Խաղաղօվկիանոսյան պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղօվկիանոսյան պատերազմ
Map indicating US landings during the Pacific War
Թվական1941 թվականի դեկտեմբերի 7 - 1945 թվականի սեպտեմբերի 2
Մասն էԵրկրորդ Համաշխարհային պատերազմ
ՎայրԱրևելյան Ասիա, Հարավային Ասիա, Հարավարևելյան Ասիա, Օվկիանիա, Արևմտյան Խաղաղ օվկիանոս, Հնդկական օվկիանոս
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ճապոնիա Ճապոնիա,
  • Թաիլանդ Թաիլանդ։
  • Հրամանատարներ
    Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չան Կայշի
    Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ֆրանկլին Դ. Ռուզվելտ (1941-45)
    Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարի Ս. Թրուման (1945)
    Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ուինսթոն Չերչիլ
    Ավստրալիա Ավստրալիա Ջոն Քերթին
    Կանադա Կանադա Ուիլյամ Լիոն Մաքենզի Քինգ
    Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Փիթեր Ֆրեյզեր
    Նիդերլանդներ Նիդերլանդներ Ալիդիուս Թյարդա ֆան Սթերկենբորխ Սթախուվեր
    Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Իոսիֆ Ստալին
    Ճապոնիա Ճապոնիա Հիրոհիտո
    Ճապոնիա Ճապոնիա Հիդեկի Տոձիո
    Թաիլանդ Թաիլանդ Պլաեկ Պիբուլսոնգրամ
    Կողմերի ուժեր
    Ռազմական կորուստներ
    *Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 10 միլիոն պատերազմական կորուստներ[1][2]
  • Ճապոնիա Ճապոնիա 2,133,915 պատերազմական զոհեր, 1 միլիոնից ավելի քաղաքացիական զոհեր։
  • Խաղաղօվկիանոսյան պատերազմ (անգլ.՝ The Pacific War), անվանվում է նաև Ասիախաղաղօվկիանոսյան պատերազմ[9], Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական թատերաբեմ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևելյան Ասիայում։ Այն լայն աշխարհագրական ընդգրկմամբ պատերազմ էր, որում ընդգրկված էին Խաղաղօվկիանոսյան կղզիները, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը։ Երկրորդ Չին-ճապոնական պատերազմը սկսվել է 1937 թվականի հուլիսի 7-ին, իսկ արդեն 1931 թվականի սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի Մանջուրիա ներխուժումով սկսվել էին տեղային բնույթի ռազմական գործողություններ[10]։ Այնուամենայնիվ ընդունված է, որ Խաղաղօվկիանոսյան պատերազմը սկսվել է 1941 թվականի դեկտմեբերի 7/8-ին, երբ կայսերական Ճապոնիայի զորքերը ներխուժեցին Թաիլանդ, Բրիտանիայի ենթակայության տակ գտնվող Մալայա, Սինգապուր, Հոնգ Կոնգ, Գուամ, Ֆիլիպիններ, ինչպես նաև հարձակվեցին ԱՄՆ-ի՝ Հավայան կղզիներում տեղակայված Փերլ Հարբոր ռազմաբազայի վրա[11][12]։ Խաղաղօվկիանոսյան պատերազմը մղում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի Դաշնակից տերություններն ընդդեմ Ճապոնիայի, որը որոշ աջակցություն էր ստանում Առանցքի երկրների դաշինքից՝ նացիստական Գերմանիայից և Իտալիայից։ Պատերազմի գագաթնակետը Հիրոսիմա և Նագասակի կղզիների ատոմային ռմբակոծությունն էր ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից և ԽՍՀՄ-ի Մանջուրիա ներխուժումը 1945 թվականի օգոստոսի 8-ին, որի արդյունքում էլ օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտատարեց անվերապահ կապիտուլյացիայի մասին։ Ճապոնիան պաշտոնապես կապիտուլյացիան ընդունեց 1945 թվականի սեպտմեբերի 2-ին։ Պարտության արդյուքնում Ճապոնիայի կայսրը պարտավորվեց հրաժարվել իր լիազորությունների զգալի մասից և իր «աստվածային» կարգավիճակից՝ ճանապարհ հարթելով երկրում մշակութային և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու համար[13]։

    Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Պատերազմի անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Գեներալիսիմուս Չան Կայշի

    Պատերազմի տարիներին Դաշնակից պետություններում «Խաղաղօվկիանոսյան պատերազմը» սովորաբար չէր տարանջատվում Երկրորդ համաշխարհային պատերազմից կամ պարզապես անվանվում էր «Պատերազմ ըննդեմ Ճապոնիայի»։ ԱՄՆ-ում «Ասիախաղաղօվկիանոսյան թատերաբեմ» եզրույթը լայն կիրառություն ուներ, սակայն սրանով անվանվում էր Բիրմայում բրիտանական գործողությունները, պատերազմը Չինաստանում և այլ գործողություններ, որոնք ընթանում էին Հարավարևելյան Ասիայում։ Ճապոնական կառավարության որոշմամբ օգտագործվում էր «Արևելյան Ասիայի մեծ պատերազմ» եզրույթը և՛ Դաշնակից տերությունների, և՛ Չինաստանի հետ ընթացող պատերազմները մատնանշելու համար։ Այս անվանումը հրապարակվեց 1941 թվականի դեկտեմբերի 12-ին այն բացատրությամբ, որ պատերազմն ընդգրկում էր ասիական պետություններին Արևմտյան տերություններից անկախացումը ապահովելու համար։ 1945-1952 թվականներին, երբ Ճապոնիան օկուպացված էր ԱՄՆ-ի կողմից, այս եզրույթները արգելված էր կիրառել պաշտոնական փաստաթղթերում։ Չնայած այդ արգելքին՝ դրանց ոչ պաշտոնական կիրառությունը շարունակվում էր, և այս պատերազմը հայտնի դարձավ Խաղաղօվկիանոսյան պատերազմ անունով։ Ճապոնիայում օգտագործվում է նաև «Տասնհինգամյա պատերազմ» անունը՝ մատնանշելով ռազմական գործողությունները սկսած 1931 թվականի Մուկդենի գործողությունից մինչև պատերազմի ավարտը։

    Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքական քարտեզ (1939 թվական)
    Գեներալիսիմուս Չան Կայշի և գեներալ Ժոզեֆ Սթիլվել

    Առանցքի երկրները (անգլ.՝ Axis powers) պատերազմում աջակցում էին Ճապոնիային, ինչպես նաև Թայլանդի ավտորիտար պետությանը, որը արագորեն մտել էր դաշինքի մեջ Ճապոնիայի հետ 1941 թվականին, երբ ճապոնական ուժերը ներխուժել էին հարավային Թայլանդ։ Ֆայափական բանակը զորքեր էր ուղարկել հյուսիսարևելյան Բիրմա ներխուժելու և գրավելու համար, որը նախկին թայլանդական տարածք էր, սակայն ավելի վաղ անեքսիայի էր ենթարկվել Բրիտանիայի կողմից։ Ներգրավված էին նաև Ճապոնիայի խամաճիկ երկրներ Մանչուկոն, Մենգյանգը (կազմում էին Մանջուրիայի մեծ մասը) և Ներքին Մոնղոլիան։ ԱՄՆ-ի կառավարության պաշտոնական քաղաքականությունն այն էր, որ Թայլանդը Առանցքի երկրների դաշնակիցը չէ, և հետևաբար ԱՄՆ-ը պատերազմի մեջ չէր Թայլանդի դեմ։ Իսկ 1945 թվականից հետո այն դիտարկում էին, ոչ այքան սպառնալիք, որքան Ճապոնիայի հարկադրանքի ներքո գործողություններ իրականացրած երկրի։ ԱՄՆ-ը Թայլանդին վերաբերվում էր անպես, ինչպես Առանցքի երկրների կողմից օկուպացված պետություիններին՝ Բելգիային, Չեխոսլովակիային, Դանիային, Հունաստանին, Նորվեգիային, Լեհաստանին և Նիդերլանդներին։

    Ճապոնիան իր զորքերի մի մասը հավաքագրել էր իր գաղութներից՝ Կորեայից և Ֆորմոզայից (Թայվան)։ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում որոշ ակտիվություն էին ցուցաբերում նաև Հնդկական ազգային բանակը, Բիրմայի ազգային բանակը։ Օժանդակող զորամիավորումները Հոնգ Կոնգից, Ֆիլիպիններից, Հոլանդական Արևելյան Հնդկաստանից, Հոլանդական Գվինեայից, Բրիտանական Մալայայից, Ներքին Մոնղոլիայից և նախկին Ֆրանսիական Հնդկաչինից նույնպես աջակցում էին Ճապոնիայի զինուժի ռազմական գործողություններին։ Նացիստական Գերմանիայի և Իտալիայի մասնակցությունը Խաղաղօվկիանոսյան պատերազմում շատ սահմանափակ էր։ Գերմանական և Իտալական սուզանավերը և ռազմանավերը գործողություններ էին իրականացնում Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում։ Ի տարբերություն գերմանականի՝ իտալական նավատորմը նաև իրավունք ուներ մուտք գործել Չինաստանի ռազմածովային բազաներ։ Փերլ Հարբորի վրա հարձակվելուց և պատերազմ հայտարարելուց հետո երկու պետությունների ռազմանավերն էլ իրավունք ստացան մտնել ճապոնիայի ռազմածովային բազաներ։ Պատերազմի մասնակից Դաշնակից գլխավոր տերություններն էին ԱՄՆ-ը, Չինաստանի Հանրապետությունը (1912–1949), Միացյալ թագավորությունը (ներառյալ զորքեր Բրիտանական Հնդկաստանից, Ֆիջիի կղզիներից, Սամոայից), Ավստրալիան, Ֆիլիպինների համագործակցությունը, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Կանադան․ նշված բոլոր պետությունները Խաղաղօվկաինոսյան պատերազմի խորհրդի անդամներ էին[14]։ Խորհրդային Միությունը երկու չհայտարարված կարճ պատերազմ էր մղել ճապոնիայի դեմ 1938 և 1939 թվականներին, բայց հետո չեզոքություն էր պահպանում մինչև 1945 թվականի օգոստոս, երբ միացավ Դաշնակից տերություններին և ներխուժեց Մանջուրիա, Չինաստանի Հանրապետություն, Նեքին Մոնղոլիա, Կորեա և Սախալին։

    Թատերաբեմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

    Խաղաղօվկիանոսյան պատերազմի Խորհուրդ (1942 թվականի հոկտեմբերի 12)։

    1942-1945 թվականներին Խաղաղօվկիանոսյան պատերազմը ընթանում էր չորս հիմնական թատերաբեմերում․ Չինաստանում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում, Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում։ Ամերիկյան աղբյուրները նշում են երկու թատերաբեմ․ Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ և Չինաստանի, Բրիմայի և Հնդկաստանի թատերաբեմ։ Խաղաղ օվկիանոսում Դաշնակիցները իրենց ուժերի ղեկավարությունը բաժանեցին երկու գլխավոր հրամանատարությունների միջև. մեկը հայտնի է որպես Խաղաղօվկիանոսյան տարածք, մյուսը՝ Հարավարևմտյան խաղաղօվկաինոսյան տարածք[15]։ 1945 թվականին՝ Ճապոնիայի պարտությունից կարճ ժամանակ առաջ, Խորհրդային Միությունը և իր մոնղոլական դաշնակիցները Ճապոնիայի հետ մարտերը մղում էին Մանջուրիայում և հյուսիսարևելյան Չինաստանում։

    Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Չին-ճապոնական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Չինաստանի զոհերը 1941 թվականի Ճապոնիայի հարձակման արդյունքում։

    Մինչև 1932 թվականը Ճապոնիան վերահսում էր Մանջուրիան և պատրաստ էր ընթանալ դեպի Չինաստանի խորքը։ 1937 թվականի հուլիսի 7-ի Մարկո Պոլո կամրջի միջադեպը հրահրեց լայնամասշտաբ պատերազմ Չինաստանի և Ճապոնիայի միջև։ Նացիոնալիստ և կոմունիստ չինացիները վերջ դրեցին քաղաքացիական պատերազմին, որպեսզի ձևավորեն Ճապոնիայի դեմ ուղղված դաշինք։ Խորհրդային Միությունը նյութական աջակցություն էր ցույց տալիս նրանց Ճապոնիայի դեմ պայքարելու համար։ 1937 թվականի օգոստոսին գեներալիսիմուս Չան Կայշին Շանհայը ուղարկեց իր լավագույն բանակը շուրջ 300․000 ճապոնական զորքերի դեմ մարտնչելու։ Սակայն երեք ամիս տևած ռազմական գործողությունների արդյունքում Շանհայը գրավվեց ճապոնացիների կողմից[16]։ Ճապոնացիները շարունակեցին ռազմական հաջողությունը զարգացնել և արդյուքնում գրավեցին մայրաքաղաք Նանկինը։ Մայրաքաղաքում նրանք իրականացրեցին դաժան կոտորածներ, որը հայտնի է Նանկինի ջարդ անունով[17]։ 1938 թվականին Նացիոնալիստ ուժերը տարան իրենց առաջին հաղթանակը[18], բայց գրավված քաղաքը մայիսին ճապոնացիները հետ գրավեցին։ 1938 թվականի հունիսին Ճապոնիան շուրջ 350․000 զորք ուղարկեց Վուհան, որը գրավեցին հոկտեմբերին[19]։ Ճապոնիան կարողացավ հասնել զգալի ռազմական հաջողությունների, բայց դրանով արժանացավ համաշխարհային հանրության՝ հատկապես ԱՄՆ-ի քննադատությանը։ 1939 թվականին ճապոնական ուժերը փորձում էին հետ մղել խորհրդային բանակը Մանջուրիայից դեպի խորհրդային Հեռավոր Արևելք։ Սակայն նրանք ջախջախիչ պարտություն կրեցին Գեորգի Ժուկովի հրամանատարությամբ մարտնչող խորհրդա-մոնղոլական բանակի կողմից։ Այս պարտությունը կասեցրեց ճապոնական հաղթարշավը դեպի հյուսիս և ԽՍՀՄ օգնությունը Չինաստանին հանգեցրեց «Խորհրդաճապոնական չեզոքության պայմանագրի» կնքմանը[20]։ 1940 թվականի սեպտեմբերին Ճապոնիան որոշեց գրավել Հնդկաչինը արտաքին հաղորդակցության ուղիներից Չինաստանին կտրելու համար։ Ճապոնական ուժերը խզեցին Վիչի կառավարության հետ պայմանագիրը, հարձակվեցին և գրավվեցին այն։ Սեպտեմբերի 27-ին Ճապոնիան մտավ ռազմական դաշինքի մեջ Գերմանիայի և Իտալիայի հետ՝ դառնալով Առանցքի երեք տերություններից մեկը։ Գործնականում Ճապոնիայի և Գերմանիայի գործողությունները համակարգված չէին մինչև 1944 թվականը[21]։ Մինչև 1941 թվականը հակամարտությունը մտել էր փակուղի։ Չնայած Ճապոնիան գրավել էր Չինաստանի առափնյա, կենտրոնական և հյուսիսային շրջանների զգալի մասը, Նացոնալիստական կառավարությունը նահանջել էր իր սկզբնական հենակետերը, իսկ կոմունիստները շարունակում էին վերահսկել Սաանհի շրջանը։ Ավելին, հյուսիսային և կենտրոնական շրջաններում Ճապոնիայի վերահսկողությունը անկայուն էր․ նրանք վերահսկում էին հիմնականում խոշոր քաղաքները և երկաթուղին, բայց ունակ չէին վերահսկելու ամբողջ տարածքը։ Գրավված տարածքները կառավարելու համար Ճապոնիան ստեղծեց մի քանի խամաճիկային կառավարություններ, սակայն բնակչության հանդեպ իրականացված բռնությունների պատճառով դրանք լայն աջակցություն չգտան, իսկ բնակիչները գերադասում էին պայքարը շարունակելու համար խմբվել ապստամբ խմբերի մեջ։ արդյունքում դրանցից ոչ մեկը չդարձավ կենսունակ կառավարություն Չան Կայշիի Նացիոնալիստներին դուրս մեղելու համար։ Չինաստանի կոմունիստ և նացիոնալիստ ուժերի միջև հակասությունները գնալով խորանում էին, որը հանգեցրեց 1941 թվականի հունվարին մեծածավալ ռազմական բախման․ սրանով վերջ դրվեց նրանց համագործակցությանը[22]։ Ճապոնական մարտավարական ռմբակոծությունները հիմնականում իրականացվում էին մեծ քաղաքներում․ 1938 թվականի փետրվարից մինչև 1943 թվականի օգոստոս իրականցվել է շուրջ 5․000 ռմբակոծություն՝ սպանելով 260,000–350,934 խաղաղ բնակչության[23][24]։

    Լարվածություններ Ճապոնիայի և Արևմուտքի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

    1935 թվականի սկզբներից ճապոնական ռազմական ստրատեգները թիրախավորել էին Հնդկական օվկիանոսի արևելյան շրջանները, քանի որ դրանք հարուստ էին նավթով, իսկ Ճապոնիան ուներ նավթի սուղ կարիք։ Մինչև 1940 թվականը նրանք նպատակադրվեցին գրավել նաև Հնդկաչինը, Մալայան և Ֆիլիպինները։ Ճապոնացի սպաները բացահայտ խոսում էին պատերազմի անխուսափելիության մասին, իսկ ադմիրալ Սանկիչի Տակաշան ակնարկել էր ԱՄՆ-ի հետ բախման անհրաժեշտության մասին[25]։ Ճապոնական ռազմատենչությունը զսպելու նկատառումներով Արևմտյան տերությունները, որոնք վերահսկում էին նավթով հարուստ վերոհիշյալ տարածքները, դադարեցրեցին Ճապոնիային վաճառել նավթ և մետաղներ։ Վերջինիս կառավարությունը և ազգայնականներն այս բեռնարգելքը (էմբարգո) դիտարկեցին որպես ագրեսիայի ակտ․ ներկրվող նավթը կազմում էր ներքին սպառման 80%-ը, առանց որի տնտեսությունը կաթվածահար կլիներ։ Ռազմատենչ պրոպագանդա իրականացնող ճապոնական լրատվամիջոցները հաճախ էին անդրադառնում բեռնարգելքին ազգայանական շրջանակներին բորբոքելու համար[26][26]։ Կանգնելով տնտեսության քայքայման կամ ռազմական հավակնություններից հրաժարվելու երկընտրանքի առջև՝ Ճապոնիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց մշակել պատերազմ սկսելու պլան, որը նախատեսվում էր մեկնարկել 1941 թվականի ապրիլ-մայիսին։

    Ճապոնիայի նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Հակամարտության սկզբնական շրջանում Ճապոնիայի առաջնային նպատակն էր ձեռք բերել տնտեսական ռեսուրսներով հարուստ Հնդկական օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածները, որը հնարավորություն կտար մեղմել Արևմուտքի բեռնարգելքի ազդեցությունը։ Սա հայտնի է «Հարավային պլան» անունով։ Ճապոնիայի նպատակն էր մղել ոչ մասշտաբային պատերազմ, որի արդյունքում կհասներ իր առանցքային նպատակների իրականացմանը և կստեղծեր ամուր պատնեշ Դաշնակիցների հակահարձակումները հետ մղելու համար, որն էլ կօգներ շահավետ պայմաններով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հարձակումը Հավաիիում տեղակայված Պիերլ Հարբոր ռազմածովային բազայի վրա նպատակ ուներ ժամանակ շահել դիրքերը ամրացնելու համար։ Պատերազմի սկզբնական շրջանը բաժանվում է երկու փուլերի։ Առաջին փուլը բաժանվում է երեք առանձին շրջանների, որի ընթացքում ճապոնիայի նպատակն էր գրավել Ֆիլիպինները, Բրիտանական Մալայան, Բիրման և Հնդկական օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածները։ Երկրորդ փուլի նպատակն էր ծավալվել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածներում և զավթել Նոր Գվինեան, Ֆիջին, Սամոան և Ավստրալիայի՝ ստրատեգիական նշանակություն ունեցող առափնյա շրջանները։ Այս տարածքներին տիրելը կզրկեր Դաշնակից տերություններին արդյունավետ հակահարձակում իրականացնելու հնարավորությունից։ Մինչև նոյեմբեր ամիսը Ճապոնիան իրականացրել էր այդ նպատակները։ Ճապոնիայի բանակի հրամանատարությունը ակնկալում էր հաջողության հասնել Միացյալ Թագավորության և Խորհրդային Միության դեմ պայքարում, քանի որ ենթադրվում էր, որ նացիստական Գերմանիայի գործողությունների արդյունքում վերջիններս ունակ չէին լինելու ուժեղ դիամդրություն ցույց տալ։ Նրանք նաև հասկանում էին, որ ԱՄՆ-ի նկատմամբ հնարավոր չէ հասնել վերջնական հաղթանակի․ բայց այս դեպքում կարելի կլիներ որոշ ռազմական հաջողություններից հետո կնքել շահավետ խաղաղության պայմանագիր, որի արդյունքում կամրապնդվեր Ասիայում Ճապոնիայի հեգեմոն դիրքը[27]։ Նրանք նաև պլանավորել էին, որ եթե ԱՄՆ-ը խաղաղօվկիանոսյան նավատորմը որոշեր տեղափոխել Ֆիլիպիններ, պետք էր հարված հասցնել հենց ճանապարհին։ Իսկ եթե ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան հարձակվեին առաջինը, ապա պետք էր դիմակայել հարձակմանը և սպասել իրավիճակից կախված հետագա հրահանգներին։ Այնուամենայնիվ ճապոնական ռազմաքաղաքական ղեկավարությունը հավատում էր Ֆիլիպիններում և Մալայայում ռազմական հաջողությանը անգամ դեպքերի ոչ նպաստավոր ընթացքի դեպքում։

    Ճապոնական հարձակումներ (1941-1942 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

