Խալտուրինի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խալտուրինի փողոց (այլ կիրառումներ)
Խալտուրինի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն1900 մետր
Անվանվել էՍտեպան Խալտուրին
Փոստային ինդեքս298609
Կոորդինատներ: 44°29′51.000000100008″ հս․ լ. 34°9′1.000000100804″ ավ. ե. / 44.49750000002777739° հս․. լ. 34.15027777780577622° ավ. ե. / 44.49750000002777739; 34.15027777780577622

Խալտուրինի փողոց (ռուս.՝ Улица Халтурина), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս բանվոր հեղափոխական Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրինի (1856-1882) պատվին։ Սկիզբ է առնում Կիրովի փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Երկարությունը մոտ 2 կիլոմետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Խալտուրինի փողոցը սկսվում է Կիրովի փողոցից, հատում Բեզիմյաննի նրբանցքը, Տիմիրյազևի փողոցը, Խալտուրինի նրբանցքը, Հյուսիսային զառիթափը, Մոշկարինի փողոցը, Լուկոմսկու փողոցը, Վոյկովի փողոցը, Ռաբոչայա փողոցը և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 96 շինություն։ Երկարությունը 1900 մետր է։

Խալտուրինի փողոցի փոստային դասիչն է՝ 298609։

Փողոցն անվանվել է ռուս բանվոր հեղափոխական Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրինի (1856-1882) պատվին։ 1880 թվականի փետրվարին Ձմեռային պալատում նա անհաջող մահափորձ է կատարել կայսր Ալեքսանդր II-ի դեմ։ Ն. Ժելվակովի հետ նախապատրաստել է զինվորական դատախազ Ստրելնիկովի սպանությունը։ Մահապատժի է ենթարկվել 1882 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4, էջ 707» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]