա Ուլևիչ Владимир Гостюхин: На съёмках у Бондарчука я чуть не умер от боли! // «Կոմսոմոլսկայա պրավդա», 11.11.2006 ссылка проверена 19 ноября 2008
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Тихий Дон. Перезагрузка.» Сайт кинотеатр.ру ссылка проверена 19 ноября 2008
  8. 8,0 8,1 8,2 Эпопея с «Тихим Доном» Газета «Коммерсантъ» № 203(3534) от 28.10.2006 ссылка проверена 17 ноября 2008
  9. «Федор Бондарчук закончил „Тихий Дон“ отца» Дарья Завгородняя «Комсомольская правда» 28.10.2006 ссылка проверена 19 ноября 2008
  10. 10,0 10,1 На экраны выходит киноэпопея «Тихий Дон» news.ru ссылка проверена 19 ноября 2008
  11. Russia recovers Soviet-era epic BBC news 7 November 2006 (անգլ.) ссылка проверена 20 ноября 2008
  12. DVD релиз картины 5-зоны. Детали ссылка проверена 19 ноября 2008
  13. Премьера фильма «Тихий Дон» ссылка проверена 19 ноября 2008
  14. Официальный сайт английской версии Արխիվացված 2009-01-29 Wayback Machine ссылка проверена 19 ноября 2008
  15. 15,0 15,1 «Счастье, что Шолохов не дожил до этого» Мария Бондаренко «Независимая Газета» 2006-11-09 ссылка проверена 19 ноября 2008
  16. «Провал „Тихого Дона“ был абсолютно закономерен и неизбежен» Леонид Кацис. «Известия» 15.11.06 ссылка проверена 19 ноября 2008
  17. «Тихий Дон»: Триумф Или провал? Лебедина Любовь, Павлючик Леонид, Стародубец Анатолий Газета «Труд» № 213 за 17.11.2006 ссылка проверена 20 ноября 2008
  18. «Призрак казака» Павел Басинский «Российская газета» № 4219 от 10 ноября 2006 г. ссылка проверена 20 ноября 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]