    Կայսերական Ճապոնիայի նավատորմը և Կայսերական բանակը միաժամանակյա հարձակում ձեռնարկեցին Ավստրալիայի, Բրիտանիայի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի ուժերի դեմ դեկտմեբերի 7-ին։ Ճապոնական հարձակումների առաջին ալիքն ընդգրկում էր հարձակումները Պիերլ Հարբորի (Հավայի), Մալայայի, Գուամի, Ուեյքի կղզիների, Հոնգ Կոնգի և Ֆիլիպիննի վրա։ Ճապոնական զորքերը միաժամանակ ներխուժեցին հարավային և արևելյան Թայլանդ, որի արդյուքնում Թայլանդական կառավարությունը ստորագրեց զինադադար Ճապոնիայի հետ։

    Հարձակում Փերլ Հարբորի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

    Դեկտեմբերի 7-ի վաղ առավոտյան Ճապոնիան լայնածավալ անակնկալ հարձակում ձեռնարկեց Փերլ Հարբորի վրա, որի արդյունքում շարքից հանեց ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմը․ 8 ամերիկյան ռազմանավեր, 188 կործանիչներ ոչնչացվեցին, 2․403 ԱՄՆ քաղաքացիներ սպանվեցին հարձակման պահին։ Հարձակման ժամանակ ԱՄՆ-ը պաշտոնապես պատերազմական դրության մեջ չէր գտնվում ոչ մի պետության հետ[28], ինչը նշանակում է որ Փերլ Հարբորի հարձակման ժամանակ սպանված քաղաքացիները կոմբատանտներ (մարտնչողներ) չէին։ Ճապոնացիների հավատացած էին, որ հարձակումից անակնկալի եկած ամերիկյան կողմը կմտներ բանացկությունների մեջ և կհամաձայներ չմիջամտել Ասիայում ճապոնական ձեռնարկումներին։ Սակայն նրանց հույսերը չարդարացան․ ամերիկյան կողմի կորուստները ավելի քիչ էին քան ակնկալվում էր։ Ըստ էության ճապոնացիների մտահղացումը տապալվեց[29]։

    Փերլ Հարբորի հարձակումից առաջ 800․000 անդամից բաղկացած Ամերիկյան առաջին հանձնախումբը կտրուկ դեմ էր ԱՄՆ-ի՝ Եվրոպայում հակամարտության մեջ մտնելուն, չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ը ռազմական տեխնիկայով օգնում էր Բրիտանիային և Խորհրդային Միությանը։ Հարձակումից հետո պատերազմի մեջ մտնելուն հակառակվողներ այլևս չկային։ Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ը[30], Մեծ Բրիտանիան[31], Կանադան[32] և Նիդերլանդները[33] պատերազմ հայտարարեցին Ճապոնիային՝ հաջորդելով Չինաստանին[34] և Ավստրալիային։ Փերլ Հարբորի հարձակումից 4 օր անց Նացիստական Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին, որի արդյունքում այդ պետությունները ստիպված էին լինել մարտնչել երկու թատերաբեմերում։

    Հարավարևելյան Ասիայում ընթացող գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ճապոնական օդային հարձակում

    Բրիտանական, ավստրալիական և հոլանդական զինված ուժերը արդեն մեծ քանակի մարդկային և նյութական ռեսուրսներ էին ներդրել Գերմանիայի դեմ պայքարում, զգալի կորուստներ էին կրել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և այլևս ի զորու չէին դիմադրություն ցույց տալուց բացի այլ գործողություններ ձեռնարկել։ Դաշնակից պետությունները բոլորն էլ ունեին զգալի կորուստներ պատերազմի սկսման առաջին վեց ամսում։ Բրիտանական երկու հզոր ռազմանավերը խորտակվել էին ճապոնական օդուժի՝ Մալայայի վրա իրականացրած հարձակման արդյուքնում։ Թայլանդը, որ ծառայում էր որպես հենակետ Մալայայի վրա հարձակվելու համար, 24 ժամվա ընթացքում հանձնվեց Ճապոնիայի հարձակման արդյունքում։ Իսկ դեկտեմբերի 21-ից Թայլանդի կառավարությունը պաշտոնապես սկսեց դաշնակցել Ճապոնիայի հետ։

    Հոնգ Կոնգը հարձակման ենթարկվեց դեկտեմբերի 8-ին և չնայած կանադական ուժերի աջակցությանը՝ գրավվեց դեկտեմբերի 5-ին։ Նույն ժամանակահատվածում Ուեյք կղզու և Գումայի ամերիկյան ռազմաբազաները ևս գրավվեցին։

    Միավորված ազգերի կազմակերպության Հռչակագրի ընդունումից հետո՝ 1942 թվականի հունվարի 1-ին Դաշնակցիների կառավարությունները բրիտանական գեներալ Արչիբալդ Վեյվելին նշակացին ամերիկա-բրիտանա-հոլանդա-ավստրալիական միացյալ ուժերի հրամանատար Հարավարևելյան Ասիայում գործելու համար։ Սա հնարավորություն տվեց գեներալին վերահսկել հսկայական ռազմական ուժերի, որոնք իրենց գործողությունները ծավալելու էին Բիրմայից մինչը Ֆիլիպիններ և հյուսիսային Ավստրալիա ձգվող հսկայական տարածքում։ Մյուս տարածքները, ներառյալ Հնդկաստանը, Հավային և Ավստտրալիայի մնացած մասում գործողությունները իրականցվում էին տեղական հրամանատարների ղեկավարության ներքո։ Հունվարի 15-ին գեներալ Վեյվելը տեղափոխվեց Ճավա կղզի միացյալ ուժերի հրամանատարությունը իրականացնելու համար։

    Ճապոնական ռազմանավեր

    Հունվար ամսին Ճապոնիան ներխուժեց Բիրմա, Հնդկական օվկիանոսի հոլանդական վերահսկողության արևելյան շրջաններ, Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ և գրավեց Մանիլան, Կուալա Լումպուրը, Ռաբաուլը։ Մալայայից դուրս մղվելուց հետո Սինգապուրում տեղակայված դաշնակցային ուժերը փորձեցին կասեցնել ճապոնացիների առաջընթացը, բայց անհաջողություն կրեցին և 1942 թվականի փետրվարի 15-ին ստիպված էին անձնատուր լինել․ շուրջ 130․000 հնդկացի, բրիտանացի, ավստրալիացի և հուլանդացի զինվորներ դարձան պատերազմական բանտարկյալներ[35]։

    Ռազմական գործողությունների տեմպը չափազանց արագ էր․ Բալին[36] և Թիմորը[37] գրավվեցին արդեն փետրվար ամսին։ Դաշնակիցների դիմադրության նման արագ անկումը հանգեցրեց միացյալ զինված ուժեի երփեղկման․ գեներալ Վեյվելը փետրվարի 25-ին պաշտոնից հեռացվեց և ստանձնեց միայն տեղային հրամանատարների ղեկավարությունը։

    Դարվինի (Ավստրալիա) ռմբակոծությունը 1942 թվականի փետրվարի 19-ին։

    Միաժամանակ Ճապոնական օդուժը մեկուսացրեց Դաշնակիցների օդուժը Հարավարևելյան Ասիայում և հարձակումներ էր իրականացնում հյուսիսային Ավստրալիայի վրա, որոնք թեև ռազմական տեսանկյունից նշանակալի չէին, բայց հոգեբանական ծանր կացության մեջքին դնում Դաշնակցային զորքերին։

    Փետրվարի վերջին և մարտի սկզբին ընթացած Ճավայի ծովային ճակատամարտի ժամանակ Ճապոնական կայսերական նավատորմը ջախջախիչ պարտություն կրեց ադմիրալ Կարել Դուրմանի ղեկավարած Միացյալ ուժերի նավատորմից[38]։ Իսկ Հնդկական օվկիանոսի հոլանդական վերահսկողության արևելյան շրջաններում Դաշնակցիների ուժերը կրկին պարտություն կրեցին Ճավայում[39] և Սումատրայում[40]։

    Մարտ և ապրիլ ամիսներին ճապոնական նավատորմը նոր հարձակում ձեռնարկեց Հնդկական օվկիանոսում։ Ցեյլոնում տեղակայված Բրիտանական արքայական նավատորմը հարձակման ենթարկվեց, որի արդյունքում Հերմես ավիակիր նավը և դաշնակցային այլ նավեր խորտակվեցին։ Սա հարակդրեց Բրտիանական նավատորմին ուժերը տեղափոխել օվկիանոսի արևմտյան շրջաններ և դրանով բացվեց ճապոնական ուժերի ճանապարհը դեպի Բիրմա և Հնդկաստան։

    Ֆիլիպիններում ամերիկան զորքերի հանձնվելը

    Բրիմայում բրիտանացիները, գտնվելով ճնշման ներքո, մարտական նահանջ կատարեցին Ռինգունից դեպի Հնդկաստանի սահման։ Սա փակեց Բիրմային Ճանապարհը, որը կապում էր արևմտյան դաշնակցիներին չինական նացիոնալիստների հետ։ 1942 թվականի մարտին Չինաստանի էքպեդիոցիոն կորպուսը հարձակվեց հյուսիսային Բիրմայում տեղակայված ճապոնական ուժերի վրա։ Ապրիլի 16-ին 7․000 բրիտանական զինվորներ շրջափակման մեջ էին մնացել ճապոնական բանակի կողմից․ նրանք փրկվեցին չինական զորքերի օգնության շնորհիվ[41]։ Համագործակցությունը չինական նացիոնալիստների և կոմունսիտների միջև Վուհանի ճակատամարտից հետո կասեցվել էր, քանի որ կողմերից յուրաքանչյուրը ձգտում էր ընդլայնել իր ազդեցության գոտին։ Ավելին, որոշ նացիոնալիստ ուժեր անգամ ուղարկվել էին պայքարելու ոչ թե ճապոնացիների, այլ կոմունսիտների դեմ։

    Ֆիլիպինի և ամերիկյան ռազմական ուժերը դիմադրեցին մինչև 1942 թվականի մայիսի 8-ը, երբ շուրջ 80․000 զինվորներին հրաման տրվեց հանձնվել։ Մինչ այդ պահը գեներալ Դուգլաս Մաքարթուրը, որը նշանակվել էր Միացյալ ուժերի գերագույն հրամանատար հարավարևմտյան Խաղաղ օվկիանոսում, զորքեր դուրս էր բերել Ավստրալիայից։ Իսկ ամերիկյան նավատորմի հրամանատար ադմիրալ Չեսթեր Նիմիցը պատասխանատվություն էր կրում Խաղաղ օվկիանոսի մնացած հատվածների համար։ հրամանատարության նման բաժանված վիճակը անհաջողության պատճառներից մեկն էր[42]։

    Սպառնալիք Ավստրալիայի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1941 թվականի վերջերին, երբ Ճապոնաին հարձակվեց Փերլ Հարբորի վրա, ավստրալիական բանակի լավագույն հատվածները միջերկրածովյան թատերաբեմում մարտնչում էին Հիտլերի ուժերի դեմ։ Սրա արդյունքում Ավստրալիան լավ պատրաստված չէր հարձակմանը դիմագրավելու համար։ Նաև երկրում կար ժամանակակից զինտեխնիկայի պակաս։ Ուինսթոն Չերչիլից օգնություն խնդրելուց հետո Ավստրալիայի վարչապետ Ջոն Քըրթինը 1941 թվականի դեկտեմբերի 27-ի պատմական հայտարարությամբ օգնություն խնդրեց ԱՄՆ-ից[43][44]

