Jump to content

ԽՍՀՄ դրամական բարեփոխում (1922-1924)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ դրամական բարեփոխում (1922-1924)
դրամավարկային բարեփոխումներ, Վերադենոմինացիա Խմբագրել Wikidata
ԵրկիրԽՍՀՄ Խմբագրել Wikidata
Սկսած1922 Խմբագրել Wikidata
Ավարտված1924 Խմբագրել Wikidata
Պատճառգնաճ Խմբագրել Wikidata

ԽՍՀՄ-ի 1922–1924 թվականների դրամական բարեփոխում, դրամական քաղաքականության համակարգ իրականացված Խորհրդային Միությունում, որպես խորհրդային կառավարության Նոր տնտեսական քաղաքականության մաս: Բարեփոխման հիմնական նպատակներն ընդգրկում էին գերաճի ազդեցության դադարեցումը, փոխանակման միասնական միջոցի հաստատումը և ավելի անկախ կենտրոնական բանկի ստեղծումը[1]:

Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության արխիվներում գրանցված տնտեսական տվյալների համաձայն՝ բարեփոխման արդյունքները խառը էին։ Որոշ ժամանակակից տնտեսագետներ նոր քաղաքականությունը անվանում են պետական կապիտալիզմի ուղղությամբ հաջող անցում, բայց մյուսները դրանք նկարագրում են որպես խնդրահարույց և իր նախնական ծրագրում նախատեսված նպատակները իրագործել չկարողացած ծրագիր[2][3]: Ջոն Մեյնարդ Քեյնսի նման տնտեսագետները բարեփոխումը դասակարգում են որպես կարճաժամկետ դրամական ընդլայնման փորձարկումների հավաքակցություն, որը սահմանեց խորհրդային դրամավարկային քաղաքականությունները, որտեղ պետությունն ակտիվ դեր էր խաղում տնտեսական աճը ղեկավարելու գործում[4]:

Պատմաբան Գուստավուս Տակերմանի և տնտեսագետ Յասուշի Նակամուրայի համաձայն՝ բարեփոխման կենտրոնական թեման կայունացումն էր: ԽՄԿԿ ԿԿ նախագահության և ԽՍՀՄ պետպլանի կողմից կայունացման նպատակի միասնական հետապնդումը հանգեցրեց դրամական փորձարկումների շարքի, որոնք մեծ չափով հակասում էին կոլեկտիվ սեփականությանը, որը «Կոմունիստական մանիֆեստի» և խորհրդային պլանային տնտեսության հիմնական սկզբունքն էր[1]: Նակամուրան կազմում է կառավարական գործակալությունների ցանկ, որոնք ինքնուրույն առաջարկել են դրամական քաղաքականությունների հավաքածու կենտրոնական կառավարությանը՝ բարեփոխման մեջ ներառելու համար[2]:

Բարեփոխումների ներմուծում (1922 թվական հուլիս)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Colour-coded line graph
Ռուսական դրամական առաջարկի, գների և սեյնիրաժի տարեկան աճը, 1914–1922 թվականներին
1919 500-rouble note
1919 թվական, 500 ռուբլի

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից բյուջետային պակասով՝ ռուսական տնտեսությունը ճգնաժամ էր ապրում և մոտ էր փլուզման՝ Ռուսական քաղաքացիական պատերազմի ավարտին (1918–1921): Պատմաբան Փոլ Ֆլյուերսի համաձայն՝ տնտեսական ռազմական կոմունիզմը և դրամական համակարգի երկարաժամկետ անհրաժեշտության գաղափարական հարցադրումը հանգեցրեց դրամային մատակարարման մեծ աճի, սա երկարացրեց Խորհրդային Միության ներքին գնաճի մակարդակի շարունակական բարձրացումը[5]: Խորհրդային տնտեսական տվյալների արխիվը ցույց է տալիս, որ 1921 թվականին ազգային ամսական գնաճի մակարդակը միջինում կազմում էր մոտ 50 տոկոս, իսկ խորհրդային տնտեսությունում արժույթի քանակությունը աճել էր 164.,2 անգամ[6]: Համաձայն Խորհրդային Միության 1921 թվականի գնողունակության ինդեքսի՝ 10,000 սովետական ​​սովզնակն ուներ 0,59 1914 թվականի չերվոնեց գնողունակություն[7]:

