Jump to content

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտով նշված են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները։

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (կիրառվում է նաև Խաղաղօվկիանոսյան եզերք, Խաղաղօվկիանոսյան եզրագիծ տարբերակները), Խաղաղ օվկիանոսի եզրագիծը կազմող ցամաքային տարածքների ամբողջությունը։ Այն նաև աշխարհագրական տարածք է[1][2], որն ընդգրկում է դեպի Խաղաղ օվկիանոս ելք ունեցող երկրների ամբողջությունը, ինչպես նաև այն կղզիները, որոնք գտնվում են օվկիանոսի կազմում[3]։ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ համընկնում է Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի հետ։

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է այն երկրների ցանկը, որոնք հիմնականում համարվում են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մաս, քանի որ գտնվում են Խաղաղ օվկիանոսի ափերին[4]։ Ցանկը կազմված է հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք հաջորդականությամբ։

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը միջազգային առևտրի խոշոր շրջաններից մեկն է։ Այստեղով են անցնում նաև միջազգային առևտրի հիմնական ծովային երթուղիները։ Աշխարհի ամենախոշոր 10 կոնտեյներային նավահանգիստներից 9-ը գտնվում են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Թոփ տասնյակից այս տարածաշրջանում չի գտնվում միայն Դուբայի Ջեբել Ալի նավահանգիստը։ Իսկ արդեն ամենախոշոր 50 կոնտեյներային նավահանգիստներից այս տարածաշրջանում է գտնվում 29-ը։ Փակագծում նշված է այն թիվը, թե մեծությամբ որերորդն է տվյալ նավահանգիստը։

Կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանում գործում են միջազգային և հասարակական մի քանի խոշոր կազմակերպություններ, այդ թվում՝ Ասիա-խաղաղօվկանոսյան տնտեսական համագործակցությունը[6], «Արևելք-Արևմուտք» կենտրոնը[7], Խաղաղօվկիանոսյան ավազանի ինստիտուտը (Պոմոնա քոլեջ)[8], Ասիական հետազոտությունների ինստիտուտը[9]։

Տարածաշրջանում պարբերաբար անց են կացվում աշխարհի խոշորագույն միջազգային ռազմածովային զորավարժությունները՝ RIMPAC-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мэтт Розенберг. Pacific Rim and Economic Tigers Արխիվացված 2023-03-07 Wayback Machine(անգլ.) // thoughtco.com // 27 января 2020
  2. Джейсон Гордон. Pacific Rim - Explained Արխիվացված 2023-02-07 Wayback Machine(անգլ.) // thebusinessprofessor.com // 22 июля 2021
  3. Wojtan, Linda S. (December 1987). «Teaching about the Pacific Rim. ERIC Digest No. 43». ERIC. Արխիվացված է օրիգինալից March 8, 2016-ին. Վերցված է March 12, 2011-ին.
  4. «Countries of the Pacific Rim». About.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2008-06-05-ին.
  5. Ռուսաստանի Դաշնության միայն հեռավոր արևելյան հատվածը, որը մասամբ գտնվում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
  6. Asia-Pacific Economic Cooperation Արխիվացված 2018-12-10 Wayback Machine(անգլ.) // apec.org
  7. East–West Center Արխիվացված 2023-02-12 Wayback Machine(անգլ.) // East–West Center
  8. Pacific Basin Institute Արխիվացված 2023-02-07 Wayback Machine(անգլ.) // Pomona College
  9. Institute of Asian Research Արխիվացված 2023-02-07 Wayback Machine(անգլ.) // grad.ubc.ca

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Clausen, A. W. The Pacific Asian Countries: A Force For Growth in the Global Economy. Los Angeles: World Affairs Council, 1984. ED 244 852.
  • Cleveland, Harlan. The Future of the Pacific Basin: A Keynote Address. New Zealand: Conference on New Zealand's Prospects in the Pacific Region, 1983.
  • Gibney, Frank B., Ed. Whole Pacific Catalog. Los Angeles, CA: 1981.
  • "The Pacific Basin Alliances, Trade and Bases." GREAT DECISIONS 1987. New York: Foreign Policy Association, 1987. ED 283 743.
  • Palin, Michael (1997). Full Circle. BBC Books. ISBN 0-563-37121-8.. A travelogue of a complete journey around the Pacific Rim accompanying the 1997 TV series Full Circle with Michael Palin.
  • Rogers, Theodore S., and Robert L. Snakenber. "Language Studies in the Schools: A Pacific Prospect." EDUCATIONAL PERSPECTIVES 21 (1982): 12–15.
  • Wedemeyer, Dan J., and Anthony J. Pennings, Eds. Telecommunications—Asia, Americas, Pacific: PTC 86. "Evolution of the Digital Pacific." Proceedings of the Annual Meeting of the Pacific Telecommunications Council: Honolulu, Hawaii, 1986. ED 272 147.
  • West, Philip, and Thomas Jackson. The Pacific Rim and the Bottom Line. Bloomington, Indiana, 1987.
  • Phillips, Douglas A. and Steven C. Levi. The Pacific Rim Region: Emerging Giant. Hillside, NJ: Enslow Publishers, 1988. 0-89490-191-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան» հոդվածին։