    Հոլանդացի և ավստրալիացի ռազմագերիները Թայլանդում

    Ավստրալիան հանկարծակիի էր եկել Բրիտանական Մալայայի և Սինգապուրի անկումից, որի արդյունքում շուրջ 15․000 ավստարալական զինվորներ դարձել էին պատերազմի բանտարկյալներ։ Ճապոնիան 1942 թվականի սկզբներին ստեղծել էր լավ հենակետ նոր Գվիանեաում և Քըրթինը հասկանում էր, որ հարձակումը չի ուշանա[45]։ Փետրվարի 19-ին Դարվինը ենթարկվեց կործանից օդային հարձակման․ սա պատմության մեջ առաջին դեպքն էր, որ բուն Ավստրալիան հարձակման ենթարվեց։ Հետագա 19 ամիսներին Ավստրալիան ենթարվեց շուրջ 100 օդային հարձակման։

    Գեներալ Դուգլաս Մաքարթուրը Ավստրալիայի վարչապետ Ջոհն Քըրթինի հետ

    Երկու ճակատամարտ տված ավստրալիական ռազմական ստորաբաժանումները սկսեցին Մերձավոր Արևելքից շարժվել դեպի Սինգապուր։ Չերչիլը ցանկանում էր նրանց ներգրավվել Բիրմայում ընթացող գործողություններին, բայց Քըրթինը պահանջեց զորքերի վերադարփը դեպի Ավստրալիա։ Չնայած 1942 թվականի սկզբներից ճապոնական նավատորմը որոշ հարվածներ էր հասցնում Ավստրալիայի ափերին, բայց հետո որոշվեց պարզապես շրջափակել Ավստրալիան և այն կտրել ԱՄՆ-ի հետ կապող ուղիներից[46]։

    ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը հրամայեց Ֆիլիպիններում գտնող գեներալ Դուգլաս Մաքարթուրին կազմել Ավստրալիայի հետ համտեղ ռազմական գործողությունների ծրագիր։ Քըրթինը համաձայնեց ավստարալիական ուժեր դնել Մաքարթուրի հրամանատարության ներքո, ով դարձավ հարավարևմտյան Խաղաղ օվկիանոսում գերագույն հրամանատար։ Թշնամական նավատորմի գործողությունները Սիդնեյի ափերին մոտեցան 1942 թվականի մայիսի վերջերին, երբ ճապոնական սուզանավերը հարձակում ծավալեցին Սիդնեյի վրա։ 1942 թվականի հունիսի 8-ին երկու ճապոնական սուզանավերը ռմբակոծեցին Սիդնեյի արևելյան ափերը և Նյուքասլ քաղաքը[47]։

    Դաշնակիցների վերամիավորում (1942-43 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1942 թվականի սկզբներին ավելի փոքր պետությունների կառավարությունները սկսեցին աշխատանքներ տանել Ասիա-խաղաղօվկիանոսյան միջկառավարական պատերազմական խորհուրդ ստեղծելու համար։ Խորհուրդը ստեղծվեց Լոնդոնում, որը ուներ օժանդակ մարմին Վաշինգտոնում։ Այնուամենայնիվ փոքր դաշնակցիները ավելի միտված էին գործելու ամերիկյան մարմնի շրջանակներում։ արդյունքում 1942 թվականի ապրիլի 1-ին Վաշինգտոնում ստեղծվեց «Խաղաղօվկիանոսյան պատերազմի խորհուրդը»։ Խորհուրդը ղեկավարում էր Ֆրանկլին Ռուզվելտը իր գլխավոր խորհրդատու Հարի Հոպկինսի հետ միասին․ կային ներկայացուցիչներ Բրիտանիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Նիդերլանդներից, Նոր Զելանդիայից և Կանադայից։ Բրիտանական Հնդկաստանի և Ֆիլիպիննների ներկայացուցիչները միացան ավելի ուշ։ Դաշնակիցների համատեղ դիմադրությունը թեև սկզբում զուտ խորհրդաշնական էր, ավելի ուշ դարձավ նշանակալի։

    Կորալյան ծով․ շրջադարձ ռազմական գործողություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

    Կորելյան ծովի ճակատամարտը

    Մինչև 1942 թվականի կեսերը ճապոնացիները արդեն վերահսկում էին Հնդկական օվկիանոսից մինչև Կենտրոնական Խաղաղ օվկիանոս ընկած հսկայածավալ տարածքը, բայց ռեսուրսները այլևս չէին բավարարում հաջողությունը զարգացնելու համար։ Ավելին, ճապոնական նավատորմի հայեցակարգը անհամապատասխան էր ունեցած ռեսուրսներին[29]։ Ճապոնիան որոշեց լրացուցիչ հարվածներ հասցնել Խաղաղ օվկիանոսի հարավային և կենտրոնական հատվածներում։ Բայց անակնկալ հարձակման մտահղացումը տապալվել էր, քանի որ Դաշնակիցների հատուկ ծառայությունները գաղտնազերծել էին կոդավորված փաստաթուղթը, որտեղ նշանակված էր հաջորդ թիրախի՝ Մորեսբի նավահանգստի մասին։ Եթե այս ծրագիրը հաջողվեր, Ճապոնիան վերահսոկղության տակ կվերցներ Ավստրալիայի հարավային և արևմտյան հատվածի ծովային ուղիները և պետությունը կմեկուսացներ։ արդյունքում ամերիակա-ավստրալիական ուժերը կարողացան կասեցնել ճապոնական նավատորմի առաջխաղացումը։ 1942 թվականի մայիսին մղված Կորալյան ծովի ճակատամարտը աննախադեպ էր․ հակառակորդների նավերը այդպես էլ չառճակատվեցին միմյանց հետ, այլ օգտագործվեցին միայն ռմբակոծիչ ինքնաթիռները։ Ճապոնական կողմը ունեցավ զգալի կորուստներ, որի արդյունքում ստիպված էր վերադառնալ ելման դիրքերը և հրաժարվել Ավստրալիան մեկուսացնելու ծրագրից։ Սա Դաշնակցային բանակի լուրջ ստրատեգիական հաղթանակն էր։

    Ճապոնիայի առախաղացումը մինչև 1943 թվականի կեսերը

    Նոր Գվինեա և Սողոմոնյան կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ճապոնական զորքերը շարունակում էին իրենց առաջխաղացումը Սողոմոնյան կղզիների և Նոր Գվինեայի ուղղությամբ։ 1942 թվականի հուլիսից ավստրալիական ոչ մեծաքանակ զորամիավորումները, որոնց անձնակազմը շատ երիտասարդ էր և չպատրաստված, կատաղի մարտեր էին մղում Նոր Գվինեայում ճապոնական բանակի դեմ Մորեսբի նավահանգստի ուղղությամբ։ Ռազմական գործողություններից զգալի կորուստներ կրած ավստրալիական զինուժը փոխարինվեց Միջերկրածովյան ճակատից վերադարձած և շատ մարտունակ Ավստրալիական երկրորդ կայսերական բանակի կողմից։ 1942 թվականի սեպտեմբերի սկզբներին ճապոնական նավատորմը հարձակում գործեց Ավստրալիական արքայական օդուժի ռազմաբազայի վրա, որը տեղակայված էր Նոր Գվինեայի մոտ՝ Միլնի հրվանդանում։ Հարձակումը հետ մղվեց Դաշնակցիների, մասնավորապես ավստրալիական զորքերի կողմից։

    Դաշնակցային զորքերի առաջխաղացումը Նոր Գվիենեայում և Սողոմոնյան կղզիներում[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ավստրալիական զորքերը Նոր Գվինեայում

    Մինչև 1942 թվականի վերջերը ճապոնական բանակի հրամանատարությունը որոշել էր տիրել Գուադալ ջրանցքին։ հրամանատարությունը հրահանգեց Մորեսբի նավահանգստի մատույցներում մարտնչող ուժերին նահանջել դեպի Նոր Գվինեայի հյուսիսարևելյան ափ։ Ամերիկյան և ավստրալիական ուժերը հարձակվեցին ճապոնացիների ամրացրած հենակտերի վրա և շուրջ երկու ամիս տևած մարտերի արդյունքում (Բունա Գոնայի ճակատամարտ) մինչև 1943 թվականի սկիզբը գրավեցին ճապոնական կարևոր հենակետերը։ 1943 թվականի հունիսին Դաշնակցային բանակը մեկնարկեց «Քարթվհել գործողությունը», որը Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում նրանց մարտավարության իրականցմանն էր միտված։ Գործողության նպատակն էր մեկուսացնել ճապոնական մեծածավալ ուժերը և փակել մատակարարման ուղիները։ Սա նոր հենակետ հանդիսացավ Ճապոնիայի վրա հետագա հարձակումների համար։

    1943-44 թվականներին Դաշնակցային բանակի հարձակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

    Դաշնակիցների առաջնորդներ

    Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը, հանդիպելով Կահիրեի կոնֆերանսի ընթացքում, քննարկեցին Ճապոնիայի դեմ պատերազմի հետագա մարտավարությունը։ Կոնֆերասի արդյունքում հրապարակվեց Կահիրեի հռչակագիրը։ Մարտավարության նպատակն էր ժամանակ շահելը։ ԱՄՆ-ը շուրջ երկու տարի տրամադրեց իր ռազմատեխնիկական հզորությունը ավելի ամրապնդելու համար։ Իսկ Ճապոնիան, չունենալով համապատասխան նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսներ, չէր կարող օգտագործել ժամանակը ռազմապես կատարելագործվելու համար։ Մարտավարական առումով Դաշնակիցները սկսեցին լայնամասշտաբ գործողություններ և Խաղաղ օվկիանոսում գրավում էին կղզի կղզու հետևից։ Ճապոնական ոչ բոլոր կղզիներն էր պետք գրավել․ որոշները մեկուսացվում էին ռամաօդային հարձակումների շնորհիվ։ Այս գործողությունների նպատական էր մոտենալ Ճապոնիային, նախապատրաստել ամուր հենակետեր բուն պետության վրա հարձակվելու համար։ 1943 թվականի նոյեմբերին ամերիկյան սուզանավերը ունեցան ծանր կորուստներ Թարավայի ճակատամարտի ժամանակ։ Այս պարտությունը հիմք հանսիասացավ մարտավարության փոփոխության համար․ որոշվեց ավելի լավ նախապատրաստել հարձակումները, իրկանացնել հեետախուզական թռիչքներ, ավելի մանրակրկտորեն պլանավորել հարձակումները, համակարգել տարբեր ստորաբաժանումների գործողությունները։ Ամերիկյան նավատորմը չէր հետապնդում ճապոնականին վճռական ճակատամարտ տալու համար, այլ ցանկանում էին նավատորմն օգտագործել համալիր հարձակումներ իրականացնելիս[29][42]։

    Ճապոնիայի հակահարձակումները Չինաստանում 1944 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