Խորհրդային դրամական բարեփոխումը սկսվեց 1922 թվականի հուլիսին, երբ Գոսբանկը (խորհրդային կենտրոնական բանկը) ստացավ որոշակի ինքնավարություն Գոսպլանից՝ Պետական պլանավորման կոմիտեից[1][6]: Ռուս պատմաբան Զախարի Ատլասի համաձայն՝ բանկը ստացավ ազգային թղթադրամ թողարկելու իրավունք և կառավարության կապիտալ մուտք գործելը սահմանափակելու լիազորություն: Ավելի անկախ կենտրոնական բանկը դարձավ տնտեսական վերահսկողության մեխանիզմ՝ գնաճի դեմ պայքարելու համար և տվեց խորհրդային տնտեսությանը ճկունություն՝ ներքին և համաշխարհային տատանումներին հակազդելու համար[8]: Տնտեսագետ Էմի Հյուզը գրել է, որ քաղաքականության արդյունքները եղան խորհրդային տնտեսության ոսկու ստանդարտին վերադարձը, առանձին ազգային արժույթի ներդրումը, կառավարության բյուջետային պակասության վերացումը և կենտրոնական կառավարվող հարկային համակարգի վերականգնումը: 1922 թվականի վերջին տեղ ունեցավ կրկնակի արժույթային համակարգ, ոսկու վրա հիմնված ռուսական չերվոնեցները վերականգնվեցին որպես հաշվարկային միավոր, իսկ խորհրդային տպագիր փողը (սովզնակները) դարձվեց պետականացված փոխանակման միջոց և ներքին վճարման եղանակ[5]:

Բարեփոխման իրականացում (1922–1923)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Both sides of a banknote; the front has a picture of Lenin
1923 թվականի հինգ չերվոնեցյան գրության երկու կողմերը

Ս. Կացենելենբաումի տվյալները ցույց են տալիս, թե ինչպես է ավելի անկախ կենտրոնական բանկ ստեղծելու շուրջ քաղաքականության առաջին փուլը նվազեցրել խորհրդային կառավարության ֆիսկալ ծախսերը՝ հարաբերական երկրի արժույթային շրջանառության նկատմամբ՝ 1920 թվականի 85 տոկոսից մինչև 1923 թվականի հունիսի 26,6 տոկոս[9]: Թեև պետականացված շուկան առևտրում էր ոսկու վրա հիմնված չերվոնեցներով, մասնավոր շուկաներն աշխատում էին ավելի հեղուկ, կառավարության կողմից վերահսկվող սովզնակով[10]: Քանի որ չերվոնեցները և սովզնակը փոխարկելի էին, իսկ արտաքին առևտրի հաստատությունները միայն չերվոնեցն էին ընդունում որպես վճարման միջոց, կրկնակի արժույթային համակարգը դարձավ գործարքային ալիք՝ կապելով սովզնակ-ակենտրոն խորհրդային տնտեսությունը ոսկու վրա հիմնված միջազգային դրամական համակարգի հետ[11]: Պատմաբան-տնտեսագետ Ալեքսանդր Գուրվիչի վերլուծության համաձայն՝ խորհրդային կրկնակի արժույթային համակարգը խորհրդային տնտեսությունում ուղղակի դրամական-գործարքային ալիք էր (վերաբացված միջազգային արտահանման և ներմուծման համար), սա հանգեցրեց կայուն աճող առևտրային ավելցուկի և ներքին ապրանքային գների արագ կայունացման: Լիբերալ քեյնսականները (ներառյալ Քեյնսը ինքը) գովեցին խորհրդային դրամական բարեփոխումը որպես «ավելի առաջադիմական դրամական համակարգի հիմքի ռահապատվություն, որը արդյունավետորեն ներառում է պետության ղեկավարությամբ հարկաբյուջետային քաղաքականությունների ուժը՝ առանց վնասելու գործող շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնարար ճկունությանը»[1]: Ի հակադրություն, ժամանակակից արևմտյան տնտեսագետների մեծ մասը պնդում էր, որ պետական ​​միջամտության ցանկացած աստիճան անհնարին կդարձնի երկարաժամկետ աճի պահպանումը, իսկ խորհրդային պլանային տնտեսությունը անկայուն է։

Երկու արժութային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Both sides of a gold coin
1923 թվականի չերվոնեց մետաղադրամ

