ԽՍՀՄ որակի պետական նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Znak kachestva 2.svg

Որակի պետական նշան (ռուս.՝ Государственный знак качества СССР), 1967 թվականից նախկին Խորհրդային Միությունում կիրառված որակի նշան, որը դրոշմվել է ժողովրդական սպառման ու արտադրատեխնիկական նշանակության բարձրորակ ապրանքների կամ դրանց փաթեթների ու տարաների, ինչպես նաև ապրանք ուղեկցող փաստաթղթերի, ապրանքանիշերի, պիտակների վրա։ Որակի պետական նշանի օգտագործման իրավունքը, 2—3 տարի ժամկետով, ձեռնարկություններին տալիս էին նախարարությունները (գերատեսչությունները)՝ հիմք ունենալով դրանց թողարկած արդյունաբերական ապրանքների պետական ատեստավորման արդյունքները։ 1980 թվականի սկզբին որակի պետական նշանով ԽՍՀՄ-ում թողարկվել է 75,3 հազար, ՀԽՍՀ-ում՝ 2420 ապրանքատեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 642 CC-BY-SA-icon-80x15.png