Jump to content

Խաղաթղթե տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Խաղաթղթե տնակ», Ժան Բատիստ Շարդեն, 1730-ական թվականներ
Բրայան Բերգ

Խաղաթղթե տնակ, շինվածք, որը կառուցվում է խաղաթղթերը հատուկ ձևով միմյանց վրա շարքերով դասավորելով։ Նպատակն է ստեղծել հնարավորինս բարձր կառուցվածք, որը միևնույն ժամանակ չի փլուզվի[1]։ Խաղաթղթե տնակի կառուցման ժամական չպետք է օգտագործվի սոսինձ կամ որևէ այլ օժանդակ բաղադրիչ կամ սարքավորում, խաղաթղթերի ձևը նույնպես չի կարող փոխվել։

Խաղաթղթե տնակների գաղափարի պատմությունը հստակ հայտնի չէ։ Նրանց մասին ամենավաղ հիշատակումը հանդիպում է ֆրանսիացի պալատական բժիշկ Ժան Էրուարի նշումներում, ով հայտնել է, որ փոքրիկ թագավոր Լյուդովիկոս XIII-ը 1605-1613 թվականներին սիրել է խաղաթղթերը տեղադրել միմյանց վրա, ընդ որում՝ «պահպանելով համամասնությունները»[2]։ Խաղաթղթե տնակների կառուցումը 18-րդ դարում եվրոպական քաղքենիական ընտանիքներում բավականին տարածված է դարձել. դրանով հաճախ զբաղվել են երեխաները տարբեր տոների, կնունքների կամ հարսանիքների ժամանակ, քանի դեռ մեծահասակները զբաղված են եղել զրույցներ վարելով։

Խաղաթղթե տնակների կառուցման հետ կարող են կապված լինել մի շարք խաղեր և մրցույթներ, ինչպես անմիջական մրցակցությունը երկու մարդկանց միջև, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է կառուցել ավելի մեծ կառույց, խաղաթղթե տնակների համատեղ շինարարությունը «քայլերի» հերթականությամբ կամ երբ փորձում են որոշել, թե արդեն կառուցված տնակում որ խաղաթուղթը կարելի է դուրս բերել, որպեսզի այն չփլուզվի։ Խաղաթղթե տնակների կառուցման համար կան հատուկ հրահանգներ[3][4]։

Արդեն 20-րդ դարի սկզբին սահմանվել և գրանցվել են խաղաթղթե տնակների կառուցման բարձրության ռեկորդներ։ Այսպես, 1907 թվականին «Սթրենդ» ամսագրում հոդված է հրապարակվել անգլիացի Ռոզի Ֆերների մասին, որը կարողացել է խաղաթղթերից պատրաստել 20 հարկ (այսինքն՝ շարք) ունեցող «աշտարակ»[5]։ Խաղաթղթե տնակների կառուցման ժամանակակից ռեկորդակիրը Բրայան Բերգն է, որի նվաճումները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ սկսած 1992 թվականից[6], և այդ ժամանակից ի վեր իր կողմից էլ բազմիցս բարելավվել է[7][8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Comment Faire un Château de Cartes — AuSujet». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Jean Héroard, Journal, ed. Madeleine Foisil et al., 2 vol., Paris, 1989.
  3. «Château de cartes» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «SHBET». About Berg. Արխիվացված է օրիգինալից 2007 թ. նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. The Strand Magazine, April 1902, page 497.
  6. «Guinness Book of World Records» American 1994 Edition, page 250.
  7. «F168 là gì». Guinness World Record Book Entry. Արխիվացված է օրիգինալից 2012 թ. հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. «Tallest house of cards» (անգլերեն). GuinnessWorldRecords.com. 2007 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. «Largest playing card structure» (անգլերեն). GuinnessWorldRecords.com. 2010 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.