Նիկոլայ Նենովսկու կողմից թվարկված դրամական քաղաքականության առաջարկությունների համաձայն՝ ԽՍՀՄ Պետական բանկը առաջարկեց թողարկել թղթադրամներ՝ հիմնված ոսկով ապահովված կարճաժամկետ պարտավորությունների վրա։ ԽՍՀՄ Պետպլանը շահակցում էր ոսկու ստանդարտի վերացման և ապրանքակենտրոն դրամական համակարգին անցնելու համար[11]: Ավելի լիբերալ կառավարական գործակալությունները, ինչպիսին էր Առևտրի նախարարությունը, շահակցում էին այնպիսի քաղաքականություններ, ինչպիսիք են արտասահմանյան բանկային հաստատություններից վարկերի ընդունումը և ժամանակավոր ինտեգրումը արտասահմանյան կենտրոնական բանկերի կողմից վերահսկվող միջազգային դրամական համակարգների հավաքածուի մեջ: Նենովսկու համաձայն՝ այն մասին, թե որ քաղաքականությունները կարող են ինտեգրվել, բանավիճում էր տևել 1921 թվականի հուլիսից մինչև 1922 թվականի նոյեմբեր: Թեև կայունացումը մնում էր հիմնական նպատակը, խորհրդային կոնսերվատիվ տնտեսագետները (ներկայացված Գոսպլանի ղեկավար Ստանիսլավ Ստրումիլինի կողմից) դժկամ էին խորհրդային տնտեսության չափազանց մեծ մասը բացահայտել արևմտյան հաստատությունների համար, նրանք այդ հաստատությունները (որոնք ֆինանսավորում էին Սպիտակ շարժումը) անվանում էին «կապիտալիստական ագրեսորներ», որոնք հակադրվում էին խորհրդային իշխանությանը: Ստրումիլինը շարունակում էր աջակցել «սոցիալիստական ապրանքային փոխանակմանը», որը գործում էր ժամանակակից ֆիատ արժույթով ապահովված դրամական համակարգերի կանոնների ներքո: Բոլոր առաջարկված քաղաքականությունները մեկ համակարգի մեջ համակցելով՝ խորհրդային դրամական բարեփոխումը քաղաքականությունների հավաքակցություն էր, որտեղ ընդունվում էին արտասահմանյան երկարաժամկետ և կարճաժամկետ վարկեր (ապահովված տարբեր հանքային ապրանքներով). կառավարության կողմից վերահսկվող կրկակի արժույթային համակարգը մնում էր տեղում՝ խորհրդային ֆիսկալ ինքնիշխանությունը պաշտպանելու համար[11]:

1923 թվականին հաստատվեց կրկնակի արժույթային համակարգ, որը բաղկացած էր չերվոնեցներից և սովզնակներից: Գոսբանկի թողարկման բաժանմունքում գրանցված բալանսային տվյալների հիման վրա՝ սովզնակները ապահովված էին չերվոնեցներով, իսկ չերվոնեցների 25 տոկոսը ապահովված էր թանկարժեք մետաղների հավաքածուով՝ ոսկու ստանդարտին կապված կայուն արտասահմանյան արժույթների պահուստով[5]: Մնացած 75 տոկոսը ապահովված էր արտասահմանյան բանկերի կողմից տրամադրված կարճաժամկետ ապրանքային վարկերով: Նենովսկու կողմից նկարագրված որպես «գիտակցական կարգավորում»՝ խորհրդային ֆիսկալ ինքնիշխանությունը պահպանելու համար, այն կապում էր խորհրդային տնտեսությունը արևմտյան ֆինանսական համակարգերի հետ, չերվոնեցները գործում էին որպես բուֆեր, այնպես որ արտասահմանյան բանկերը չէին կարող ուղղակիորեն ազդել սովզնակ-ակենտրոն խորհրդային ներքին տնտեսության վրա[11]: Պաշտոնական փոխարկման կուրսի ներքո չերվոնեցները և սովզնակները փոխարկելի էին, սակայն Նակամուրայի համաձայն՝ արժույթների միջև փոխանակման հստակ ալիք չէր հաստատվել մինչև 1924 թվականը: Արդյունքում խորհրդային տնտեսական գործունեության մեծ մասը կատարվում էր սովզնակներով[5]:

Տարաձայնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Front of a banknote
1921 թվական, 50,000 ռուբլի

Կացենելենբաումի տվյալների համաձայն՝ խորհրդային առևտրային ավելցուկը կայուն աճ ապրեց կրկակի արժույթային համակարգի ներքո և ստեղծեց չերվոնեցները ապահովող կարճաժամկետ արտասահմանյան վարկերը մարելու համար անհրաժեշտ կապիտալային պահուստը[9]: Բոլոր առաջնային պարտքերը մարվեցին, և ազգային ընթացիկ հաշիվը դարձավ դրական 1923 թվականի վերջին՝ ցույց տալով, որ Խորհրդային Միությունն ուներ իր դրամական համակարգի վերահսկողությունը[5]: Քեյնսը նշեց, որ քանի որ չերվոնեցները և սովզնակը այժմ վերահսկվում էին միասնական դրամական համակարգի կողմից, նրանց միջև մրցակցությունը անխուսափելի էր: Որպես Խորհրդային Միության ոսկու վրա հիմնված արժույթ՝ չերվոնեցը ուներ ավելի բարձր դրամական արժեք, քան կառավարության կողմից գնավորված սովզնակը:

Ինչպես նկարագրեց Նենովսկին՝ չերվոնեցը (այլ ժամանակակից ոսկու վրա հիմնված արժույթների նման) հարմարվում էր շուկայական պայմանների փոփոխություններին և ուներ միջազգային ճանաչում, սովզնակի արժեքը վերահսկվում էր կառավարության կողմից՝ սահմանափակելով նրա կարողությունը՝ արձագանքել շուկայական շարժումներին: Կենտրոնական բանկին ուղղված նոտայում խորհրդային գանձապետ Գրիգորի Սոկոլնիկովը գրեց, որ արժույթների միջև արժեքային անհամապատասխանությունը աճող խնդիր էր ներքին տնտեսության համար, կառավարությունը որոշում էր սովզնակների արժեքը՝ կենտրոնական բանկի չերվոնեցների մատակարարման նկատմամբ, բայց շուկան նախընտրում էր ավելի արժեքավոր օրինական միջոց: Քանի որ սովզնակի հիմնական նպատակը լինելու էր «դրամական պաշտպանության գիծ», երբ չերվոնեցը անուղղակիորեն վերահսկվում էր այն արտասահմանյան վարկերի կողմից, որոնք նախապես ապահովում էին նրա արժեքի 75 տոկոսը, այդ վարկերի մարումը 1923 թվականի վերջին բացառեց սովզնակի գոյության պատճառը[8]: Խորհրդային քաղաքական արխիվների համաձայն՝ արժույթների միջև «խաղաղ գոյակցության» հետապնդումը դադարեցվեց 1923 թվականի Խորհուրդների 12-րդ համագումարում, և սկսվեց աստիճանական անցում դեպի մեկ արժույթ[2]: Խորհրդային գրականությունը սկսեց չերվոնեցը անվանել «կայուն արժույթ», իսկ սովզնակը նկարագրվում էր որպես «նվազող»[4]: 1924 թվականի հուլիսի 7-ին ԽՄԿԿ ԿԿ նախագահությունը որոշեց սահմանափակել սովզնակների թողարկումը և սկսել կրկակի արժույթային համակարգի վերահսկվող վերացումը:

Միարժութային համակարգ (1923–1924)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնային մկրատ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Two-line graph, shaped like scissors
1922–1923 թվականի գնային մկրատ

Խորհրդային կառավարությունը նախընտրելով չերվոնեցը, իսկ նրա տնտեսությունը ուղղորդված լինելով սովզնակի վրա՝ 1922–1923 թվականների ընթացքում տեղի ունեցավ Մկրատի ճգնաժամը[10]: Կացենելենբաումի տվյալների համաձայն՝ բարձր արդյունաբերական գները և ցածր գյուղատնտեսական գները հանգեցրին ռեսուրսների ավելորդ փոխանցման՝ սովզնակ-ակենտրոն գյուղական տարածքներից դեպի չերվոնեց-գերակշռող քաղաքային արդյունաբերական կենտրոններ[9][7]: Այս գնային անհամապատասխանությունը արագացրեց սովզնակի արժեզրկումը, և նրա օրական գնաճի մակարդակը 1923 թվականի հոկտեմբերին հասավ 4,4 տոկոսի[10]:

Վերադարձ դեպի միասնական արժույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև սովզնակ-ակենտրոն խորհրդային բնակչությունն ավելի դժվար էր գտնում օրական գործարքները կատարելը, չերվոնեց-գերակշռող կառավարական ծախսերը միջոցների պակաս չունեին և ազգային բալանսը մնում էր դրամական հոսքով դրական, պետական ձեռնարկությունները նվազագույն կորուստներ ունեին կամ շահույթ էին ստանում: 1923 տարվա վերջին Խորհրդային Միության ընթացիկ հաշվի ավելցուկը ցույց տվեց նրա հաջող անցումը արտահանման վրա հիմնված տնտեսության[5]: Խորհրդային արխիվների համաձայն՝ սովզնակները այլևս չէին թողարկվում 1924 թվականի փետրվարի 14-ից հետո[2]: Մեկ ոսկե ռուբլին 50,000 1923 թվականի սովզնակի և մեկ ոսկե ռուբլին 50 միլիարդ 1922 թվականի սովզնակի փոխարկման կուրսով՝ շրջանառության մեջ գտնվող բոլոր սովզնակները գնվեցին կառավարության կողմից 1924 թվականի մարտի 7-ից մայիսի 10-ի միջև: Կրկակի արժույթային համակարգը ավարտվեց, և դրամական բարեփոխումը դարձավ ամբողջական[6]: Խորհրդային Միության արժույթային շրջանառությունը օպտիմալացվեց, և չերվոնեցը (հետագայում սահմանված որպես ռուբլի) կրկին կապվեց ոսկու հետ՝ Բրետոն Վուդսյան համակարգի ընդունումից առաջ արժեքի համընդհանուր պահեստի[10]:

