Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, հասկացություն միջազգային իրավունքում, որը բնութագրվում է որպես ագրեսիվ պատերազմի պլանավորում, սանձազերծում և վարում՝ խախտելով միջազգային համաձայնությունները կամ պայմանավորվածությունները, ինչպես նաև հանրորեն վտանգավոր արարքներ, որոնք անմիջականորեն ոտնձգություն են պետությունների խաղաղ գոյակցությունն ու զարգացումն ապահովող հարաբերությունների, ինչպես նաև ընդհանրապես մարդկության անվտանգության դեմ[1]։ Նման հանցագործությունների հասկացությունը վաղուց է հայտնի. Հին Ռուսիայի և Բյուզանդիայի միջև կնքված պայմանագրերում նշվում էր մեկ պետության տարածքում մյուսի հպատակների կողմից հանցագործությունների կատարման պատասխանատվությունը։ Սակայն միայն 20-րդ դարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և միջազգային ռազմական տրիբունալների ստեղծումից հետո, սկսել է քրեական պատասխանատվություն նշանակվել այդ տեսակի հանցագործությունների համար։

Նման հանցագործությունների համար պատասխանատվության մասին նորմերի իրավական աղբյուր են հանդիսանում միջազգային նորմատիվ իրավական ակտերում (կանոնադրություններում, կոնվենցիաներում, արձանագրություններում, համաձայնագրերում, պայմանագրերում և այլն) պարունակվող միջազգային իրավունքի նորմերը։

Հանցագործության այս կատեգորիայի ոտնձգության օբյեկտ են հանդիսանում հասարակական հարաբերությունները, որոնք ապահովում են միջազգային խաղաղությունը, մարդկության անվտանգությունը և պետությունների խաղաղ գոյակցությունը։

Այդ հանցագործությունների օբյեկտիվ կողմը գրեթե միշտ արտահայտվում է արարքի՝ որպես միակ պարտադիր հատկանիշի առկայության մեջ։ Նման հանցագործությունների կազմերը, բացի ցեղասպանությունից և էկոցիդից, ձևական են, այլ կերպ ասած՝ հետևանքների առաջացում չի պահանջվում մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու համար։

Սուբյեկտը 16 տարին լրացած անձն է, բացառությամբ անչափահասի նկատմամբ կատարված վարձկանության, ինչի դեպքում անձի տարիքը բարձրանում է մինչև 18 տարեկանը։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններն ամրագրված են ՀՀ Քրեական օրենսգրքի 13-րդ բաժնում (գլուխ 33)։ Ըստ քրեական օրենսգրքի՝ խաղաղության դեմ ուղղված հանցագործություն են համարվում արտաքսումը, ապօրինաբար կալանքի տակ պահելը, ստրկացնելը, առանց դատի զանգվածային և պարբերական մահապատիժներ կիրառելը, մարդկանց առևանգելը, ինչին հետևում է նրանց անհետանալը, խոշտանգելը կամ դաժան գործողությունները, որոնք կատարվում են ըստ քաղաքացիական բնակչության ռասայական, ազգային, էթնիկական պատկանելության, քաղաքական հայացքների և դավանանքի[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Уголовное право: Часть Общая. Часть Особенная: Учебник / Под общ. ред. проф. Л. Д. Гаухмана, проф. Л. М. Колодкина и проф. С. В. Максимова. — М.: Юриспруденция, 1999. — 784 с.
  • Уголовное право России. Части Общая и Особенная : Учебник / М. П. Журавлев, А. В. Наумов и др. / Под ред. А. И. Рарога. — М.: ТК Велби, Проспект, 2004. — 696 с. ISBN 5-98032-591-3.
  • Курс уголовного права. Том 5. Особенная часть / Под ред. Г. Н. Борзенкова, В. С. Комиссарова. — М.: ИКД «Зерцало-М», 2002. — 426 с.
  • Блищенко И. П., Фисенко И. В. Международный уголовный суд. — М.: Юнити, 1994. — 240 с. ISBN 5-85171-041-1
  • Дмитриева Г. К. Мораль и международное право. — М.: Международные отношения, 1991. — 168 с.
  • Кочои С. М. Комментарий к Уголовному кодексу Российской Федерации. — М.: Волтерс Клувер, 2011—897 с. ISBN 978-5-466-00597-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nicolas Werth, Karel Bartošek, Jean-Louis Panné, Jean-Louis Margolin, Andrzej Paczkowski, Stéphane Courtois, The Black Book of Communism: Crimes, Terror, Repression, Harvard University Press, 1999, hardcover, 858 pages, 0-674-07608-7, page 5.
  2. «Legislation: National Assemly of RA». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.