Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեմալ Աթաթուրքը խոսում է քաղաքացու հետ 1931 թվականին Անատոլիա կատարած իր ուղևորության ժամանակ:
Ստամբուլի ռազմական թանգարանում՝ նահատակների սրահում, մեջբերումը տարբեր լեզուներով

«Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» (թուրքերեն Yurtta sulh, cihanda sulh), կարգախոսն առաջին անգամ արտասանվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից 1931 թվականի ապրիլի 20-ին՝ Անատոլիայում նրա շրջագայության ժամանակ։ Այդ դիրքորոշումն ավելի ուշ ինտեգրվել է որպես Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքականություն[1]։

Ամբողջական նախադասությունը եղել է. «Cumhuriyet Halk Fırkası'nın müstakar umumî siyasetini şu kısa cümle açıkça ifadeye kâfidir zannederim: Yurtta sulh, cihanda sulh için çalışıyoruz»[2]: Հայերեն թարգմանվում է որպես «նկարագրելու Ժողովրդա-հանրապետական կուսակցության կայուն և ընդհանուր դիվանագիտական քաղաքականությունը, կարծում եմ, այս կարճ նախադասությունը բավարար է. Մենք աշխատում ենք հանուն խաղաղության երկրում, խաղաղության աշխարհում»[3]։

«Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» նախադասութունը դիտվում է որպես կենտրոնական հանրային կառավարման և ցանկացած պետական գործունեության սկզբունք։

Հայտարարության մեջ ասվում է երկրի ներսում խաղաղության և հարմարավետության, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության մասին։ Այս սկզբունքը հիմնարար հիմք է ներքին և արտաքին քաղաքականության համար։

Քեմալիզմի այս ինտեգրատիվ սկզբունքն ասում է, որ աշխարհում գոյություն ունեցող ցանկացած խնդիր կարող է վնաս հասցնել բոլորին։ Այդ պատճառով ազգերը չպետք է անտարբեր լինեն այլ ազգերի խնդիրների նկատմամբ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Synopsis of the Turkish Foreign Policy». mfa.gov.tr. Ministry of Foreign Affairs (Turkey). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  2. Atatürk’ün Tamim, Telgraf ve Beyannameleri, C. IV, (1917-1938), s. 549-552 http://www.kitapyurdu.com/kitap/default.asp?id=94901
  3. As translated by Mete Avcı Metheus Արխիվացված 2013-05-25 Wayback Machine
  4. «Atatürk Araştırma Merkezi». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 30-ին.