Խաղաղության աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաղաղության սյունից)
Խաղաղության աշտարակը։ Ետևում երևում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը։

Խաղաղության աշտարակ (իսլ.՝ Friðarsúlan), Ջոն Լենոնին նվիրված հուշարձան Ռեյկյավիկից ոչ հեռու գտնվող Վիդեյ կղզում (Իսլանդիա)։ Հուշահամալիրը կառուցվել է նրա այրու Յոկո Օնոյի նախաձեռնությամբ, 2007 թվականին։ Օնոյի կողմից էլ մշակվել է հուշահամալրի դիզայնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի կառուցումը սկսվել է Ջոն Լենոնի ծննդյան օրը՝ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին, և տևել է ուղիղ մեկ տարի։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 9-ին։ Բացման արարողությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Ներկա էր Յոկո Օնոն իր որդու՝ Շոն Լենոնի հետ, Ռինգո Սթարը և Օլիվիա Հարիսոնը՝ Ջորջ Հարիսոնի այրին և նրա որդին[1]։ Փոլ Մաքքարթնին հրավիրված էր, բայց դատական գործընթացի պատճառով չէր կարողացել ներկա գնտվել։ Յոկո Օնոն իր ելույթում ասել է, որ «այս աշտարակը լավագույնն է, ինչ նա և Ջոնը երբևէ արել են»։ Աշտարակը խորհրդանշում է Յոկոյի և Ջոնի՝ ամբողջ աշխարհում խաղաղության քարոզարշավի շարունակությունը, որը նրանք սկսել են 60-ականներին[2]։

Լուսավորությունն աշխատում է ոչ կլոր տարին․ դրանք միանում են հոկտեմբերի 9-ին (Ջոն Լենոնի ծննդյան օրը) և աշխատում են մինչև դեկտեմբերի 8-ը (մահվան օրը), ինչպես նաև դեկտեմբերի 21-28-ը։ Նոր տարվա առաջին օրը լուսարձակներն աշխատում են մինչև լուսաբաց[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն իրենից ներկայացնում է սպիտակ քարից պատվանդան, որի վրա փորագրված են «Պատկերացրու խաղաղությունը» բառերը 24 լեզուներով։ Աշտարակը ճառագայթվում է դեպի երկինք ձգվող լույսերով։ Աշտարակի անվանումը և արձանագրությունները ուղերձ են խաղաղության յուրօրինակ հիմին՝ «Imagine»-ին, որը կատարում է Ջոն Լենոնը։

Պարզ եղանակին ճառագայթները հասնում են մինչև 4 կմ[3]։ Լուսարձակների համար էներգիան արտադրում են երկրաջերմային աղբյուրները։ Ընդհանուր հզորությունը հավասար է մոտավորապես 75 կվտ։

Պատկերացրու խաղաղությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատկերացրու խաղաղությունը» նախադասությունը կորեերենով։

Սյան վրա ներկայացված է «Պատկերացրու խաղաղությունը» նախադասությունը 24 տարբեր լեզուներով․

անգլ.՝ IMAGINE PEACE սվահիլի՝ TUFIRIENI AMANI
ճապ.՝ 平和な世界を想像してごらん իսլ.՝ HUGSA SÉR FRIÐ
կորեերեն՝ 평화를 꿈꾸자 թուրքերեն՝ BARIŞI DÜŞLE
չինարեն՝ 想像世界有了和平 պարս.՝ به صلح بیندیش
արաբ․՝ احلم سلام‎‎ ֆիլիպ․՝ ILARAWAN ANG MUNDONG MAPAYAPA
պորտ.՝ IMAGINA A PAZ թամիլերեն՝ சமாதானத்தை நினையுங்கள்
ռուս.՝ ПРЕДСТАВЬТЕ СЕБЕ МИР հունգ.՝ KÉPZELD EL A BÉKÉT
հինդի՝ शान्ति की कल्पना करें ֆիններեն՝ KUVITTELE RAUHA
գերմ.՝ STELL DIR VOR ES IST FRIEDEN վրաց.՝ წარმოიდგინეთ მშვიდობა
իտալ.՝ IMMAGINA LA PACE տիբեթերեն՝ ཞི་བ་སྒོམས་
ֆր.՝ IMAGINEZ LA PAIX եբրայերեն՝ חלום שלום‎
իսպ.՝ IMAGINA LA PAZ ինուկտիտուտ՝ ᓴᐃᒪᖃᑎᒌᑦᑕ

աշտարակերից մեկի վրա կա հետևյալ գրությունը․

I dedicate this light tower to John Lennon

my love for you is forever

yoko ono

October 9th 2007

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yoko imagines peace on Lennon's birthday». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 «About IMAGINE PEACE TOWER». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  3. «How far into the sky does the light from Yoko Ono's Peace Tower travel?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղության աշտարակ» հոդվածին։