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեփոխումը Խորհրդային Միությունում իրականացված առաջին տնտեսական նախաձեռնություններից մեկն էր, և լիբերալ տնտեսագետները այն նկարագրել են որպես պետական կապիտալիզմի առաջին հաջող օրինակ: Սակայն ավստրիական դպրոցի տնտեսագետները բարեփոխումը անվանում են Ռուսաստանի շուկայական տնտեսության «ցցված վերադարձ»[3]: Որպես առաջին կոմունիստական ղեկավարության տնտեսական բարեփոխում՝ այն ցույց տվեց գաղափարական փոփոխություն, մարքսիստ-լենինյան առաջարկությունը՝ վերացնել փողը, նախ փոխարինվեց կրկնակի արժույթային համակարգով, ապա կայուն, ոսկու վրա հիմնված դրամական համակարգով: Նոր տնտեսական քաղաքականության այլ բաղադրիչների հետ միասին խորհրդային դրամական մոդելը դարձավ լայնորեն ընդունված օրինակ 20-րդ դարի վերջի տնտեսական բարեփոխումների համար այլ կոմունիստական ազգերում, օրինակ՝ Չինաստանում և Վիետնամում[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Birman, Igor; Clarke, Roger A. (1985 թ․ հոկտեմբեր). «Inflation an the money supply in the Soviet economy». Soviet Studies (անգլերեն). 37 (4): 494–504. doi:10.1080/09668138508411605. ISSN 0038-5859.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kragh, Martin; Hedlund, Stefan (2015). «Researching Soviet Archives: An Introduction». The Russian Review (անգլերեն). 74 (3): 373–376. doi:10.1111/russ.12020. ISSN 1467-9434.
  3. 3,0 3,1 Wolverton Jr, Robert E. (2013 թ․ հոկտեմբերի 18). Electronic Theses and Dissertations. doi:10.4324/9781315877655. ISBN 9781315877655.
  4. 4,0 4,1 Ellman, Michael (1991 թ․ դեկտեմբեր). «Convertibility of the rouble». Cambridge Journal of Economics. 15 (4): 481–497. doi:10.1093/oxfordjournals.cje.a035185. ISSN 1464-3545.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Nakamura, Yasushi. (2017). Monetary policy in the Soviet Union : empirical analyses of monetary aspects of Soviet economic development. New York: Palgrave Macmillan US. ISBN 978-1-137-49418-4.
  6. 6,0 6,1 6,2 Hewes, Amy (1922 թ․ հունիս). «The Attitude of the Soviet Government toward Co-Operation». Journal of Political Economy. 30 (3): 412–416. doi:10.1086/253440. ISSN 0022-3808. S2CID 153372050.
  7. 7,0 7,1 Hoover, Calvin B. (1930 թ․ հունիս). «The Fate of the New Economic Policy of the Soviet Union». The Economic Journal. 40 (158): 184–193. doi:10.2307/2223931. ISSN 0013-0133. JSTOR 2223931.
  8. 8,0 8,1 Pickersgill, Joyce E. (1986 թ․ սեպտեմբեր). «Hyperinflation and Monetary Reform in the Soviet Union, 1921–26». Journal of Political Economy (անգլերեն). 76 (5): 1037–1048. doi:10.1086/259466. ISSN 0022-3808. S2CID 153357751.
  9. 9,0 9,1 9,2 Katzenellenbaum, S. S. (1925). Russian currency and banking 1914–1924. P.S. King and Son.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Gregory, Paul R. (1982). Russian national income, 1885–1913. Cambridge [Cambridgeshire]: Cambridge University Press. ISBN 0-521-24382-3.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Nenovsky, Nikolay (2015). «The Soviets monetary experience (1917 – 1924) through the perspective of the discussion on unity and diversity of money». Munich Personal RePEc Archive.