Լև Տոլստոյի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լև Տոլստոյի պետական թանգարան
Moscow 05-2012 Prechistenka 04.jpg
Տեսակկենսագրական թանգարան, գրականության թանգարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
ՎայրՊրեչիստենկա փողոց
ՀասցեՊրեչիստենկա փողոց
Հիմնադրված է1911
ՏնօրենQ63075246?
Կոորդինատներ: 55°44′33″ հս․ լ. 37°35′50″ ավ. ե. / 55.74250° հս․. լ. 37.59722° ավ. ե. / 55.74250; 37.59722
Կայքtolstoymuseum.ru

Լև Տոլստոյի պետական թանգարան, պետական գրական թանգարան՝ նվիրված գրող Լև Տոլստոյի հիշատակին: Այն հիմնադրվել է 1911 թվականին Տոլստոյական միության անդամների կողմից: 1920 թվականից ի վեր թանգարանը գտնվում է Լոպուխինիների նախկին առանձնատանը, որը կառուցվել է 1817-1822-ական թվականներին ամպիր ոճով՝ ճարտարապետ Աֆանասի Գրիգորիևի կողմից[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն Պլյուշչիխիիում, որտեղ Տոլստոյն առաջին անգամ հանգրվանել է Մոսկվա այցելելու ժամանակ
Շևալի հյուրանոց, 1840-1881 թվականներին գրողը հաճախակի մնում էր այստեղ, 2009 թվական
Տոլստոյի թանգարանը, 2010 թվական

Մոսկվայի տոլստոյան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տոլստոյը առաջին անգամ Մոսկվա է այցելել 1837 թվականի հունվարին, ինը տարեկան հասակում: Նա ճամփորդում էր ընտանիքի հետ. հոր՝ Նիկոլայ Տոլստոյի, տատիկի, երեք եղբայրների` Նիկոլայի, Սերգեյի և Դմիտրիի, քրոջ՝ Մարիայի և ուսուցիչ Ֆյոդեր Ռասելի հետ: Ընտանիքը բնակություն էր հաստատել փոխգնդապետ Շերբաչյովի տանը՝ Պլյուշչիխի փողոց, 11[2]: Լև Տոլստոյի առաջին այցը Մոսկվա տևել է մինչև 1837 թվականի ամռան վերջը՝ մինչ հոր հանկարծակի մահը: Մոսկովյան հասարակության հետ ծանոթությունը և կենսական առաջին դժվարությունները ազդել են գրողի հայացքների վրա: Այս ճանապարհորդությունից հետո նոր փուլ է սկսվում Տոլստոյի կյանքում, որը նկարագրված է «Պատանեկություն»-ում:

1840-1881 թվականներին Տոլստոյը բազմիցս այցելել է Մոսկվա, իջևանել Բոլշոյ Կակովինսկի և Մալ Նիկոլոպեսկովսկի նրբանցքներում, «Շևալյե» հյուրանոցում (այժմ՝ Կամերգերսկի նրբանցքի № 4 տունը) և Կուզնեցկի կամրջի «Ֆրանսիա» հյուրանոցում: Նա նաև հյուրընկալվել էր Շվալդիշևին Թվերսկի և Կոզիցկի փողոցի անկյունում (թիվ 14 տուն) և Միխայիլ Չիլիշևի Թատրոնի հրապարակում: Գրողը եղել է Կրեմլում, որտեղ ապրում էր նրա ապագա կինը՝ Սոֆյա Բերսը, ում հետ նրանք հետագայում ամուսնացել են Մարիամ Աստվածածնի եկեղեցում[3]:

1882 թվականին Տոլստոյ ամուսինները ձեռք են բերել և վերակառուցել Դոլգո-Խամովնիչեսկո նրբանցքում նախկինում Արնուտովների ընտանիքին պատկանող տունը: Տոլստոյների ընտանիքը 1882 թվականից մինչև 1901 թվականը ապրել է այնտեղ, միայն ամռանը մեկնել են Յասնայա Պոլյանա[3]: Այս տան է գրել «Հարություն», «Իվան Իլյիչի մահը», «Մթության իշխանություն», «Հաջի Մուրատ», «Կենդանի դիակ» ստեղծագործությունները[4]: Խամովնիկի իր կալվածէ գրողը վերջին անգամ այցելել է 1909 թվականին՝ իր մահից մեկ տարի առաջ: 1920-ական թվականներին շենքը ազգայնացվել և վերածվել է Լև Տոլստոյի անվան Պետական գրական թանգարանի[1]:

Թանգարանի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլստոյի մահից հետո՝ 1910 թվականի նոյեմբերի 7-ին, ծագում է նրա ժառանգության պահպանության հարցը: Տոլստոյյան միության անդամները մեկ տարի անց Վլադիմիր Բոնչ Բրուևիչի նախաձեռնությամբ կազմակերպել են ցուցահանդես, որի ցուցանմուշները ստեղծել են թանգարանի ապագա գրական ցուցադրանմուշները[5]: Մոսկվայում թանգարանի կազմակերպման գործում մեծ դեր է խաղացել Լև Տոլստոյի ժառանգները. Վալենտին Բուլգակովը, որը հետագայում դարձել է հաստատության առաջին տնօրենը[6], իսկ Տոլստոյի հասարակության ղեկավար՝ Նիկոլայ Դավիդովը[7]:

Մոսկվայում Լև Տոլստոյի թանգարանը հիմնադրվել է 1911 թվականի դեկտեմբերի 28-ին և սկզբնապես տեղակայված էր Պովարսկի փողոցի 18 հասցեում գտվող Խրեպտովիչ Բուտենյով տան 8 սենյականոց բնակարանում[8]: Վասիլի Բուլգակովը հետագայում հիշում էր՝

Aquote1.png Թանգարանը, իր ծառայողների քիչ թվաքանակով, բաղկացած 4 մարդուց, բացի ինձնից (աշխատակազմի վարիչից և երեք տեխնիկական ծառայողներից), աշխատել է պարբերաբար, ընդունել է այցելուների, անցկացրել է էքսկուրսիաներ... Ոչ մի գիտական աշխատանք թանգարանում չի իրականացվել: Ընթերցասրահ գոյություն չուներ: Շինության ճնշող իրավիճակը հասկանալի էր։ Aquote2.png


1917 թվականների հեղափոխության ժամանակ թանգարանը հայտնվել է փակման սպառնալիքի տակ:

1920 թվականին թանգարանի կազմակերպիչները ստացան Պրեչիստենկի վրա գտնվող առանձնատանը տիրելու համանագիր: Շենքը կառուցվել է 1817-1822-ական թվականներին ամպիր ոճով՝ ճարտարապետ Աֆանասի Գրիգորևի կողմից: Արտաքինից այն մեկ հարկանի շինություն է, զարդարված վեց սյուներով: Տոնական սրահները տեղակայված են հիմնական ճակատային մասում, բնակելի սենյակները ցածր առաստաղներով տանում են դեպի բակ[8]: Թանգարանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1920 թվականի նոյեմբերի 20-ին՝ Լև Տոլստոյի մահվան 10-րդ տարելիցին: Բացման արարողությունը վարել է գրողի որդին՝ Սերգեյ Տոլստոյը: 2018 թվականի սկզբից շենքը Մոսկվայի մշակութային ժառանգության մաս է կազմել:

1920 թվականին բարձրագույն օրգանը որոշում է ընդունել Լև Տոլստոյի ցուցադրության ազգայնացման մասին: 1939 թվականից ի վեր հաստատությունը կրում է «Լև Տոլստոյի պետական թանգարան» անվանումը:

1972 թվականին Պրեչիստենկայի բակում կանգնեցվել է Տոլստոյի հուշարձանը, որը 1911-1914 թվականներին կերտել է Սերգեյ Մերկուրովը: Քանդակագործը ձգտում էր գրողի փիլիսոփայական և կրոնական հայացքները փոխանցել հուշարձանի միջոցով: Սակայն հուշարձանը չէր արժանացել գրողի հարազատների դրական գնահատականին, և մինչև 1928 թվականը մնացել էր արվեստանոցում: Հետագայում այն տեղադրել են Դևիչե պոլեում՝ Տոլստոյի Խամովնիկոյում գտնվող կալվածքի մոտ: Միայն 1972 թվականին է հուշարձանը տեղադրվել թանգարանի հիմնական շենքի բակում[9]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեչիստենկա փողոցի վրա գտնվող Տոլստոյի թանգարանը գործում է որպես հետազոտական կենտրոն, աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են գիտական համաժողովներ, սեմինարներ և խորհրդաժողովներ։ Բացի այդ, այնտեղ իրականացվում են խոշոր ցուցահանդեսներ և կրթական նախագծեր[1]:

1998 թվականին ստեղծվել է «Մրջյունային եղբայրներ » մանկական ակադեմիան: Թանգարանի աշխատողները կազմակերպել են ինտերակտիվ դասընթացների շարք, որոնց ընթացքում երեխաները սովորում են ֆրանսերեն, պատմություն, տրամաբանություն և իրենց մտքերը շարադրելու ունակություն[10]:

Թանգարանում հիմնականում կազմակերպվում են ցուցահանդեսներ: 2015 թվականին թանգարանի Փոքր դահլիճում տեղի է ունեցել ժամանակավոր խոշոր ցուցահանդես գեղարվեստի ուսոմնարանների և բուհերի ուսանողների մասնակցությամբ, որը կրում էր «Տոլստոյի մոսկովյան հասցեները» անվանումը[11]: 2016 թվականին բացվել է «Պյատիգորսկը, որը տեսել է Տոլստոյին» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ցուցանմուշները բերվել են Պյատիգորսկի երկրագիտական թանգարանից և Տոլստոյի թանգարանից[12]: Նույն թվականին իրականացվել են բանավեճի ակումբի մի շարք հանդիպումներ՝ նվիրված «Լև Տոլստոյը և կինեմատոգրաֆը» թեմային[13]: 2018 թվականի փետրվարին տեղի է ունեցել ստեղծագործական երեկո, որի ընթացքում քննարկվել է «Խավարի իշխանությունը» պիեսը: 2008 թվականին այն առաջին անգամ բեմադրել է ռեժիսոր Յուրի Սոլոմինը Փոքր թատրոնը[14]:

Թանգարանի մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլստոյի թանգարան-կալվածքը Խամովնիկում, 2010 թվական
  • Տոլստոյի թանգարան-կալվածքը Խամովնիկում՝ հիշատակի տուն-թանգարան, որտեղ գրողն ապրել է 1882 թվականից մինչև 1901 թվականը[15]:
  • Տոլստոյի կենտրոնը Պյատնիցկայա-12 հասցեում՝ թանգարան հիմնական շենքի ցուցահանդեսային հրապարակը: Այդ շենքի վարձով տանը Տոլստոյը ապրել է 1857-1858-ական թվականներին՝ վերադառնալով Ղրիմի պատերազմից[16]:
  • Տոլստոյին հիշատակին նվիրված Աստապովո թանգարանը բացվել է 2010 թվականին Աստապովո կայարանում, որտեղ գրողը մահացել է[17]:
  • Տոլստոյի անվան մշակութային կենտրոն, որտեղ Տոլստոյը իջևանել է Կովկասյան հանքային ջրերի քաղաքներում ճանապարհորդության ժամանակ[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «О музее»։ Государственный музей Л.Н. Толстого (ГМТ)։ Վերցված է 2018-03-18 
  2. «Дом на Плющихе, где жил Лев Толстой, включили в число выявленных памятников»։ ՌԻԱ Նովոստի։ 2016-07-01։ Վերցված է 2018-03-18 
  3. 3,0 3,1 Васькин, 2012, էջ 10—25
  4. «Москва в жизни и творчестве Толстого»։ Intomoscow.ru։ 2013-09-13։ Վերցված է 2018-18-03 
  5. Романюк, 2016, էջ 40—60
  6. Ореханов, 2010, էջ 340
  7. «Дело Саввы Мамонтова и других обвиняемых в финансовых злоупотреблениях, 1900»։ Эхо Москвы։ 2017-04-23։ Վերցված է 2018-03-18 
  8. 8,0 8,1 Мясников, 2014, էջ 256
  9. «Памятник Льву Толстому в Москве»։ Памятники всего мира։ Վերցված է 2018-03-18 
  10. Бастиан, 2017, էջ 50
  11. «Толстовские места Москвы глазами молодых художников»։ Газета "На Западе Москвы"։ 2015-12-23։ Վերցված է 2018-03-18 
  12. «В московском Музее Л.Н.Толстого открывается выставка, посвященная жизни писателя в Пятигорске»։ Город-курорт Пятигорск Официальный сайт։ 2016-07-14։ Վերցված է 2018-03-18 
  13. «Толстого рассмотрят как медийную фигуру в музее на Пречистенке»։ Газета района Хамовники (ЦАО)։ 2016-02-02։ Վերցված է 2018-03-18 
  14. «О событиях в мире культуры 19 февраля»։ Россия – Культура։ Վերցված է 2018-03-18 
  15. «Музей-усадьба Л.Н. Толстого в Хамовниках (ГМТ)»։ Государственный музей Л.Н. Толстого (ГМТ)։ Վերցված է 2018-03-18 
  16. «Толстовский центр на Пятницкой-12 (ГМТ)»։ Государственный музей Л.Н. Толстого (ГМТ)։ Վերցված է 2018-03-18 
  17. «Мемориальный музей памяти Л.Н. Толстого «Астапово» (филиал ГМТ)»։ Государственный музей Л.Н. Толстого (ГМТ)։ Վերցված է 2018-03-18 
  18. «Культурный центр имени Л.Н. Толстого (филиал ГМТ)»։ Государственный музей Л.Н. Толстого (ГМТ)։ Վերցված է 2018-03-18 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бастиан Ф. Я поведу тебя в музей. — М.: АСТ, 2017. — С. 50. — 254 с. — ISBN 978-5-17-104087-1
  2. Васькин А. Московские адреса Льва Толстого. — М.: Спутник, 2012. — С. 10—25. — 272 с. — ISBN 978-5-9973-1700-3
  3. Демкин А. Ненаписанный дневник. — СПб: Копи-Р-Групп, 2013. — С. 21. — 704 с. — ISBN 978-5-905064-49-4
  4. Мясников А. 100 великих достопримечательностей Москвы. — М.: Вече, 2014. — С. 256. — 320 с. — ISBN 978-5-4444-1978-6
  5. Ореханов Г. Русская Православная Церковь и Л. Н. Толстой. Конфликт глазами современников. — М.: Православный Свято-Тихоновский гуманитарный университет, 2010. — С. 340. — 696 с. — ISBN 978-5-7429-0597-4
  6. Романюк С. Остоженка, Пречистенка, Остров и их окрестности. — М.: Центрполиграф, 2016. — С. 40—60. — 288 с. — ISBN 978-5-227-06582-7
  7. Толстой Л. Детство. Отрочество. Юность.. — М.: Наука, 1978. — С. 84. — 528 с. — ISBN 978-5-17-056542-9