Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լ. Բաժբեուկ-Մելիքյանից)
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան
Ծնվել էապրիլի 3, 1922(1922-04-03)[1][2][3]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 8, 2005(2005-11-08)[4][3] (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[3]
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1951)[2]
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և գծանկարիչ
Ժանրնատյուրմորտ և բնանկար
Թեմաներկերպարվեստ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
ՀայրԱլեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան Վիքիդարանում
 Lavinia Bazhbeuk-Melikyan Վիքիպահեստում

Լավինիա Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյանը (ապրիլի 3, 1922(1922-04-03)[1][2][3], Թիֆլիս, ԱԽՖՍՀ[2][3] - նոյեմբերի 8, 2005(2005-11-08)[4][3], Երևան, Հայաստան[3]), հայ գեղանկարչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1983Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (2002)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մեծանուն նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1922 թվականին՝ Թիֆլիսում, նշանավոր հայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Հայրը նրան Լավինիա է անվանել՝ իտալացի նշանավոր նկարիչ Տիցիանի դստեր պատվին։

1935 թվականին Լավինիան ժամանել է Երևան, 1941-1944 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1951 թվականին ավարտել Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտը։ 1962-1964 թվականներին եղել է Նկարիչների միության կառավարման խորհրդի անդամ, Նկարիչների 2-րդ համամիութենական համագումարի պատվիրակ։

Հոգեբանական ճշմարտացի նրբերանգներով պատկերել է իր ժամանակակիցներին, մարմնավորել Հայաստանի աշխատավոր կանանց։

Ստեղծել Է դիմանկարներ («Ինքնանկար Ս. Ժիլինսկայայի հետ», 1965, «Ռեժիսոր Մ. Վարժապետյանը», 1973, «Ինքնանկար», 1979, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Զուլեյկայի դիմանկարը», 1987, «Արշակ», 2003), բնանկարներ («Ժայռեր», 1976, ՀԱՊ), նատյուրմորտներ («Նատյուրմորտ արձանիկով», 1965, «Նատյուրմորտ», 1972, «Նատյուրմորտ Վեներայի դիմակով», 2000), խորհրդանշական պատկերներ («Հրեշտակ», 1998), որոնց բնորոշ են գույների և նրբերանգների կենսականությունը[5]։

1962 թվականին Երևանում մասնակցել է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը Հայաստանի Հանրապետությունում չունի տուն-թանգարան, այդ պատճառով նրա աշխատանքների մի մասը դստեր տանն են պահպանվել։ 2003 թվականի օգոստոսին, «անհայտ անձինք» մուտք գործելով Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանը[6], գողացել են Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի համաշխարհային 21 գլուխգործոցները[7], որը չի բացահայտվել։ Ծանր ապրումներից և իրավիճակի անկարողությունից՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը հիվանդացել է և մահկանացուն կնքել 2005 թվականին[8][9]։

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքները պահվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և Ռուսաստանի գեղարվեստական ֆոնդերում և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր պատկերասրահներում և հավաքածուներում։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը (1960),
  • Մայր (1961),
  • Նատյուրմորտ գրքերով (1970),
  • Ինքնադիմանկար (1978),
  • Նկարչուհի Նինա Ժիլինսկայա (1984),
  • Ագաբալյանց քույրերի դիմանկարը (1994),
  • Մ. Խաչատրյանի դիմանկարը (1996)։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարչի տուն, Երևան, 1979[10],
  • Մոսկվա, 1980[11],
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 01.10.2008-14.10.2008[12],
  • Ռուսաստանի արվեստի ակադեմիա, Մոսկվա, 04/10/2007-05/06/2007[13]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 193.
  4. 4,0 4,1 4,2 http://en.isabart.org/person/148996
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «Բաժբեուկ-Մելիքյանի գողացված նկարների տեղը հայտնի՞ է». news.am. 2023 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «ՆՈՐ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ». hraparak.am. «Հրապարակ օրաթերթ». 2023 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. «Նկարների գողությունը՝ օրինաչափություն». Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
  9. «Bazhbeuk-Melikian Lavinia». mamy.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  10. Лавиния Бажбеук-Меликян. — ЕРЕВАН: ТИГРАН МЕЦ, 2006. — С. 85. — ISBN 99941-0-157-9
  11. Лавиния Бажбеук-Меликян. — ЕРЕВАН: ТИГРАН МЕЦ, 2006. — С. 86.
  12. «Новости — Армения».
  13. Российская академия художеств | Академия художеств Արխիվացված 2012-09-14 archive.today
  14. «Указ Президента Российской Федерации от 25.08.1997 г. № 937». Президент России. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու հայտնի գործերից է "Ապարներ, Շորժա", որը գտնվում է Հայաստանի Ազգային Պատկերասրահում Արխիվացված 2007-10-25 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 224