    1944 թվականի կեսերին Ճապոնիան զորակոչեց շուրջ 500․000 տղամարդկանց[48] և սկսեց լայնամասշտաբ հարձակում Չինաստանի վրա, որ ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց ամենախոշոր հարձակումն էր։ Հարձակման նպատակն էր Չիանստանի՝ Ճապոնիայի վերահսկողության գտնվող տարածքները միացնել Հնդկաչինին և տիրել Չինաստանի հարավարևելյան շրջաններին, որտեղ տեղակայված էին ամերիկյան ռազմաօդային բազաներ[49]։ Այս ընթացքում շուրջ 250․000 չինական զորքեր, որոնք վարժեցվել էին ամերիկացիների կողմից, տեղակայված էին Բուրմուզյան ճակատում[49]։ Չնայած ճապոնական բանակը ունեցավ շուրջ 100․000 զոհեր[50], այս հարձակումների արդյունքում մեծացավ ճապոնական վերահսկողության տարածքը։ Թեև Ճապոնիան տարավ որոշ մարտավարական հաղթանակներ, սակայն այս հարձակումը նշանակալի ազդեցություն չունեցավ դեպքերի հետագա զարգացման վրա։ Չինական զորքերը հաճախ կատարում էին կանխամտածված նահանջներ, ապա իրականացնում մեծածավալ հարձակումներ։ Ճապոնիայի գործողությունները ցույց տվեցին, որ առկա ռեսուրսների և մարտավարության պայմաններում հնարավոր չէ վերջնական պարտության մատնել Չինաստանին[51]։

    Ճապոնիայի հարձակումը Հնդկաստանում (1944 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

    Չինական տանկային ստորաբաժանում
    Հնդկական զորքերը Իմֆալի ճակատամարտում

    1943 թվականի վերջերին Հարավարևելյան Ասիայի զինվորական հրամանատարությունը նախապատրաստվում էր մի քանի ուղղություններով հարձակում ձեռնարկել Բիրմայի վրա։ 1944 թվականի առաջին ամիսներին չինական և ամերիկյան ռազմական ստորաբաժանումները ընդարձակել Հնդկաստանը Բիրմային կապող ճանապարհը։ 1944 թվականի փետրվարին ճապոնացիները ձեռնարկեցին տեղային հակահարձակում։ Այս հակահարձակման ժամանակավոր հաջողությունը ընդհատվեց, երբ հնդկական 15-րդ կորպուսը օգտագործեց ռազմաօդային ուժեր և ճնշեց նրանց։ Դաշնակիցների այս գործողություններին ճապոնացիները պատասխանեցին սեփական հարձակում սկսելով Հնդկաստանի վրա։ Հիմանական ռազմական գործողությունները ընթանում էին Մանիպուրի շրջանում։ Արդեն ապրիլ ամսին համալրումներ ստացած Դաշնակցային բանակը կանգնեցրեց նրանց հարձակումը։ Ճապոնական զորքերում արդեն բարոյահոգեբանական վիճակը ցածր էր, և նրանք չէին կարողանում իրականացնել իրենց մարտական խնդիրները։ Արդեն հունիսի 22-ին Դաշնակիցների զորքերը գրավեցին ճապոնական հենակետ հանսիացող Իմփհալ քաղաքը։ Հուլիսի 3-ին սկսված ճապոնական հակահարձակումը ավարտվեց ծանր պարտությամբ․ նրանց կորուստները շուրջ 50․000 էին։ Սա Ճապոնիայի ամենածանր պարտություններից էր[52]։

    Պատերազմի ավարտական փուլի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

    Սաիփան և ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ճապոնական ավիակիր նավը ամերիկյան օդուժի հարձակման ներքո

    1944 թվականի հունիսի 15-ին 535 նավեր շուրջ 128․000 ամերիկայան զորքերին և ծովայիններին ափ հանեցին Սաիփան կղզում։ Նպատակն էր հենակետ ստեղծել Տոկիոյի վրա հարձակման համար։ 90 օր տևողությամբ ռազմական գործողությունը հնարավոր դարձավ Դաշնակցային բանակի տեղափոխման միջոցների առկայության շնորհիվ։ Ճապոնական բանակի համար գերխնդիր էր Սաիփանի պաշտպանությունը։ Դրա համար անհրաժեշտ էր ոչնչացնել ամերիկյան Հինգերորդ նավատորմը, որ բաղկացած էր 15 նավերից, 956 ինքնաթիռներից, 7 ռազմանավերից, 28 սուզանավերից, 69 կործանիչներից, ինչպես նաև մի քանի տասնյակ թեթեև և ծանր կրեյսերներից։ Ճապոնական ուժերը կազմված էին ինը ավիակիրներից, 473 ինքնաթիռներից, 5 ռազմանավերից, կրեյսերներից և 28 կործանիչներից։ Դաշնակցային բանակի առավելությունը և թվային գերակշռությունը բավակն մեծ էր։ Ճապոնացիներն ունեին համապատասխան հակաօդային պաշտպանության միջոցներ, բայց ունեին ճշգրիտ ռադարների կարիք։ Դրան համապատասխան որոշվեց մարտավարություն։ Քանի որ ճապոնական ինքնաթիռները ունակ էին թռչել ավելի երկար և հետախուզել ավելի մեծ տարածություն, որոշվեց ճապոնական նավատորմը տեղակայել Դաշնակցայինից բավականին հեռու։ Մարտավարությունը հետևյալն էր․ ինքնաթիռներով հարված հասցնել ամերիկյան ուժերին, լիցքավորվել Գուամում և կրկին հարձակվել։ Շուրջ 500 ինքնաթիռներ էլ տեղակայվեցին Գուամում և այլ կղզիներում։ Ամերկյան հրամանատարությունը հասկանում էր, որ ճապոնական ինքնաթիռների առավելությունը կարելի կլիներ չեղոքացնել, եթե արագ հարձակում ձեռնարկվեր նրանց նավատորմի վրա։ Բայց մյուս կողմից դա կվտանգեր Սաիփանում ափհանման գործողությունը, որը առավել կարևոր էր։

    Սաիփանի գործողությունները 1944 թվականի հունիսի 21-ին

    Դեռևս նախորդ ամիսներին ամերիկյան կործանիչները շարքից հանել էին ճակատում տեղակայված 25 սուզանավերից 17-ին[53][54]։ Կրկնվող ամերիկյան հարձակումները ոչնչացրին նաև ճապոնական ինքնաթիռների մի մասին։ Ամերիկյան ինքնաթիռների հարձակումները, ի տարբերություն ճապոնականի, շատ արդյունավետ էին, քանի որ տեղեկատվական կենտրոնները փոխանցում էին ճշգրիտ տեղեկություններ։ Ճապոնական օդային հարձակումները միայն մեկ ամերիկյան ռազմանավ կարողացան շարքից հանել։ Երկրորդ օրը ամերիկայն ուժերը խորտակեցին ճապոնական երկու ավիակիր նավեր։ Ամերկյան կողմը կորցրեց 130 ինքնաթիռներ, 76 ծովայինների, իսկ ճապոնականը 450 ինքնաթիռներ, երեք ավիակիրներ և 445 ծովայիններ։ Ճապոնական կայսերական նավատորմը զգալիորեն ջախջախված էր։

    Պատերազմի վերջնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

    Իվո Ջիմայի քարտեզ

    Իվո Ջիմայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Իվո Ջիմայի ճակատամարտը տեղի է ունեցել 1945 թվականի փետրվարին։ Այն ամերիկյան զորքերի մասնակցությամբ ընթացած ամենարյունալի ճակատամարտերից է։ Իվո Ջիման կղզի է Տոկիոյի և Մարիանյան կղզիների միջև։ 1944 թվականից մինչև ներխուժման ժամանակ կղզու պաշտպանական ուժերի հրամանատար Կուրիբայաշին լավ արմացրել էր տարածքը, կառուցել էր թաքստոցներ, ծուղակներ։ Ամերիկայն օդային հարվածները շատ չվնասեցին ճապոնացիներին, քանի որ նրանք պատսպարվում էին ստորգետնյա ապաստարաններում։ Նրանց բունկերները կապված էին միմյանց, և մեկի քանդվելու դեպքում անձնակազմը տեղափոխվում էր մյուսի մեջ։ Դեռևս 1944 թվականի հունիսի կեսերից կղզին ենթարկվում էր ռմբակոծությունների։ 1945 թվականի փետրվարի 19-ին շուրջ 30․000 զորքերը ափ իջեցվեցին կղզու հարավարևելյան հատվածում, որտեղ տեղակայված էին ճապոնական հիմնական պաշտպանական ուժերը և կառույցները։ Բայց նրանք դրանով հայտնվեցին ճապոնացիների ինտենսիվ կրակի ներքո և շատ զոհեր ունեցան։ Առաջին օրվա ընթացքում մոտ 2․000 զինվորներ զոհվեցին։ Փետրվարի 23-ին 28-րդ ծովային ստորաբաժանումը հասավ Սուրիբաչի լեռան գագաթին և այնտեղ բարձրացրեցին իրենց դրոշը։ Այս տեսարանի լուսանկարը ճակամատարտի և ամբողջ պատերազմի խորհրդանիշներից է։ Կատաղի մարտերի արդյուքնում մինչև մարտի 1-ը ամերիկայն զորքերը կղզու երկու երրորդը վերցրեցին վերահսկողության ներքո։ Իսկ մինչև մարտի 26-ը կղզին ամբողջովին գրավվեց։ Ճապոնացիները մարտնչեցին մինչև վերջին մարդը՝ սպանելով 6․800 ծովայինների և վիրավորելով 20․000-ի։ Ճապոնական կողմից զոհվեց 20․000 մարդ, 1․083-ը գերեվարվեցին։ Պատմաբանները հաճախ վիճարկում են՝ արդյոք արժեր նման կորուստներ կրել, թե ոչ[55]։

    Դաշնակցային հարձակումները Բիրմայում 1944–45 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

    Բրիտանական ծովային հետևակ

    1944 թվականօ վերջին և 1945 թվականի սկզբին Դաշնակցային ուժերը սկսեցին հարձակումներ իրականացնել Բիրմայում՝ ձգտելով գրավել ամբողջ պետությունը։ Հնդկական 15-րդ կորպուսը իրականացնում էր իր առաջխաղացումը Արականի շրջանում․ երկու անհաջող հարձակումներից հետո նրանց վերջապես հաջողվեց գրավել Աքյաբ կղզին։ Ապա նրանց ուժերը զբաղեցրեցին ճապոնական զորքերի նահանջի շրջանները և ստեղծեցին կենտրոնական Բիրմա ներխուժելու հարմար հենակետեր։ Բիրմայում մարտնչող ճապոնական բանակը փորձեց կասեցնել Դաշնակցային ուժերի առաջխաղացումը Իրավադի գետի շրջանում։ Ճապոնական զորքերի հրամանատարը հույս ուներ զրկել դաշնակցային բանակին մատակակարաման ուղիներից, սակայն բրիտանական օժանդակ ուժերը խափանեցին այդ ծրագիրը։ Արդեն ապրիլ ասմին Դաշնակցյաին 14-րդ բանակը փորձեց գրավել Ռանգունը՝ Բիրմայի մայրաքաղաքը և ամենակարևոր նավահանգսիտը, բայց ծրագիրը հետաձգվեց ճապոնական բանակի նոր համալրումների պատճառով[56]։ Ճապոնական ուժերը նոր գործողություններ նախաձեռնեցին հունիս և հուլիս ամիսներին Բիրմայում տեղակայված բանակին միանալու համար։ Բիրմայում ճապոնացիները կորցրեցին 150․000 մարդ, 1․700-ը գերվեցին։ Դրանից հետո Դաշնակիցները պատարստվում էին զորքեր իջեցնել Մալայայում, երբ Ճապոնիայի հանձնվելու մասին լուրը հաստատվեց։

