Խալիլ բեյ Խասմամեդով
| Խալիլ բեյ Խասմամեդով ադրբ.՝ Xəlil bəy Hacıbaba oğlu Xasməmmədov | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1873 |
| Ծննդավայր | Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | օգոստոսի 11, 1945 (71 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Գերեզման | Feriköy Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1895) և Ganja Men's Gymnasium? |
| Մասնագիտություն | փաստաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ |
| Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ |
| Կուսակցություն | Musavat (Muslim Democratic Party)?[1], Turkic Federalist Party? և Ittifaq al-Muslimin? |
| Ստորագրություն | |
Խալիլ բեյ Հաջիբաբա օղլու Խասմամեդով (ադրբ.՝ Xəlil bəy Hacıbaba oğlu Xasməmmədli, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1873, Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 1945, Ստամբուլ, Թուրքիա), Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքական և պետական գործիչ, 1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարար[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Խալիլ բեկ Խասմամեդովը ծնվել է 1873 թվականին Գանձակում։ Նա ստացել է միջնակարգ կրթությունը Գանձակի դասական գիմնազիայում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1895 թվականին։ Մոսկվայում համալսարանն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է որպես քննիչ։ Աշխատել է Եկատերինոդար (այժմ ՝ Կրասնոդար) և Ելիզավետպոլ (Գանձակ) շրջանային դատարաններում։ Եղել է «Միություն-մուսուլմանական» կազմակերպության կրոնական և իրավական կոմիտեի անդամ։ 1907 թվականին ընտրվել է Երկրորդ Պետական Դումայի պատգամավոր Ելիզավետպոլ նահանգից։ Խալիլ բեկ Խասմամեդովը Ֆաթալի խան Խոյսկու հետ միասին դարձել են Դումայի ազգային կրոնական հավասարության հանձնաժողովի և երկրորդ բաժնի անդամներ։ 3-րդ Պետդումայում (1907-1912) Խասմամեդովը Ադրբեջանը ներկայացնող միակ պատգամավորն էր։ Խասմամադովը Եղիզավետպոլի քաղաքապետն էր 1913-1917 թվականներին։ Նա եղել է 1917 թվականին անցկացվող Կովկասի և Համառուսաստանյան մուսուլմանների կոնգրեսի մասնակիցը[3]։
Երբ ձևավորվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, Խալիլ բեկ Խասմամեդովը նշանակվել է արդարադատության առաջին նախարար։ 1920 թվականի ապրիլին նշանակվել է Թուրքիայում Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության դեսպան։
1920 թվականի հունիսի 19-ին Խասմամեդովը Արամ Երկանյանի և Միսակ Կիրակոսյանի Նեմեսիս գործողության շրջանակներում հարձակման ժամանակ վիրավորվել է Թիֆլիսում։ Խան Խոյսկին, որն այդ պահին նրա կողքին էր՝ սպանվել է[4]։
Նա չի վերադարձել Ադրբեջան 1920 թվականի Ադրբեջանի խորհրդայնացումից հետո։ Նա ապրել է Ստամբուլում և զբաղվել է քաղաքական և հրապարակախոսական գործունեությամբ, մահացել է և թաղվել է այնտեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ադրբեջաներեն Վիքիպեդիա (ադրբ.) — 2002.
- ↑ Խալիլ բեկ Խասմամեդով
- ↑ «Azərbaycanın ilk Ədliyyə naziri - Xəlil Xasməmmədov». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Операция "Немезис" » Armenian Art Hall
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Əd.։ İbrahimli X., Azərbaycan siyasi mühacirəti, B., 1997;
- Сеидзаде Д. Б., Азербаиджаниские депутаты в Гасударственно Думе России, Б., 1991.
- Azərbaycan Xalq Cümhuriyyəti Ensiklopediyası, II cild, "Lider nəşriyyat", Bakı-2004, səh.19
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիլ բեյ Խասմամեդով» հոդվածին։ |
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Գանձակ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 11 մահեր
- 1945 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի նախարարներ
- Ադրբեջանի պետական գործիչներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանցի դեսպաններ
- Ադրբեջանցի դիվանագետներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Ներքին գործերի նախարարներ