Լև Արցիմովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Արցիմովիչ
ռուս.՝ Лев Андреевич Арцимович
Ծնվել էփետրվարի 12 (25), 1909[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 1, 1973(1973-03-01)[3] (64 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Կուրչատովի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի համալսարան, Ազգային հետազոտական միջուկային համալսարան և ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա և ֆիզիկա
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲելառուսի պետական համալսարանի ֆիզիկա֊մաթեմատիկական ֆակուլտետ (1928)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Եղել է գիտական ղեկավարIgor Irodov?
Պարգևներ
 Lev Artsimovich Վիքիպահեստում

Արցիմովիչ Լև Անդրեևիչ (փետրվարի 12 (25), 1909[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 1, 1973(1973-03-01)[3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիկոս։ ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969

1928 թվականին ավարտել է Բելառուսական համալսարանը (Մինսկ1930-1944 թվականներին աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի տեխնիկական ինստիտուտում, 1944 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա ատոմային էներգիայի ինստիտուտում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային և միջուկային ֆիզիկային։ Լև Արցիմովիչը Աբրահամ Ալիխանովի և Արտեմ Ալիխանյանի հետ ապացուցել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգի անիհիլացման ժամանակ (1936)։ Արցիմովիչ կարևոր աշխատանքներ ունի նաև էլեկտրոնային օպտիկայի բնագավառում։ Իզոտոպների բաժանման էլեկտրամագնիսական մեթոդը ԽՍՀՄ-ում առաջին անգամ մշակվել է Արցիմովիչի ղեկավարությամբ։ Աշխատակիցների հետ Արցիմովիչը հայտնաբերել է իմպուլսային լիցքաթափման կոշտ ճառագայթումը, առաջինը ստացել ջերմամիջուկային ռեակցիան կայուն քվազիստացիոնար պլազմայում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1953, 1971), լենինյան (1958) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի չորս և երկու այլ շքանշաններով։ Արցիմովիչը ամերիկյան գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ էր (1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Արցիմովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 150