    Չինաստան (1945 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

    Մինչև 1945 թվականի ապրիլ ամիսը Չինաստանը արդեն յոթ տարի գտնվում էր Ճապոնիայի հետ պատերազմի մեջ։ Երկու պետություններն էլ ուժասպառ էին եղել տևական հարձակումներից և պաշարումներից։ Բիրմայի պարտությունից հետ ճապոնացիները ստիպված էին դիմակայել չին կոմունիստների նոր հարձակմանը։ Ճապոնական բանակը սկսել էր պատրաստվել Արևմտյան Հունանի ճակատամարտին։ Նրանք մոբիլիզացրել էին 80․000-անոց բանակ Չինաստանի ռազմաօդային հենակետերին և կարևոր ճանապարհներին տիրելու համար[57]։ Չինական ուժերը շուրջ 110․000 էին։ Նրանց աջակցում էին ամերիկայն 400 ինքնաթիռներ[58]։ Նրանք կարողացան հասնել վճռական հաղթանակի և լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին Հունան քաղաքի վրա։ Նրանք հասան հաղթանակի և վերահսկողության տակ վերցրեցին հարավային Չինաստանի զգալի հատվածը[59]։

    Զորքերի ափհանում բուն Ճապոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

    Կատաղի ճակատամարտերը Ճապոնիայի կղզեխմբում (Իվո Ջիմայի ճակատամարտ, Օկինավայի ճակատամարտ) պատերազմող կողմերին հասցնում էին սարսափելի կորուստներ և ի վերջո հանգեցրեցին ճապոնիայի պարտությանը։ Օկինավայի ճակատամարտում մարտնչող 117․000 ճապոնացիների 94 տոկոսը զոհվեց[60]։ Կորցնելով իրենց փորձառ օդաչուներին, ճապոնացիներն սկսեցին օգտագործել կամիկաձեներին անսպասելի հարձակումներ իրականացնելու համար։ Իսկ ԱՄՆ-ի նավատորմը փորձում էր Ճապոնիայի պարտությանը հասնել ծովային և օդային շրջափակման միջոցով[61]։

    Պատերազմի ավարտական շրջանում ստրատեգիական ռումբերի դերը գնալով աճում էր։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ստարտեգիական նշանակության ռումբեր էին նետում ճապոնական տարածքների վրա։ Արդյուքնում Ճապոնիայի այն քաղաքաները, որոնք ռազմական արդյունաբերության կենտրոններ էին, կործանիչ ավիահարվածների էին ենթարկվում։ Միայն 1945 թվականի մարտի 9-10-ին մոտ 100․000 մարդ զոհվեց Տոկիոյի անականկալ հարձակման ժամանակ։ 1945 թվականի հուլիսի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումանը, Չինաստանի նախագահ Չան Կայշին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը հրապարակեցին Պոտսդամի հռչակագիրը։ Փաստաղթում Ճապոնիայի հանձնվելու ժամկետ էր նշվում Պոտսդամի կոնֆերանսում որոշված ժամկետը։ Այս վերջնագրում ասվում էր, որ եթե Ճապոնիան չհանձնվեր, այն ենթակա էր լինելու բացարձակ կազմալուծման[62]։

    Ատոմային ռումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1945 թվականի օգոստոսի 9-ին նետված ատոմային ռումբի պայթյունի պատկեր

    1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ը նետեց ատոմային ռումբ Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա․ սա պատմության մեջ առաջին միջուկային հարձակումն էր։ Մամուլում այս իրադարձության լուսաբանումից հետո նախագահ Թրումանը զգուշացրեց Ճապոնիային հանձնվել, հակառակ դեպքում սպասել նոր օդային տեղատարափ հարձակման, որի նմանը դեռ պատմության մեջ չի եղել[63]։ Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, ԱՄՆ-ը երկրորդ ատոմային ռումբը նետեց Նագասակիի վրա, որը վերջին միջուկային հարձակումն էր աշխարհում։ Երկու հարձակումների արդյունքում 140․000-240․000 մարդ զոհվեց[64]։ Ատոմային ռումբի օգտագործման անհրաժեշտությունը երկար ժամանակ քննարկման հարց է եղել․ որոշ մասնագետներ փաստում են, որ օդային մարտավարական հարձակումները և ծովային շրջափակումը արդեն անխուսափելի էր դարձնում Ճապոնիայի պարտությունը, ուստի միջուկային զենքի օգտագործման անհրաժեշտություն չկար[65]։ Այս տեսակետին հակադրվում են այլ գիտնականներ, պնդելով որ հենց միջուկային հարձակումները ստիպեցին Ճապոնիային հաձնվել։ Իսկ մյուս բացատրությունն այն է, որ ատոմային ռումբը արագացրեց Ճապոնիայի պարտությունը, որը կողմերին ազատեց երկարատև շրջափակումից․ այն հավանաբար ավելի շատ կորուստներ կպատճառեր[64]։

    ԽՍՀՄ-ի ներխուժումը Մանջուրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    ԽՍՀՄ ծովային հետևակայինները Պորտ Արթուր նավահանգստում

    1945 թվականի փետրվարի 3-ին ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը համաձայնության եկավ Ռուզվելտի հետ մտնել պատերազմի մեջ ընդդեմ Ճապոնիայի։ Ըստ համաձայնության այն պատերազմի մեջ էր մտնելու Գերմանիային պարտության մատնելուց հետ 90 օր հետո։ Եվ հենց օգոստոսի 9-ին խորհրդային ժորքերը ներխուժեցին Մանջուրիա։ Եվրոպական ճակատից բերված զինվորներով[66] համալրված շուրջ մեկ միլիոնանոց խորհրդային բանակը հարձակվեց Մանջուրիայում տեղակայված ճապոնական զորքերի վրա և ծանր հարված հասցրեց[67]։ Մանջուրիայի վրա մարտավարական հարձակումը սկսվեց 1945 թվականի օգոստոսի 9-ին ճապոնական խամաճիկ պետություն Մանչուկուի վրա հարձակումով։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին և Խորհրդա-ճապոնական պատերազմի ամենախոշոր ռազմական գործողությունն էր։ Խորհրդային զորքերը տիրեցին Մանչուկուին, Ներքին Մոնղոլիային և հյուսիսային Կորեային։ ԽՍՀՄ-ի մուտքը պատերազմ վճռորոշ դեր ունեցավ Ճապոնիայի անձնատուր լինելու հարցում, քանի որ այն դադարեց լինել որպես լոկ բանակցային միջնորդ[68]։

    Ճապոնիայի անձնատուր լինել[խմբագրել | խմբագրել կոդը]

    Դուգլաս Մաքարթուրը ստորագրում է Ճապոնիայի կապիտուլյացիայի փաստաթուղթը։

    Միջուկային հարձակման և ԽՍՀՄ-ի պատերազմի մեջ մտնելու արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ Օգոստոսի 10-ին Ճապոնիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում կայացրեց ընդունել Պոտսդամի հռչակագրի դրույթները, պայմանով, որ կայսրը շարունակելու էր մնալ ինքնիշխան։ Օգոստոսի 15-ին, երբ ամերիկյան կառավարությունը կանխամտածված ձևով հայտարարեց, որ կայսեր իշխանությունը ենթակա է լինելու Դաշնակցային տերությունների միասնական հրամանատարությանը, կայսրը ի լուր աշխարհի հրապարակեց Ճապոնիայի անձնատվությունը[69]՝ վերջ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ճապոնիայում օգոստոսի 14-ը համարվում է Խաղաղօվկիանոսյան պատերազմի ավարտի օր։ Այնուամենայնիվ, քանի որ Կայսերական Ճապոնիան գործնականում հանձնվեց օգոստոսի 15-ին, անգալխոս երկրներում այն հայտնի դարձավ որպես Ճապոնիայում հաղթանակի օր (անգլ.՝ V-J Day, Victory in Japan)։ Ճապոնիայի անվերապահ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորգարվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Միսսուրի հածանավի վրա Տոկիոյի ծովածոցում։ Կապիտուլյացիան ընդունեց գեներալ Դուգլաս Մաքարթուրը՝ Դաշնակցային զորքերի գերագույն հրամանատարը, դաշնակից պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ։ Դրանցի հետո Մաքարթուրը տեղափոխվեց Տոկիո պետության հետագա զարգացումը ուրվագծելու համար։ Ճապոնիայում սա հայտնի է որպես օկուպացիայի շրջան։

    Պատերազմական հանցագործությունններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ճապոնացիների կողմից տանջանքների ենթարկվող ավստրալիացի

    1941 թվականի դեկտեմբերի 7-ին 2․403 ոչ կոմբատանտներ և 68 խաղաղ բնակիչներ զոհվել էին Փերլ Հարբորի վրա Ճապոնիայի անակնկալ հարձակման ժամանակ։ Քանի որ այդ գործողությունը իրականացվել էր առանց պատերազմ հայտարարելու և առանց նախազգուշացման, Տոկիոյի ռազմական տրիբունալը այն որակեց որպես պատերազմական հանցագործություն.[70][71]։

    Խաղաղօվկիանոսյան պատերազմի ընթացքում Ճապոնիայի բանակի զինվորները սպանել են միլիոնավոր ոչ կոմբատանտների՝ ներառյալ պատերազմական բանտարկյալներ[72]։ Առնվազն 20 միլիոն չինացիներ են զոհվել Չին-ճապոնական պատերազմի ժամանակ[73][74]։ Ռազմական գործողությունների ընթացքում ճապոնացիները օգտագործել են նաև քիմիական և կենսաբանական զենքեր, որոնց զոհ է գնացել շուրջ 400․000 խաղաղ բնակչություն[75]։

    Ճապոնական բանակի կողմից սպանված չինացիներ

    Համաձայն Տոկիոյի ռազմական տրիբունալի՝ մահվան ցուցանիշը արևմտյան բանտերում եղել է 27․1 տոկոս[76]։ Ամենատանջալի աշխատանքը, որ ստիպել են ռազմագերիներին կատարել, Բիրմա-Թայլանդ «Մահվան երկաթուղին» է։ 1․536 ամերիկյան քաղաքացիներ են զոհվել կամ բռնության ենթարկվել Հեռավոր Արևելքի ճապոնական համակենտրոնացման ճամբարներում, իսկ Գերմանիայի համակենտորնացման ճամբարներում զոհվել են ԱՄՆ-ի 883 քաղաքացիներ[77]։

