Լև (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լև

Լև, գետ Արցախի Շահումյանի շրջանում:

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև գետը սկիզբ է առնում Մռավի լեռնաշղթայի արևմյան ծայրին գտնվող Մեծ Հինալ լեռան հարավային փեշերից ծովի մակերևույթից ավելի քան 3000 մ բարձրությունից բխող աղբյուրներից: Տրտու գետի ջրառատ վտակն է: Ունի մոտ 33 կմ երկարություն, և հոսելիս նրան միանում են ևս մի քանի վտակներ: Ընդհանուր առմամբ գետի հունն անցնում է ոչ խորը ձորակով, իսկ որոշ հատվածներում անցնում է լայնահուն հովիտներով: Միայն հոսանքի ներքևի մասում` Տրտուի հետ միախառնվելու կետից մոտ 1,5 կմ հեռու, գետը 200 մետր հոսում է երկու կողմերից խիստ սեղմված կիրճի միջով[1]: Լև գետի ամբողջ երկայնքով սփռված են բազմաթիվ պատմական հուշարձաններ:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարապետյան Ս., Հայաստանի պատմություն, հատոր 4, Մռավականք, Երևան,2019, էջ 241-242