Jump to content

Խադեր Ադնան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խադեր Ադնան
արաբ․՝ خضر عدنان‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1978(1978-03-24)
ԾննդավայրArraba, Jenin Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ
Մահացել էմայիսի 2, 2023(2023-05-02)[1] (45 տարեկան)
Մահվան վայրAyalon Prison, Ռամլա, Իսրայել
Քաղաքացիություն Պաղեստին
Մայրենի լեզուարաբերեն
ԿրթությունԲիրզեյթի համալսարանին (2001)
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ
ԿուսակցությունՊաղեստինի իսլամական ջիհադ
 Khader Adnan Վիքիպահեստում

Խադեր Ադնան (արաբ․՝ ضر عدنان‎‎, մարտի 24, 1978(1978-03-24), Arraba, Jenin Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ - մայիսի 2, 2023(2023-05-02)[1], Ayalon Prison, Ռամլա, Իսրայել), Խադեր Ադնան Մոհամմադ Մուսա, պաղեստինցի քաղաքական ակտիվիստ և բանտարկյալ, որ մահացել է 87-օրյա հացադուլից հետո, որն սկսել էր ի նշան իր ձերբակալության։ Կյանքի ընթացքում մինչև տասներկու անգամ բանտարկվել է որպես նախնական կալանքի մի մաս՝ մի ընթացակարգով, որը թույլ է տալիս Իսրայելին կալանավորել մարդկանց 6 ամսով վերականգնվող ժամկետներով՝ առանց մեղադրանքի կամ դատավարության՝ հիմնված ենթադրյալ «ազգային անվտանգությանը վտանգող գործողությունների» վրա։

Ձերբակալություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադնանը Ալ-Ակսայի երկրորդ ապստամբություն ժամանակ 2000-2007 թվականներին[2][3] եղել է Պաղեստինի Իսլամական Ջիհադի ներկայացուցիչը Հորդանան գետի Արևմտյան ափում[4][5][6][7]։ Պաղեստինի իսլամական ջիհադը Իսրայելից բացի արևմտյան մի քանի երկրներում համարվում է ահաբեկչական կազմակերպություն[8]։ Թեև Ադնանը 1999 թվականից ի վեր մի քանի անգամ կալանավորվել է զինված կազմակերպությունում ենթադրյալ գործունեության կասկածանքով, բայց երբեք առնչություն չի ունեցել զինված միավորումների հետ և նրան երբեք մեղադրանք չի առաջադրվել այդ կապակցությամբ[9][10]։

2011 թվականի դեկտեմբերին Ադնանը ձերբակալվել և կալանավորվել է, իսկ հաջորդ օրը նա հացադուլ է հայտարարել՝ բողոքելով կալանքի պայմանների դեմ[11]։ Իսրայելի պետական բանտային ծառայությունը համաձայնել է ազատ արձակել Ադնանին 2012 թվականի ապրիլի 17-ին և դադարեցնել նրա 66-օրյա հացադուլը, որն այն ժամանակ ամենաերկարն էր Պաղեստինի պատմության մեջ[12][13][14][15][16]։

Ադնանը վերջին անգամ ձերբակալվել էր 2023 թվականի փետրվարի 5-ին և մահացել է բանտում մայիսի 2-ին՝ 45 տարեկան հասակում, տասներկուերորդ ձերբակալության ժամանակ՝ 87-օրյա հացադուլից հետո։ Նա քրեակատարողական համակարգում պատիժ է կրել ընդհանուր առմամբ ավելի քան ութ տարի[17]։

Մահվանը հաջորդող գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ադնանի մահվան լուրը հայտնի է դարձել, օկուպացված տարածքներում համընդհանուր գործադուլ է հայտարարվել[18][19][20]։ Ի պատասխան հրթիռների արձակումների՝ իսրայելական կործանիչները ռմբակոծել են Գազայի թիրախները[21], ինչի արդյունքում 58-ամյա տղամարդ է զոհվել, հինգ մարդ վիրավորվել[22][23]։

Տրաֆարետ, նվիրված Ադնանին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 بعد 86 يوماً من الإضراب عن الطعام.. الأسير خضر عدنان شهيداً داخل سجون الاحتلالAl Mayadeen, 2023.
  2. «MK Tibi: Adnan came out a winner». 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  3. «Wife of Palestinian hunger striker calls for Egyptian help – Region – World». Ahram Online. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  4. «Islamic jihad leader held in West Bank; Israeli troops kill one man in Gaza». Al Arabiya. 2011 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Palestinian on Hunger Strike to Be Freed Without Court Ruling». 2012 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  6. «Islamic Jihad rallies in Ramallah». Middle East Online. 2005 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  7. «Khader Adnan no stranger to hunger strikes». Gulf News (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 22.
  8. Fabian, Emanuel (2023 թ․ մայիսի 2). «Senior member of Islamic Jihad dies in Israeli prison after 86-day hunger strike». The Times of Israel. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  9. Rahman, Omar. «Randa Adnan: 'I still have hope'». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  10. «Palestinian prisoner Khader Adnan on hunger strike for 55 days». Middle East Eye (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  11. «Adnan: 'The more they torture me, the more determined I become'». IMEMC News. 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  12. «Palestinian detainee in Israel now more than 50 days into hunger strike». 2012 թ․ փետրվարի 9. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  13. «Palestinian on hunger strike 'in critical condition'» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ փետրվարի 8. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  14. Cassel, Matthew. «'No food without freedom'». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  15. «Palestinian detainee Adnan ends hunger strike – Israel News, Ynetnews». 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  16. Alsaafin, Linah (2012 թ․ ապրիլի 21). «'Hunger strike a signal to world's oppressed' – Features». Al Jazeera. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  17. «Palestinian Khader Adnan dies in Israel jail after 87-day hunger strike». The Guardian (բրիտանական անգլերեն). 2023 թ․ մայիսի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  18. «Prominent Palestinian hunger striker dies in Israeli custody». AP NEWS. 2023 թ․ մայիսի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  19. «Violence flares after Palestinian hunger striker's death in Israeli prison». Washington Post. 2023 թ․ մայիսի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  20. «Violent clashes in West Bank after death in Israeli custody of Palestinian hunger striker». Arab News. 2023 թ․ մայիսի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  21. «Israel bombs Gaza as tensions rise over death of Khader Adnan». Al Jazeera. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
  22. «Israeli airstrikes on Gaza kill Palestinian as violence ebbs». Associated Press. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
  23. «Photos: Destruction in Gaza Strip after Israeli bombardment». Al Jazeera. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.