    «Երեք բոլորի» քաղաքականությունը Չինաստանում Ճապոնիայի իրականացրած քաղաքականության ընդհանրական անվանումն է։ Սա նշանակում էր «Սպանել բոլորին, այրել բոլորին, կողոպտել բոլորին»։ 1940 թվականից սկսված այս քաղաքականությունը լայնամասշտաբ ձևով իրականացվում էր 1942 թվականից Հյուսիսային Չինաստանում։ Համաձայն պատմաբան Հիմետայի շուրջ 2.7 միլիոն չինացիներ զոհ են գնացել այս դաժան քաղաքականությանը[78]։ Այս հանցագործությունները պարբերաբար հրապարակվում էին Դաշնակից երկրների մամուլում[79]։

    Ճապոնիայի պարտությունից հետո Հեռավորարևելյան միջազգային ռազմական տրիբունալը ձևավորվել էր Տոկիոյում։ Այն իր գործունեությունը շարունակեց 1946 թվականի ապրիլի 29-ից մինչև 1948 թվականի նոյեմբերի 12-ը։ Տրիբունալում քննվում էին գլխավոր ռազմական հանցագործների դատավարական գործերը։ Միաժամանակ ռազմական տրիբունալներ էին ձևավորվել նաև այլ շրջաններում[80][81]։

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. C. E. Albertson, "Beneath the Southern Cross" pg. xv
    2. «United States Dept. of the Army, Army Battle Casualties and Non Battle Deaths in World War II». Cgsc.cdmhost.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
    3. Long (1963), pg 633–634. Casualties incurred by Australia in the war against Japan (not including deaths and illnesses from natural causes, including disease) are given as 17,501 killed (including POW deaths in captivity), 13,997 wounded, and 14,345 living POWs.
    4. Gruhl, Werner (2007). Imperial Japan's World War Two. New Brunswick: Transaction Publishers. էջ 65. ISBN 9780765803528.
    5. (12,031 killed and 24,425 wounded in the 1945 Soviet invasion of Manchuria, 10,495 killed and 21,456 wounded in the 1938 Battle of Lake Khasan and 1939 Battles of Khalkhin Gol)
    6. Kevin Blackburn, Karl Hack. "Forgotten Captives in Japanese-Occupied Asia". 2007. Page 4.
    7. «Russia and USSR in Wars of the 20th Century». И.И.Ивлев. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին.
    8. «Honouring NZ's Pacific War dead». Beehive. 2005 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.(չաշխատող հղում)
    9. Williamson Murray, Allan R. Millett A War to be Won: Fighting the Second World War, Harvard University Press, 2001, p. 143
    10. Roy M. MacLeod, Science and the Pacific War: Science and Survival in the Pacific, 1939–1945, Kluwer Academic Publishing, p. 1, 1999
    11. John Costello, The Pacific War: 1941–1945, Harper Perennial, 1982
    12. Japan Economic Foundation, Journal of Japanese Trade & Industry, Volume 16, 1997
    13. «MacArthur orders end of Shinto as Japanese state religion». HISTORY.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
    14. «WW2 People's War – Timeline». BBC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
    15. «Map of the Pacific Theater». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
    16. Harmsen, Peter (2013). Shanghai 1937: Stalingrad on the Yangtze. Casemate; First edition. ISBN 978-1612001678.
    17. Harmsen, Peter (2015). Nanjing 1937: Battle for a Doomed City. Casemate. ISBN 978-1612002842.
    18. Olsen, Lance (2012). Taierzhuang 1938 – Stalingrad 1942: Insight into a blind spot of WW2 Series. Clear Mind Publishing. ISBN 9780983843573.
    19. MacKinnon, Stephen (2008). Wuhan, 1938: War, Refugees, and the Making of Modern China. University of California Press. ISBN 978-0520254459.
    20. Edward J. Drea, Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939 (2005)
    21. Boyd, Carl. Hitler's Japanese confidant: General Ōshima Hiroshi and MAGIC intelligence, 1941–1945 (1993)
    22. Fairbank, John King; Goldman, Merle (1994). China: A New History. Harvard University Press. էջ 320. ISBN 0-674-11673-9.
    23. Lind Jennifer M. (2010). "Sorry States: Apologies in International Politics". Cornell University Press, p.28. 0-8014-7628-3
    24. R.J. Rummel (2007 թ․ օգոստոսի 31). China's Bloody Century: Genocide and Mass Murder Since 1900. Transaction Publishers.
    25. «Japans desperate gamble». Aberdeen Journal. 1940 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին – via British Newspaper Archive. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
    26. 26,0 26,1 Cited by Christopher Barnard, 2003, Language, Ideology and Japanese History Textbooks, London & New York, Routledge Curzon, p.85.
    27. Boog et al (2006) "Germany and the Second World War: The Global War", p. 175
    28. Khan, David (1996). The Codebreakers, The Story of Secret Writing (2 ed.). New York: Scribner. ISBN 0-684-83130-9.
    29. 29,0 29,1 29,2 Parillo, Mark P. Japanese Merchant Marine in World War II. (United States Naval Institute Press, 1993).
    30. «Declaration of War with Japan». United States Congress. 1941 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
    31. «Prime Minister's Declaration». UK Parliament. 1941 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
    32. «Canada Declares War on Japan». Inter-Allied Review. 1941 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին – via Pearl Harbor History Associates, Inc.
    33. «The Kingdom of the Netherlands Declares War with Japan». Inter-Allied Review. 1941 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին – via Pearl Harbor History Associates Inc.
    34. «China's Declaration of War Against Japan, Germany and Italy». Contemporary China. jewishvirtuallibrary.org. 1 (15). 1941 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
    35. «Remembering 1942, The fall of Singapore, 15 February 1942». Awm.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
    36. Klemen, L (1999–2000). «The capture of Bali Island, February 1942». Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
    37. Klemen, L (1999–2000). «The Japanese Invasion of Dutch West Timor Island, February 1942». Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
    38. Klemen, L (1999–2000). «The Java Sea Battle, February 1942». Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
    39. Klemen, L (1999–2000). «The conquest of Java Island, March 1942». Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
    40. Womack, Tom (1999–2000). «An Abandoned Army – The KNIL and The Japanese Invasion of Northern Dutch Sumatra». Dutch East Indies Campaign website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
    41. Hsu & Chang 1971, էջեր. 377.
    42. 42,0 42,1 Blair, Silent Victory
    43. «In office – John Curtin – Australia's PMs – Australia's Prime Ministers». Primeministers.naa.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
    44. Cited in Frank Crowley (1973) Vol 2, p.51
    45. «Remembering the war in New Guinea – Rabaul». Ajrp.awm.gov.au. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
    46. «Remembering the war in New Guinea – Were the Japanese going to invade?». Ajrp.awm.gov.au. 1942 թ․ փետրվարի 19. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
    47. «Midget Submarines history at». Home.st.net.au. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
    48. «Operation Ichi-Go». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
    49. 49,0 49,1 Davison, John The Pacific War: Day By Day, pg. 37, 106
    50. 新聞記者が語りつぐ戦争 16 中国慰霊 読売新聞社 (1983/2) P187
    51. China at War: An Encyclopedia. Ed. Li Xiaobing. United States of America: ABC-CLIO. 2012. 978-1-59884-415-3. Retrieved 21 May 2012. p.163.
    52. Bond, Tachikawa p. 122
    53. Blair, Clay, Jr. Silent Victory (New York: Bantam, 1976).
    54. Morison, S. E. U.S. Navy in World War Two.
    55. Robert S. Burrell, "Breaking the Cycle of Iwo Jima Mythology: A Strategic Study of Operation Detachment," Journal of Military History Volume 68, Number 4, October 2004, pp. 1143–1186 and rebuttal in Project MUSE Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
    56. Slim, William (1956). Defeat into Victory. Cassell. էջեր 468–469. ISBN 0-552-08757-2.
    57. Wilson, Dick. When Tigers Fight. New York, NY: The Viking Press, 1982. pp. 248
    58. "National Revolutionary Army Order of Battle for the Battle of West Hunan". China Whampoa Academy Net. 11 September 2007 <http://www.hoplite.cn/Templates/hpjh0106.htm Արխիվացված 2015-07-04 Wayback Machine>.
    59. Hsu & Chang 1971, էջեր. 452–457.
    60. "Creating military power: the sources of military effectiveness". Risa Brooks, Elizabeth A. Stanley (2007). Stanford University Press. p.41. 0-8047-5399-7
    61. Skates, James. Invasion of Japan.
    62. «Potsdam Declaration: Proclamation Defining Terms for Japanese Surrender Issued, at Potsdam, July 26, 1945». National Science Digital Library.
    63. «PBS: Statement By The President». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
    64. 64,0 64,1 Professor Duncan Anderson, 2005,"Nuclear Power: The End of the War Against Japan" (World War Two, BBC History website) Access date: 11 September 2007.
    65. See, for example, Alperowitz, G., The Decision to Use the Atomic Bomb (1995; New York, Knopf; 0-679-44331-2) for this argument.
    66. Battlefield S4/E3 – The Battle of Manchuria – The Forgotten Victory. YouTube. 2012 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
    67. Raymond L. Garthoff. The Soviet Manchurian Campaign, August 1945. Military Affairs, Vol. 33, No. 2 (Oct. 1969), pp. 312–336
    68. Toland, John (2003). The Rising Sun: the Decline and Fall of the Japanese Empire. New York: Random House. էջ 806. ISBN 0-8129-6858-1.
    69. Sadao Asada. "The Shock of the Atomic Bomb and Japan's Decision to Surrender: A Reconsideration". The Pacific Historical Review, Vol. 67, No. 4 (Nov. 1998), pp. 477–512.
    70. Yuma Totani (2009 թ․ ապրիլի 1). The Tokyo War Crimes Trial: The Pursuit of Justice in the Wake of World War II. Harvard University Asia Center. էջ 57.
    71. Stephen C. McCaffrey (2004 թ․ սեպտեմբերի 22). Understanding International Law. AuthorHouse. էջեր 210–229.
    72. «Rummel, R.J. '''Statistics of Democide: Genocide and Mass Murder since 1900''' Chapter 3. LIT Verlag Münster-Hamburg-Berlin-Wien-London-Zürich (1999)». Hawaii.edu. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
    73. «BBC – History – World Wars: Nuclear Power: The End of the War Against Japan». bbc.co.uk. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
    74. «Remember role in ending fascist war». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
    75. Christopher Hudson (2007 թ․ մարտի 2). «Doctors of Depravity». Daily Mail.
    76. "Japanese prisoners of war". Philip Towle, Margaret Kosuge, Yōichi Kibata (2000). Continuum International Publishing Group. pp.47–48. 1-85285-192-9.
    77. «U.S. Prisoners of War and Civilian American Citizens Captured and Interned by Japan in World War II: The Issue of Compensation by Japan». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
    78. Himeta, Mitsuyoshi (姫田光義) (日本軍による『三光政策・三光作戦をめぐって』) (Concerning the Three Alls Strategy/Three Alls Policy By the Japanese Forces), Iwanami Bukkuretto, 1996, Bix, Hirohito and the Making of Modern Japan, 2000.
    79. "Simon Harrison, Dark Trophies: hunting and the enemy body in modern war, Berghahn Booksl, 2012
    80. Dennis et al. 2008, pp. 576–577.
    81. McGibbon 2000, pp. 580–581.

    Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Eric M. Bergerud, Fire in the Sky: The Air War in the South Pacific (2000) Արխիվացված 2007-10-13 Wayback Machine
    • Blair, Jr., Clay. Silent Victory. Philadelphia: Lippincott, 1975 (submarine war).
    • Bond, Brian; Tachikawa, Kyoichi (2004). British and Japanese Military Leadership in the Far Eastern War, 1941-1945 Volume 17 of Military History and Policy Series. Routledge. ISBN 9780714685557.
    • Buell, Thomas. Master of Seapower: A Biography of Admiral Ernest J. King Naval Institute Press, 1976.
    • Buell, Thomas. The Quiet Warrior: A Biography of Admiral Raymond Spruance. 1974.
    • Ch'i, Hsi-Sheng (1992). «The Military Dimension, 1942–1945». In James C. Hsiung and Steven I. Levine (ed.). China's Bitter Victory: War with Japan, 1937–45. Armonk, NY: M. E. Sharpe. ISBN 978-1-56324-246-5.
    • Channel 4 (UK). Hell in the Pacific (television documentary series). 2001.
    • Costello, John. The Pacific War. 1982, overview
    • Craven, Wesley, and James Cate, eds. The Army Air Forces in World War II. Vol. 1, Plans and Early Operations, January 1939 to August 1942. University of Chicago Press, 1958. Official history; Vol. 4, The Pacific: Guadalcanal to Saipan, August 1942 to July 1944. 1950; Vol. 5, The Pacific: Matterhorn to Nagasaki. 1953.
    • Dennis, Peter; Grey, Jeffrey; Morris, Ewan; Prior, Robin; Bou, Jean (2008). The Oxford Companion to Australian Military History (Second ed.). Melbourne: Oxford University Press. ISBN 0195517849.
    • Drea, Edward J. (1998). In the Service of the Emperor: Essays on the Imperial Japanese Army. Nebraska: University of Nebraska Press. ISBN 0-8032-1708-0.
    • Dunnigan, James F., and Albert A. Nofi. The Pacific War Encyclopedia. Facts on File, 1998. 2 vols. 772p.
    • Evans, David C; Peattie, Mark R (1997). Kaigun: strategy, tactics, and technology in the Imperial Japanese Navy, 1887–1941. Annapolis, Maryland: Naval Institute Press. ISBN 0-87021-192-7.
    • Gailey, Harry A. The War in the Pacific: From Pearl Harbor to Tokyo Bay (1995) online Արխիվացված 2007-10-13 Wayback Machine
    • Goldman, Stuart (2012). Nomonhan, 1939: The Red Army's Victory That Shaped World War II. Naval Institute Press. ISBN 1-61251-098-1.
    • Gordon, David M. "The China-Japan War, 1931–1945" Journal of Military History (January 2006) v 70#1, pp 137–82. Historiographical overview of major books
    • Seki, Eiji. (2006). Mrs. Ferguson's Tea-Set, Japan and the Second World War: The Global Consequences Following Germany's Sinking of the SS Automedon in 1940. London: Global Oriental. 978-1-905246-28-1 (cloth) (reprinted by University of Hawaii Press), Honolulu, 2007. previously announced as Sinking of the SS Automedon and the Role of the Japanese Navy: A New Interpretation Արխիվացված 2008-06-03 Wayback Machine.
    • Hara, Tameichi (2011). Japanese Destroyer Captain. Annapolis, Maryland: Naval Institute Press. ISBN 978-1-59114-384-0.
    • Harrison, Simon (2012). Dark Trophies. Hunting and the Enemy Body in Modern War. New York City: Berghahn Books. ISBN 978-0-85745-499-7.
    • Hastings, Max (2008). Retribution. Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0307263513.
    • Saburo Hayashi and Alvin Coox. Kogun: The Japanese Army in the Pacific War. Quantico, Virginia: Marine Corps Assoc., 1959.
    • Hopkins, William B. (2010). The Pacific War: The Strategy, Politics, and Players that Won the War. Zenith Press. ISBN 0-76033-975-9.
    • Hsiung, James C. and Steven I. Levine, eds. China's Bitter Victory: The War with Japan, 1937–1945 M. E. Sharpe, 1992
    • Hsi-sheng, Ch'i. Nationalist China at War: Military Defeats and Political Collapse, 1937–1945 University of Michigan Press, 1982
    • Hsu Long-hsuen and Chang Ming-kai, History of The Sino-Japanese War (1937–1945), 2nd Ed., 1971. Translated by Wen Ha-hsiung, Chung Wu Publishing; 33, 140th Lane, Tung-hwa Street, Taipei, Taiwan Republic of China.
    • Inoguchi, Rikihei, Tadashi Nakajima, and Robert Pineau. The Divine Wind. Ballantine, 1958. Kamikaze.
    • James, D. Clayton. The Years of MacArthur. Vol. 2. Houghton Mifflin, 1972.
    • Jansen, Marius B. (2002). The Making of Modern Japan. Cambridge, Mass: Harvard University Press. ISBN 0-674-00334-9.
    • Jowett, Phillip (2005). Rays of the Rising Sun: Japan's Asian Allies 1931–1945 Volume 1: China and Manchukuo. Helion and Company Ltd. ISBN 1-874622-21-3.
    • Kirby, S. Woodburn The War Against Japan. 4 vols. London: H.M.S.O., 1957–1965. Official Royal Navy history.
    • L, Klemen (1999–2000). «Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
    • Leary, William M. We Shall Return: MacArthur's Commanders and the Defeat of Japan. University Press of Kentucky, 1988.
    • Long, Gavin (1963). The Final Campaigns. Australia in the War of 1939–1945. Series 1 – Army. Vol. Volume 7. Canberra: Australian War Memorial. OCLC 1297619. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
    • McCarthy, Dudley (1959). South-West Pacific Area – First Year. Australia in the War of 1939–1945. Series 1 – Army. Vol. Volume 5. Canberra: Australian War Memorial. OCLC 3134247. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
    • McGibbon, Ian, ed. (2000). The Oxford Companion to New Zealand Military History. Auckland: Oxford University Press. ISBN 0-19-558376-0.
    • Maurice Matloff and Edwin M. Snell Strategic Planning for Coalition Warfare 1941–1942 Արխիվացված 2015-05-28 Wayback Machine, United States Army Center of Military History, Washington, D. C., 1990
    • Stille, Mark (2014). The Imperial Japanese Navy in the Pacific War. Osprey Publishing. ISBN 1-47280-146-6.
    • Stevens, Keith (2005). «A Token Operation: 204 Military Mission to China, 1941–1945». Asian Affairs. Risk Management Reference Center, EBSCOhost. 36 (1): 66, 74. doi:10.1080/03068370500039151.
    • Miller, Edward S. (2007). War Plan Orange: The U.S. Strategy to Defeat Japan, 1897–1945. US Naval Institute Press. ISBN 1-59114-500-7.
    • Peattie, Mark R (2007). Sunburst: The Rise of Japanese Naval Air Power, 1909–1941. Annapolis, Maryland: Naval Institute Press. ISBN 1-59114-664-X.
    • Samuel Eliot Morison, History of United States Naval Operations in World War II. Vol. 3, The Rising Sun in the Pacific. Boston: Little, Brown, 1961; Vol. 4, Coral Sea, Midway and Submarine Actions. 1949; Vol. 5, The Struggle for Guadalcanal. 1949; Vol. 6, Breaking the Bismarcks Barrier. 1950; Vol. 7, Aleutians, Gilberts, and Marshalls. 1951; Vol. 8, New Guinea and the Marianas. 1962; Vol. 12, Leyte. 1958; vol. 13, The Liberation of the Philippines: Luzon, Mindanao, the Visayas. 1959; Vol. 14, Victory in the Pacific. 1961.
    • Takemae, Eiji (2003). The Allied Occupation of Japan. Continuum Press. ISBN 0-82641-521-0.
    • Masatake Okumiya, and Mitso Fuchida. Midway: The Battle That Doomed Japan. Naval Institute Press, 1955.
    • E. B. Potter, and Chester W. Nimitz. Triumph in the Pacific. Prentice Hall, 1963. Naval battles
    • E. B. Potter, Bull Halsey Naval Institute Press, 1985.
    • E. B. Potter, Nimitz. Annapolis, Maryland: Naval Institute Press, 1976.
    • John D. Potter, Yamamoto 1967.
    • Gordon W. Prange, Donald Goldstein, and Katherine Dillon. At Dawn We Slept. Penguin, 1982. Pearl Harbor
    • ——, et al. Miracle at Midway. Penguin, 1982.
    • ——, et al. Pearl Harbor: The Verdict of History.
    • Seki, Eiji (2007). Sinking of the SS Automedon And the Role of the Japanese Navy: A New Interpretation. University of Hawaii Press. ISBN 1-905246-28-5.
    • Henry Shaw, and Douglas Kane. History of U.S. Marine Corps Operations in World War II. Vol. 2, Isolation of Rabaul. Washington, D.C.: Headquarters, U.S. Marine Corps, 1963
    • Henry Shaw, Bernard Nalty, and Edwin Turnbladh. History of U.S. Marine Corps Operations in World War II. Vol. 3, Central Pacific Drive. Washington, D.C.: Office of the Chief of Military History, 1953.
    • E.B. Sledge, With the Old Breed: At Peleliu and Okinawa. Presidio, 1981. Memoir.
    • J. Douglas Smith, and Richard Jensen. World War II on the Web: A Guide to the Very Best Sites. (2002)
    • Ronald Spector, Eagle Against the Sun: The American War with Japan Free Press, 1985.
    • John Toland, The Rising Sun. 2 vols. Random House, 1970. Japan's war.
    • Ian W. Toll. Pacific Crucible: War at Sea in the Pacific, 1941–1942 (2011)
    • Parshall, Jonathan; Tully, Anthony (2005). Shattered Sword: The Untold Story of the Battle of Midway. Dulles, Virginia: Potomac Books. ISBN 1-57488-923-0.
    • H. P. Willmott. Empires in the Balance. Annapolis: United States Naval Institute Press, 1982.
    • H. P. Willmott. The Barrier and the Javelin. Annapolis: United States Naval Institute Press, 1983.
    • Gerhard L. Weinberg, A World at Arms: A Global History of World War II, Cambridge University Press. 0-521-44317-2. (2005).
    • William Y'Blood, Red Sun Setting: The Battle of the Philippine Sea. Annapolis, Maryland: Naval Institute Press, 1980.
    • Yenne, Bill (2014). The Imperial Japanese Army: The Invincible Years 1941–42. Osprey Publishing. ISBN 1-78200-982-5.
    • Harries, Meirion; Harries, Susie (1994). Soldiers of the Sun : The Rise and Fall of the Imperial Japanese Army. New York: Random House. ISBN 0-679-75303-6.
    • Tsuyoshi Hasegawa, The Soviet factor in ending the Pacific War (2003)

    Առաջնային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • United States War Department. TM 30-480 Handbook On Japanese Military Forces, 1942 (1942) online; 384pp; highly detailed description of wartime IJA by U.S. Army Intelligence.

    Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղօվկիանոսյան պատերազմ» հոդվածին։
    Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 713